Posted in Ռուսերեն

Домашнее задания

Упражнение 1.

Вставьте согласную З или С в приставку.


Расписание, нисходить, безмолвный, раздружиться, беззвучный,
использовать, ниспадать, мировоззрение, разжигать, исповедь,
нисходящий, беспомощный, чрезмерный, возвышаться, разжать,
бесчувственный, чересчур, иззябнуть, бесправный, восстание,
безмятежный, расстелить, рассмешить, взлететь, безжизненный,
нисвергнуть, воспаление, бесконечный, расчесать, расчёт, расчитать.

Упражнение 2.

Существительные с предлогами замените прилагательными с
приставками.
Образец: жизнь без забот — беззаботная жизнь.
Речь без связи — бессвязная жизнь, пассажир без билета — безбилетный пассажир,
певец без голоса — безголосый певец, труд без контроля – бесконтрольный труд
отпуск без срока — бессрочный отпуск, жизнь без просвета — беспросветная жизнь,
работа без смены — бессменная работа, пространство без воздуха — безвоздушное пространство,
крестьянин без земли — безземельный крестьянин зима без снега — бесснежная зима

Упражненеи 3.Образуйте слова с приставками:

без/бес

цена — бесценная

забота — беззаботная

страж – безстражный

мера – безмерный

цель – бесцельный

Реклама – безрекламы

форма – безформенный

совесть – безсовестный

защита – беззащитный

радость – безрадостный

Posted in Ռուսերեն

Читаем текст,обсуждаем

Когда-то один древний китайский философ сказал, что молодое деревце легко гнётся от ветра и не ломается во время сильной бури. А вот большое дерево, куда более крепкое, не гнётся, но буря его может сломать. И все невзгоды, все бури, каждый прожитый год бережно хранят древесные кольца.

Я часто сравниваю себя с таким деревом: внутри меня такие же кольца — мои прожитые годы. Я тоже, как дерево, храню в себе слои отжитого: где-то в самой глубине ясные, чёткие круги детства, а дальше, нарастая и нарастая, откладывалась юность, зрелость, круг за кругом, делая меня крепче, избавляя от слабости, податливости и в то же время делая всё более уязвимым и сухим. Смешное детство! Оно вписалось в мою жизнь далёким неверным маревом, раскрашивая будущее яркими мечтательными мазками. Каждый новый круг обнимает всё прошлое, расходится вширь; кажется, и жизнь расширяется, захватывая всё новые пространства. Каждый круг будто волна, которая разбегается во все стороны, всё дальше от сердцевины, от моей человеческой сути.

Только в отличие от дерева отпечатки лет не сохранились с такой чёткостью, годы слились, иные и вовсе стали неразличимы. А потому жизнь дерева кажется мне завидно цельной: каждый год неукоснительно менялась листва, наращивалось новое кольцо ствола — немножко толще, немножко тоньше, — но и корни, и листва делали своё дело, и дело это откладывалось зримым слоем. В дереве не было впустую прожитых лет. Все эти годы, что я шагал по свету, мечтал, воевал, ссорился, кому-то завидовал, ревновал, искал славы, отчаивался, ленился, писал не то, что хотел, — оно неустанно изготавливало из солнца кислород, листву, древесину. Оно тоже страдало от жары, от жучков, от ранних морозов, но оно никогда не отчаивалось, не совершало ошибки.

Кольца моей жизни — рассказ о прошлом. Кольца — это автобиография человека. Я разглядываю этот срез, словно картину, испытывая смутную тоску по своей жизни, далёкой от такой же ясности, от простых и тихих радостей земли. Мне уже невозможно дойти до такого совершенства. Как же прожить жизнь, чтобы не жалеть о сделанных ошибках, чтобы сохранить себя, выстоять в невзгодах и испытаниях? По-моему, стоит вспомнить знаменитые строки Фета: «Учись у них — у дуба и берёзы…»

Вопросы для обсуждения:

  • Почему автор сравнивает жизнь человека с жизнью дерева? Что он хочет этим показать?
  • Мы часто сожалеем о том,что не/сделали в прошлом.Как исправить такую ситуацию, чтобы потом не приходилось сожалеть и мучаться?
  • Как вы думаете ,как нужно прожить свою жизнь,чтобы потом не было стыдно за прожитые годы?
  • Почему наша жизнь не вечна?
  • Для чего дана жизнь,если надлежить умирать?
  • Как вы думаете ,жизнь может быть вечной? Если да, то аргументируйте .
Posted in Հայոց Լեզու

Էդմոնդո դե Ամիչիս. Գրագիր Ջուլիոն

Էդմոնդե դե Ամիչիսը իտալացի գրող, քաղաքական գործիչ, լրագրող, մանկագիր և բանաստեղծ է: Հռչակվել է «Սիրտը» վիպակով, որը գրված է դպրոցականի ծրագրի ձևով։

Ջուլիոն սովորում էր ութերորդ դասարանում: Նա սև մազերով ու գունատ դեմքով տասնչորսամյա մի գեղեցիկ տղա էր՝ երկաթուղու ծառայողի ավագ որդին: Նրանց ընտանիքը մեծ էր, հոր աշխատավարձը՝ քիչ, և ծնողները դժվարությամբ էին ծայրը ծայրին հասցնում: Ուսման հարցում հայրը խիստ էր ու պահանջկոտ, քանի որ Ջուլիոն պետք է լավ սովորեր, ստանար ավարտական վկայական, աշխատանքի անցներ և օգներ հորը: Այդ պատճառով էլ տղան շատ էր պարապում ու թեև լավ էր սովորում, հայրը միշտ շտապեցնում էր ու խրախուսում որդուն: Ընտանիքի կարիքները հոգալու համար հայրը կողմնակի գործ էր վերցնում և գիշերները նստում գրասեղանի առաջ: Նա խոշոր փաթեթների վրա գրում էր հասցեներ և ազգանուններ և յուրաքանչյուր հինգ հարյուր փաթեթի համար ստանում է երեք լիրա: Բայց այդ աշխատանքը շատ էր հոգնեցնում նրան, և հաճախ ճաշի նստած պահերին նա գանգատվում էր տեսողությունից:
Մի անգամ Ջուլիոն ասաց հորը.
-Հայրի ՛կ, թո ՛ւյլ տուր՝ գիշերները աշխատեմ քո փոխարեն:
Բայց հայրը պատասխանեց.
-Ո ՛չ, տղա ՛ս, դու պետք է սովորես: Քո դասերն ավելի կարևոր են, քան իմ փաթեթները: Այլևս չխոսենք այդ մասին:
Որդին գիտեր, որ նման դեպքերում անհնար է հոր հետ վիճել, և այլևս չպնդեց, բայց հետո ահա թե ինչ արեց:
Ջուլիոն սպասեց, որ հայրը անկողին մտնի, ապա ինքը անձայն հագնվեց, մտավ հոր առանձնասենյակը, վառեց լամպը, նստեց գրասեղանի առաջ և սկսեց գրել՝ ճիշտ և ճիշտ նմանակելով հոր ձեռագիրը: Հաջորդ օրը հայրը շատ բարձր տրամադրություն ուներ.
— Դե ՛, Ջուլիո, քո հայրը դեռ կարգին աշխատող է: Երեկ երկու ժամում ես մեկ երրորդով ավելի հասցեներ եմ գրել, քան նախորդ օրը:
Հաջողությունից ոգևորված՝ հաջորդ օրը Ջուլիոն նորից անցավ գործի, Եվ այսպես շատ գիշերներ աշխատեց նա:
Այդպես ամեն գիշեր աշխատելով՝ Ջուլիոն քունը չէր առնում, առավոտյան վեր էր կենում հոգնած, իսկ երեկոները՝ դասերը պատրաստելիս, աչքերն իրենց-իրենց փակվում էին:
-Ջո ՛ւլիո,- ասաց հայրը մի անգամ առավոտյան,- ես քեզ այլևս չեմ ճանաչում. վերջին ժամանակներս դու բոլորովին փոխվել ես: Ես դժգոհ եմ քեզնից:
Տղան մտքում որոշեց վերջացնել իր գիշերային աշխատանքը, բայց նույն օրը՝ ճաշի ժամանակ, հայրը ուրախ ասաց.
— Գիտե՞ք՝ այս ամիս ես իմ փաթեթներով երեսուներկու լիրա ավելի եմ վաստակել, քան անցյալում:
Այս խոսքի վրա նա հանեց քաղցրավենիքով լի մի ծրար, որ գնել էր՝ ընտանիքի հետ այդ արտակարգ իրադարձությունը տոնելու: Երեխաները ծափ տվին ուրախությունից: Իսկ Ջուլիոն ինքնիրեն մտածեց. Ո ՛չ, իմ խե ՛ղճ հայրիկ, ես ստիպված դեռ էլի պիտի խաբեմ քեզ: Եվ նա շարունակեց իր գիշերային աշխատանքը:
Մի անգամ հայրը գնաց դպրոց՝ որդու՝ Ջուլիոյի վիճակից անհանգստացած՝ ուսուցչի հետ խոսելու:
-Ձեր որդուն այլևս առաջվա պես ուսումը չի հրապուրում: Դասերի ժամանակ ննջում է, հորանջում, ցրված է, մինչդեռ նա կարող է փայլուն հաջողությունների հասնել,- ասաց ուսուցչուհին;
Այդ վերեկո հայրը շատ խիստ խոսեց Ջուլիոյի հետ:
-Դու տեսնում ես, որ ես առողջությունս քայքայում եմ աշխատելով, որ դուք լավ սովորեք, իսկ դու ինձ չես օգնում:
Ջուլիոն սաստիկ նիհարեց և գունատվեց: Մայրը սկսեց անհանգստանալ, բայց հայրը, հարևանցի նայելով որդուն նկատեց.
-Դա նրանից է, որ նրան տանջում է խղճի խայթը: Նա այդպիսի տեսք չուներ, երբ լավ էր սովորում և շատ լավ աշակերտ էր:
Ջուլիոն վերջնականապես որոշեց դադարեցնել գիշերային աշխատանքը: Նույն այդ գիշեր նա վերջին անգամ վերկացավ անկողնուց, մտավ առանձնասենյակ, վերցրեց գրիչը: Բայց ձեռքը մեկնելիս դիպավ գրքին: Գիրքն ընկավ հատակին: Արյունը խփեց Ջուլիոյի երեսին. հանկարծ ու հայրը արթնանա: Տղան ականջը հպեց դռանը. ամեն ինչ լուռ էր: Ու սկսեց լարված գրել: Նա գրում ու գրում էր, իսկ այդ ժամանակ հայրը արդեն կանգնել էր նրա թիկունքում: Ընկնող գրքի աղմուկից նա արթնացել էր: Հայրը տեսավ փաթեթի վրա սահող գրիչն ու ամեն ինչ հասկացավ: Անհունք քնքշանքի ու զղջման զգացումը տիրեց նրան: Հոր ձեռքերը գրկեցին Ջուլիոյի գլուխը, իսկ նա անակնկալից ճչաց.
-Հայրիկ, ների ՛ր ինձ, ների ՛ր:
— Ո ՛չ, այդ դո ՛ւ ներիր ինձ,- պատասխանեց հայրը արցունքներից դողահար ձայնով՝ համբույրներով ծածկելով որդու գլուխը,- ես ամեն ինչ հասկացա, իմ թանկագին տղա, գնանք ինձ հետ:
Եվ հայրը Ջուլիոյին տարավ արթնացած մոր անկողնու մոտ:
— Համբուրի ՛ր մեր սքանչելի տղային,- ասաց նա,- Ջուլիոն չորս ամիս չի քնել և աշխատել է իմ փոխարեն: Ես այնպես դաժանորեն տանջում էի նրան, մինչդեռ նա վաստակում էր մեր հացը:
Չորս ամսվա մեջ առաջին անգամ Ջուլիոն թեթևացած սրտով մտավ անկողին և քնեց երկար: Չորս ամսվա մեջ առաջին անգամ նա քնեց խաղաղ քնով և ուրախ երազներ տեսավ, իսկ երբ արթնացավ, իր կողքին ՝ անկողնու ծայրին, տեսավ քնած հոր գլուխը:
Առաջադրանքներ:
1. Քո կարծիքով հայրը որդուն պիտի սիրի միայն սովորելու՞ համար. ինչու՞:
Ոչ, որովհետև այս կյանքում դասերից բացի, ուրիշ կարևոր բաներ էլ կան։
2. Ինչպե՞ս  կգնահատես Ջուլիոյի արարքը:
+-, որովհետև ողջունելի է, որ որոշել էր աշխատել, բայց որ չէր ասել, դա արդեն լավ չէր։

3. Ինչի՞ց եք հասկանում, որ ծնողների կողմից սիրված եք, և ե՞րբ եք ձեզ անտեսված զգում ընտանիքում:
Իմ կարծիքով բոլոր երեխաներն էլ սիրված են իրենց ծնողների կողմից և անտեսված չեն
Շեշտեմ, որ այս կյանքում կան շատ ու շատ բացառություններ
4. Ինչպե՞ս ես աջակցում ընտանիքիդ. պատմիր:
Սիրելով, նվիրվելով և ամեն կերպ օգնելով։
5. Ի՞նչ է սովորեցնում այս պատմությունը:

Սովորեցնում է, որ այս կյանքում միայն դու չես, ճիշտ է այս տղան քրտնաջան աշխատում էր, բայց մեկ  Է պիտի  տեղեկացներ իր ծնողներին, իր քայլերի մասին։

Posted in Ֆիզիկա 8

Ներքին էներգիա։ Ներքին էներգիայի փոփոխման եղանակներ։Ջերմաքանակ

1.Մեխանիկական էներգիայի ի՞նչ տեսակներ գիտեք։Բերեք օրինակներ

Կինետիկ և պոտենցիալ

2․Ձևակերպիր էներգիայի պահպանման և փոխակերպման օրենքը

Եթե մարմինների համակարգից էներգիա չի հաղորդվում շրջապատին և ոչ էլ շրջապատից՝ համակարգին, ապա այդ մարմինների բոլոր տեսակի էներգիաների գումարը ժամանակի ընթացքում մնում է անփոփոխ: Այլ կերպ ասած՝ էներգիան չի անհետանում և ոչնչից չի ստեղծվում:

3․Ինչու՞ է գնդիկի հարվածից կապարե թիթեղի ջերմաստիճանը բարձրանում։

Գնդի սկզբնական պոտենցիալ էներգիան գրեթե ամբողջությամբ  փոխակերպվում է կինետիկի: Թիթեղին հարվածելուց հետո գունդը վեր չի բարձրանում: Նշանակում է ՝ գունդը կորցրել է ձեռք բերած կինետիկ էներգիան, հետևաբար՝ նաև լրիվ մեխանիկական էներգիան:

Այսպիսով գնդիկը և թիթեղը դեֆորմացվում են, չխախտելով էներգիայի պահպանման և փոխակերպման օրենքը:

Եվ այսքանից հետո նուրբ չափումների օգնությամբ հասկանում ենք, որ գնդի և թիթեղի ջերմաստիճանը փոխվել է:

4․Գնդի մեխանիկական էներգիան Ի՞նչ էներգիայի է փոխակերպվում սալին բախվելուց։

Կինետիկից փոխակերպվում է պոտենցիալի:

5․Ի՞նչ է մարմնի ներքին էներգիան։Ինչի՞ց է կախված այն։

Մարմինը կազմող մասնիկների ջերմային շարժման կինետիկ և միմյանց հետ փոխազդեցության պոտենցիալ էներգիաների գումարը կոչվում է մարմնի ներքին էներգիա:

6․Մարմի ներքին էներգիայի փոփոխման քանի՞ եղանակ կա։Թվարկիր որո՞նք են դրանք։

2՝  աշխատանքը և ջերմափոխանակությունը:

7․Ինչո՞վ են տարբերվում ջերմահաղորդման պրոցեսը և աշխատանքի կատարումը։

ջերմահաղորդման պրոցեսի ժամանակ օգտագործվում է ներքին էներգիա, իսկ աշխատանքի դեպքում ոչ:

8․Ի՞նչ է ջերմաքանակը։

Այն էներգիան, որը մարմինը ստանում կամ տալիս է ջերմափոխանակության ժամանակ, կոչվում է ջերմաքանակ:

9․Ի՞նչ միավորներով է արտահայտվում ջերմաքանակը միավորների ՄՀ-ում։

1Ջ-ով

10․Ո՞ր դեպքում է ավելի շատ ջերմաքանակ պահանջվում՝նույն զանգվածի գո՞լ,թե՞եռման ջուր ստանալու համար։

Եռման

Posted in Հայոց Լեզու, Հաշվետվություն, Գրականություն

Հայոց լեզվի և գրականության ապրիլ ամվսա հաշվետվություն

Հայոց լեզու՝

Գործնական քերականություն

Գործնական քերականություն

10 հետաքրքիր փաստ Մադագասկարի մասին

Գործնական քերականություն

Գործնական քերականություն

Տեքստային աշխատանք

Գրականություն՝

Ջոնաթան Լիվինգսթոն ճայը…մաս 1

Չարիքներ, որոնք խանգարում են ուսման ոլորտում

Ռիչարդ Բախ «Ջոնաթան Լիվինգստթոն ճայը» մաս 2

Ջոնաթան Լիվինգսթոն ճայը…հետաքրքիր մեջբերումներ

Հետաքրքիր փաստեր գրքերի մասին

Posted in Հայոց Լեզու, Հաշվետվություն, Գրականություն

Հետաքրքիր փաստեր գրքերի մասին

Աշխարհի ամենամեծ գիրքը բաղկացած է 420 էջից և կշռում է 1500 կգ: Գրքի երկարությունը 5 մետր է, իսկ լայնությունը` 4 մետր: «Սա Մուհամեդն է» անվանումով գիրքը հրատարակվել է Դուբայում և արժե 2.7 միլիոն ԱՄՆ դոլար: Գիրքը գրանցաված է նաև Գինեսի ռեկորդների գրքում:

Ամենահամառոտ գիրքն ունի ընդամենը 2 էջ, և բովանդակությունն արտահայտվում է երկու բառով`«Պատերա՞զմ: Ոչ» Գիրքը լույս է տեսել 1965 թվականին Հարավսլավիայում:  

Ամենաշատ էջերով գիրքը 17-րդ դարի չինական հանրագիտարանն է, որն ունի 853450 էջ:

Ամենափոքր գրքի էջերի երկարությունն ու լայնությունը կազմում է 0,77մմ, իսկ տառերի լայնությունը` 0,001մմ: «Սեզոնային ծաղիկներ» անվանումով 22 էջանոց միկրոգիրքը հնարավոր է ձեռք բերել 230 դոլարով:

Ֆրանսիայի ժամանակակից արվեստի թանգարանում պահվող «Ապոկալիպսիս» գիրքը համարվում է ամենաթանգն աշխարհում: Գրքի քաշը 120 կիլոգրամ է, իսկ գինը 100 միլիոն դոլար:

Հայերեն ամենամեծ ձեռագիր մատյանը 1200–02 թթ-ին գրված և ծաղկված «Մշո Ճառընտիրն» է, կշիռը՝ 28 կգ, իսկ ամենափոքր ձեռագիրը 1434 թ-ի «Տոնացույցն» է, կշիռը՝ 19գ:

Աղբյուրը՝

https://www.aravot.am/2013/04/21/233824

Posted in Գրականություն

Ջոնաթան Լիվինգսթոն ճայը…հետաքրքիր մեջբերումներ

  • «Արագությունը ուժ է, արագությունը բերկրանք է, արագությունը կատարյալ գեղեցկություն է»։
  • «Քանի կյանք է հարկավոր եղել, մինչև կծնվեր առաջին միտքն այն մասին, որ կյանքում շատ ավելի բարձր բաներ կան, քան ուտելը, կռվելն ու իշխելը»։
  • «Հարյուրավոր կյանքեր պետք եկան, մինչև սկսեցինք հասկանալ, որ կա կատարելություն կոչվածը, ու էլի այդքան, մինչև այն գաղափարը, որ մեր կյանքի նպատակն այսուհետեւ այդ կատարելությունը հայտնաբերելն ու ցուցադրելն է»։
  • «Երբ ոչինչ չես սովորում, ապա հաջորդ աշխարհը ըստ էության նույնն է, ինչ և այս մեկը՝ հաղթահարման սպասող նույն խոչընդոտներով ու կապարե ծանրությամբ»։
  • «Երկինքը ո՛չ տարածության է, և ո՛չ էլ ժամանակ։ Երկինքը կատարյալ լինելն է»։
  • «Յուրաքանչյուր թիվ սահման է, իսկ կատարելությունը սահմաններ չունի»։
  • «Ցանկացած պահի ես կարող եմ լինել ամենուր, ուր հասնում է միտքս»։
  • «Պետք է մի կողմ թողնել այն ամենը, ինչ սահմանափակում է մեզ»։
  • «Գաղափարների թռիչքը կարող է լինել նույնքան իրական, որքան քամունը կամ փետուրինը»։
  • «Փշրե՛ք ձեր մտքի կապանքները, և կփշրեք նաև ձեր մարմնի կապանքները»։
  • «Դու ազատ ես այստեղ և այժմ լինելու ես այնպիսին, ինչպիսին քո ես-ն է, քո իսկական ես-ը, և ոչինչ չի կարող խանգարել քեզ»։
  • «Պետք է թոթափել ազատությունը խոչընդոտող ամեն ինչ, լինի դա սովորույթ, նախապաշարմունք, թե ցանկացած կարգի սահմանափակում»։
  • «Մենք համբերությամբ փորձում ենք հաղթահարել մեր հնարավորությունների նախապես տրված սահմանները»։
  • «Ամենակարևոր բանը կյանքում կատարելության ձգտումն է այն բանում, ինչ դուք ամենից շատ եք սիրում»։
  • «Ամեն շրջադարձը, որից վախենում ես, ոչ այլ ինչ է, քան դատարկություն, որն իրեն անհաղթահարելի խոչընդոտ է երևակայում»։
  • «Աչքերիդ մի հավատա, նրանք տեսնում են միայն խոչընդոտները։ Դու մտքով նայիր, ըմբռնիր այն ամենն, ինչ արդեն գիտես, և կտեսնես թռիչքի տանող ճանապարհը»։
  • «Երբ գիտես, թե ինչ ես անում, միշտ հաջողվում է»։
  • «Երամը արարածների խումբ է, որոնք համառորեն չեն ցանկանում բացել իրենց աչքերը և տեսնել թռիչքի երջանկությունը, և հենց այդ պատճառով իրենց թևերը վերածում են սահմանափակ հնարավորություններով գործիքի»։
  • «Շարունակիր ինքդ քո փնտրտուքները, ահա թե ինչ է պետք քեզ, ձգտիր ամեն օր թեկուզ մեկ քայլով մոտենալ քո իրական ես-ին»։
Posted in Հայոց Լեզու

Տեքստային աշխատանք

1.Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։

Որոշել էինք շրջագայել, հավաքել ուշադրության արժանի հինավուրց ավանդությունները, ուսումնասիրել իմ հայրենի լեռնաշխարհի՝ հիացմունք պարգևող պատմական հուշարձանները, ճարտարապետական կոթողները։ 

Շրջում էինք ձիերով, հաղթահարում լեռնաշղթաների՝ հոգնություն պատճառող բնական  խոչընդոտները, անցնում անդնդախոր ձորերով։ Ձիերին ազատ արձակելով՝ նստում էինք բարձունքների վրա, ակնապիշ նայում հազիվհազ նշմարվող օձագալար արահետներին, դիտում բացատները, որտեղ լուսնկա գիշերներին կխտարներն էին խայտում, արջերն էին մռթմռթում, գնում իրենց որջերը։ Ահա փոքրիկ լիճը՝ ալիքների բեկբեկուն արփիափայլով աչքի պես վճիտ․ տեղաբնակները լոռեցուն հատուկ չափազանցությամբ Ծովեր են անվանել այն։ Պատահում էր, երբ գիշերը վրա էր հասնում, ճանապարհը վստահում էինք ձիերին։ Սմբակերի թափից պոկվում էին քարեր ու գլորվում, և անտառը լցվում էր ահասարսուռ արձագանքներով։

2.Գտիր անդեմ բայերը, որոշիր՝ որ դերբայներն են։

Շրջագայել-անորոշ

Հավաքել-անորոշ

Ուսումնասիրել-անորոշ

Պարգևող-ենթակայական

Պատճառող-ենթակայական

Արձակելով-անորոշ

Նշմարվող-ենթակայական

3.Գտիր մեկական ա ներքին, ու, վա հոլովումներին ենթարկվող գոյականներ։

Ուշադրություն-ուշադրության-ա ներքին

Ձի-ձիու-ու

Գիշեր-գիշերվա-վա

4.Մուգ գրված գոյականների հոլովները որոշիր։

Ավանդույթները-հայցական հոլով

Հիացմունք-ուղղական հոլով

Հուշարձանները-հայցական հոլով

Լեռնաշղթաների-սեռական հոլով

Ձորերով-գործիական հոլով

Արահետներին-տրական հոլով

Արջերն-ուղղական հոլով

Գիշերը-ուղղական հոլով

Ձիերին-տրական հոլով

Թափից-բացառական հոլով

5.Գտիր դերանունները (5 հատ), որոշիր տեսակները։

Իմ-անձնական դերանուն, 1-ին դեմք, եզակի թիվ, սեռական հոլով

Որտեղ-հարաբերական դերանուն

Իրենց-անձնական դերանուն, 3-րդ դեմք, հոգնակի թիվ, սեռական հոլով

Այն-ցուցական դերանուն

Երբ-հարաբերական դերանուն

Posted in Կենսաբանություն

Կենսաբանության ապրիլ ամսվա հաշվետվություն

Գազափոխանակությունը թոքերում և հյուսվածքներում

Գազափոխանակությունը թոքերում և հյուսվածքներում…առաջադրանքներ

Մարսողական համակարգի նշանակությունը, կառուցվածքը և գործառույթները

Վիտամիններ

Վիտամիններ… հարցեր

Ծածկույթային օրգաններ: Ջերմակարգավորում

Ծածկույթային օրգաններ: Ջերմակարգավորում…հարցեր

Posted in Կենսաբանություն

Ծածկույթային օրգաններ: Ջերմակարգավորում…հարցեր

1. Ի՞նչ նշանակություն ունի մարﬓի մազածածկույթը:

Մաշկը ծածկութային օրգան է, որը պաշտպանում է ստորև տեղադրված օրգաններն ու հյուսվածքները մեխանիկական, քիմիական վնասվածքներից և խոչընդոտում կողմնակի նյութերի ու ախտահարույց մանրէների ներթափանցումն օրգանիզմ:

Ուշադրություն

Մաշկի գործառույթներ են՝

1. Մաշկը կատարում է արտազատական գործառույթ:

2. Մասնակցում է մարմնի կայուն ջերմաստիճանի պահպանմանը:

3. Արյան պահուստային և զգայնության օրգան է:

4. Մաշկում պարունակվում է հատուկ գունանյութ (մելանին), որը պաշտպանում է ստորև գտնվող հյուսվածքները արևի ուլտրամանուշակագույն  ճառագայթների կործանարար ազդեցությունից:

5. Մաշկում սինթեզվում է ռախիտ հիվանդությունը կանխող D վիտամին:

6. Խոչընդոտում է ախտահարույց մանրէների ներթափանցմանը օրգանիզմ:

7. Մաշկը մասնակցում է նաև շնչառությանը:


2. Ի՞նչ գործոնների հետևանքով են մազերը թափվում:

Մազերը հենց այնպես չեն թափվում: Այս գործընթացի վրա ազդում են հետևյալ գործոնները.

 Սթրես ու նյարդային գրգռվածություն,

   Վատ սննդակարգ և վիտամինների ու հանքանյութերի պակաս,

Գլխի վնասվածքներ կամ այրվածքներ:

         Ժառանգական հակվածության գործոն:


3.Ինչպե՞ս խնաﬔլ եղունգները և պահպանել ձեռքերի մաքրությունը:

Մեզ այս ամենի համար հարկավոր է՝ հաճախ լվացվել, ախտահանվել, և ամենակարևորը՝ եղունգները չկրծել:


4. Ի՞նչ ախտանիշներ են դրսևորվում մաշկի ցրտահարված տեղամասում:

Առաջին ախտանիշը թմրածությունն է։ Դրանից հետո կարող են դիտվել շարժման դժվարություններ, մաշկի գունատություն։ Բուժում ստանալու ժամանակ կարող է դիտվել այտուցվածություն և բշտիկներ