Posted in Ճամփորդություններ

Ճամփորդություն դեպի Ալավերդի

Օր 1
Ժամը 9։10 շարժվեցինք Եկեղեցուց դեպի Ալավերդի, ժամանակը շատ հետաքրքիր էր անցնում մենք մեր ճամփորդության ընթացքում ունեցանք 2 կանգառ` առաջինը Սմարթ  կենտրոնը, որը գտնվում էր Դեբեդ գյուղում, իսկ երկրորդը Դսեղում Թումանյանի տուն թանգարանում։ Մենք մեր կանգառներից հետո գնացինք հյուրանոց, տեղավորվեցինք, ճաշեցինք և հանգստացանք։
Օր 2
Արթնացանք` լվացվեցինք, հագնվեցինք և գնացինք նախաճաշելու։ Նախաճաշեցինք ավարտեցինք վերցրեցինք մեզ անհրաժեշտ իրերը և գնացինք Սանահին։ Այնտեղ շատ լավ անցավ և շատ լավ ձյուն էր եկել, այնտեղի գիդը մեզ ներկայացրեց ողջ պատմությունը Սանահինի մասին, այն շատ հետաքրքիր էր։ Մենք ճանապարհին կանգնեցինք նաեւ Մենձերի մոտ և լուսանկարվեցինք։ Վերադառնալով հյուրանոց վերցրեցինք գնդակ և գնացինք զբոսնելու, զբոսնելու ց հետո խաղացինք ֆուտբոլ և անուն գոռոցի ու վերադարձանք հետ հանգստանալու։ Երեկոյան ընթրեցինք և գնացինք քնելու։

Օր 3
Արթնացանք լվացվեցինք, հագնվեցինք և նախաճաշեցինք։ Ուտելուց հետո գնացինք հավաքվելու, որպեսզի գնանք տուն։ Ճանապարհին կանգնեցինք Օձունում` մոմ վառեցինք և նկարվեցինք, այնտեղի գիդը շատ խելացի տղամարդ էր և շատ լավ տրամադրված պատմում էր Օձունի մասին։ Օձունը եղավ մեր այսօրվա միակ կանգառը, իսկ հետո գնացինք տուն։ Ես այս 3 օրերի ընթացքում մեծ բավականություն ստացա։ Շատ հավես էր…

Leave a comment