Posted in Բնագիտություն

Ալոե (հալվե)

Բուժիչ հատկություն

Ալոեն նպաստում է առողջ և ուժեղ մազեր ունենալու համար, թարմ և առաձգական մաշկ ունենալու համար և այլն:

Նշանակություն և կիրառում

Սենյակային պայմաններում աճեցվում է ծառանման հալվե , որն արժեքավոր դեղաբույս է։ Տերևները և թուրմը պարունակում են ֆերմենտներ, վիտամիններ, եթերայուղեր, գլիկոզիդներ։ Պատրաստուկներն օգտագործվում են ստամոքսաղիքային համակարգի, աչքի, բերանի խոռոչի բորբոքային հիվանդությունների, սակավարյունության, ճառագայթային վնասվածքների և այլ դեպքերում։

Հալվեի հյութն օժտված է բակտերիասպան և բակտերիաների աճը կասեցնող հատկություններով։ Օգտագործվում է այրվածքների, սնուցող, խոցերի, վարակված վերքերի, թարախակույտերի և այլ հիվանդությունների դեպքերում։

Հալվեն աճեցվում է Երևանի բուսաբանական այգում և Արմավիրի մարզի որոշ տնտեսություններում։

Բուսաբանական նկարագիր

Ունի ցածր զարգացած արմատային համակարգ։ Ցողունը կարճ է։ Տերևները հերթադիր են, հյութալի, մսալի՝ մոմաշերտով պատած, եզրերը՝ փշոտ։. Ծաղկաբույլը ողկուզանման է, ծաղիկները հիմնականում խողովակավոր կամ նեղ զանգակաձև են՝ կարմիր, նարնջագույն, դեղին։

Քիմիական բաղադրություն

Պարունակում է լորձ, այլ պոլիսախարիդներ, պրոստագլանդիններ, անտրացեն, ֆլավոնոիդներ, ֆենոլներ, ֆերմենտներ, համ, խեժ, հորմոնանման միացություններ, մի փոքր քանակությամբ եթերային յուղեր:Բացի տրիվիալ պոլիսախարիդներից, կան նաև մուկոպոլիսախարիդներ, գլիկոպրոտեիդներ, որոնք բաղկացած են տարբեր շաքարներից, այդ թվում՝ ացետիլացված մանոզից, առկա է նաև ասկորբինաթթու, B խմբի վիտամիններ, ֆոլաթթու, կարոտիններ, խոլին, К, Са, Mg, Zn, Cu.

Leave a comment