Posted in Պատմություն

Պատմության դասարանական

Երիտթուրքեր-

Երկմիասնական տերություն-

Թանզիմաթ-

Թորի-

Ժողովրդավարություն (Դեմոկրատիա)-

Իշխանության տարանջատման սկզբունք-

Լուսավորական շարժում-

Լուսավորյալ միապետ-

Խաղաղության կողմնակիցների միջազգային շարժում (Պացիֆիստ)-

Խղճի ազատություն-

Կայսերապաշտություն (Իմպերիալիզմ)-

Կացլեռ-

Կապիտալ-

Կոմունիզմ-

Կուսակցություն-

Posted in Պատմություն

Դասարանական

Տալ բառերի բացատրությունը

Արևելյան հարց-

Բանվորներ-

Բոլշևիկներ-

Գաղութ-

Դաշնություն (ֆեդերացիա)-

Դոմինիոն-

Դրամատուն (բանկ)-

Ենիչեր-

Եռյակ դաշինք-

Եռյակ միություն-

Համաշխարհային պատմություն էջ 162-164

Posted in Պատմություն

Պատմություն ապրիլի 7-13 առաջադրանք 1

Տալ հասկացությունների բացատրությունը

Աբսոլյուտիզմ-միահեծան իշխանություն

Ազատականություն (Լիբերալ)- Ազատամտություն

Ահաբեկչություն (Տեռորիզմ)- ահաբեկչական մեթոդների գործադրություն, ահաբեկչական գործունեություն

Ազգայինականություն (Նացիոնալիզմ)- քաղաքական գաղափարախոսություն և ուղղություն, որի հիմնական դրույթը ազգի արժեքավորությունն է՝ որպես հասարակական միասնության բարձրագույն ձև, և պետության ձևավորման գործում վերջինիս առաջնայնությունը:

ԱՄՆ-ի անկախության հռչակագիր- Հյուսիսային Ամերիկայի հեղափոխական ազատագրական պատերազմի ժամանակ՝ բրիտանական գաղութների (13 նահանգների) ներկայացուցիչների՝ Ֆիլադելֆիայի Մայրցամաքային 2-րդ կոնգրեսում, հուլիսի 4-ին ընդունված հռչակագիր, որն ազդարարում էր գաղութների անջատումն Անգլիայից և Ամերիկայի Միացյալ Նահանգների ստեղծումը։

Անձի անձեռնմխելիություն- մարդու հիմնական և անօտարելի անձնական իրավունքներից։ Ենթադրում է կամայականության անթույլատրելիութ­յուն ճնշամիջոցների կիրառման ժամա­նակ։

Աշխարհի արհեստանոց-

Աշխարհի անհավասարաչափ զարգացում-

Առաջին կայսրություն-

Բազմազգ տերություն-

Համեմատել 19-րդ դարի երկրորդ կեսի, 20-րդ դարի սկզբի, Եվրոպական և Հայկական մշակույթը:

Ա. Կրթություն

Հայաստանի կրթությունը այդքան էլ զարգացած չէր, սակայն դեռ ապրում էր, քանի որ կային դպրոցներ՝ ազգային և պետական: Շեշտեմ, որ մենք այդ ժամանակներում չունեինք պետականություն: Ասեմ, որ Եվրոպայում իրավիճակը ընդհակառակն էր, կրթությունը գտնվում էր գագաթնակետում, որովհետև կային շատ ու շատ ուսումնական հասատություններ:

Բ. Հումանիտար գիտությունները

Եվ Հայաստանում, Եվ Եվրոպայում հավասարաչափ զարգանում էր Հումանիտար գիտությունը: Արդյունքում բարելավվում էին Քիմիան, Ֆիզիկան, Աստղագիտությունը և այլն:

Գ. Հիմնարար գիտություններ

Եվրոպայում հիմնարար գիտությունների մեջ էին մտնում՝ Իմաստասիրությունը (փիլիսոփայությունը), պատմագիտությունը, լեզվաբանությունը, իրավագիտությունը:

Իսկ Հայաստանում՝ Հայագիտությունը, որում ընդգրկվում էր՝ հայ պատմագիտությունը:

Ամփոփելով այս թեման կասեմ, որ Եվրոպայում ավելի շատ շեշտը դնում էին հիմնարար գիտությունների ողջ թեմաների վրա, իսկ Հայաստանում ինչպես ասացի հայագիտության :

Դ. Կերպարվեստ և ճարտարապետություն

Ինչպես, որ հումանիտար գիտությունն էր, այդպես էլ այս ոլորտն էր, որը զարգանում էր նույնպես հավասարաչափ: Արդյունքում Հայաստանում և Եվրոպայում շատ մեծ դեր ունեին կերպարվեստը և ճարտարապետությունը: Երկու տեղերում էլ կային շատ լավ նկարիչներ և ճարտարապետներ, ասեմ ,որ ես ավելի շատ կարևորում եմ ճարտարապետությունը, քանի որ նրա մեջ է ընդգրկվում քաղաքաշինությունը և գեղեցեկացնում, այն ամենը ինչ երևում է քաղաքում:

Ե. Երաժշտություն և օպերա

Երաժշտությունը և օպերան իմ կարծիքով ամենանրբաճաշակ ոլորտներից մեկն է, որտեղ գերակշռում է ճաշակը: Այդ հարցում Հայաստանը կոպիտ ասած անզիջող է, որովհետև իր պատմության մեջ ունեցել է այնպիսի տաղանդներ (Կոմիտասը, Արամ Խաչատրյանը և այլոք) , որոնք գրավել են այս ոլորտը : Ճիշտ է Եվրոպան նույնպես ունեցել է շատ տաղանդների, սակայն մեկ է, իմ կարծիքը մնում է անփոփոխ :

Աղբյուրները՝

Համաշխարհային պատմություն 8, էջ 150-157

Հայոց պատմություն 8, էջ 153-168

Posted in Պատմություն

Պաբլո Պիկասոյի կենսագրությունը

Պիկասոն ծնվել է 1881 թվականի հոկտեմբերի 25-ին Իսպանիայի Անդալուզիա շրջանի Մալագա քաղաքում (նկարչի ամբողջական անունը, ըստ մկրտության վկայականի՝ Պաբլո Դիեգո Խոսե Ֆրանսիսկո դե Պաուլա Խուան Նեպոմուսենո Մարիա դե լոս Ռեմեդիոս Սիպրիանո դե լա Սանտիսիմա Տրինիդադ Ռուիս ի Պիկասո էր)։ Նա Դոն Ժոզե Ռուիզ ու Բլասկոյի և Մարիա Պիկասո ու Լոպեզի առաջին զավակն էր։ Պիկասոյի ընտանիքը պատկանում էր միջին խավին։ Նրա հայրը նկարիչ էր, որը մասնագիտացել էր հատկապես թռչունների բնապատկերներում։ Ռուիզը իր կյանքի ընթացքում հիմնականում եղել է Կրաֆտա դպրոցի արվեստի պրոֆեսոր և տեղի թանգարանի վարիչ։ Ռուիզի նախնիները եղել են աղքատ ազնվականներ։

Տուն, որտեղ ծնվել է Պիկասոն Մալագայում

Պիկասոն նկարչական ընդունակություններ է դրսևորել դեռ վաղ տարիքից։ Ըստ մոր, Պիկասոյի առաջին բառը եղել է “piz, piz” /lapiz բառից/, այսինքն՝ մատիտ։ Յոթ տարեկանում Պիկասոն հիմնական կրթություն է ստանում իր հոր մոտ որպես բնորդներ նկարող և յուղանկարիչ։ Ռուիզը ավանդական, ակադեմիական նկարիչ էր և ուսուցիչ, ով հավատում էր, որ ճիշտ ուսուցումը պահանջում է վարպետների կարգավորված կրկնօրինակում և նկարել մարդկային մարմնի պլաստիկ ու կենդանի մոդելներ։

1891 թ. ընտանիքը տեղափոխվում է Կորունա, որտեղ նրա հայրը դառնում է կերպարվեստի դպրոցի պրոֆեսոր։ Նրանք այստեղ մնացին շուրջ 4 տարի։ Մի անգամ Պիկասոյի հայրը նրան գտնում է անավարտ աղավնու իր էսքիզի վրա աշխատելիս։ Ասում են, թե բացահայտելով որդու տեխնիկայի ճշգրտությունը, Ռավիզը զգում է, որ իր 13-ամյա որդին գերազանցել է իրեն և ցանկանում է թողնել նկարչությունը։

1895 թ. դիֆթերիայից մահանում է Պիկասոյի յոթամյա քույրը՝ Կոնչիտան։ Նրա մահից հետո ընտանիքը տեղափոխվում է Բարսելոնա։ Ռուիզը համոզում է ակադեմիայի իր աշխատակիցներին՝ թույլ տալ որդուն քննություններ հանձնել ավագ դասարան ընդունվելու համար։ Սովորաբար այս գործընթացը ուսանողներից խլում էր մեկ ամիս, բայց Պիկասոյից պահանջվեց մեկ շաբաթ այն ավարտելու համար և հանձնաժողովը ակադեմիա ընդունեց 13-ամյա Պիկասոյին։ Ուսանողը կարգապահության պակաս ուներ, բայց կարողացավ ձեռք բերել ընկերներ, որոնք հետագայում պետք է ազդեցություն թողնեին Պիկասոյի հետագա կյանքի վրա։ Պիկասոյի հայրը իրենց տանից ոչ հեռու նրա համար սենյակ վարձեց, որպեսզի Պիկասոն կարողանա աշխատել մենակ։ Ռուիզը օրվա ընթացքում հաճախ էր գալիս ստուգելու և գնահատելու իր որդու աշխատանքները։

Պիկասոյի հայրը և հորեղբայրը որոշում են երիտասարդ նկարչին ուղարկել Մադրիդի Սան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիայում՝ քաղաքի լավագույն արվեստի դպրոցում սովորելու։ Տասնվեց տարեկան հասակում Պիկասոն առաջին անգամ միայնակ ճանապարհորդության է մեկնում, բայց չի հավանում կանոնավոր ուսուցումը և ցուցակագրումից հետո այլևս չի հաճախում դասերին։ Սակայն նա Մադրիդում այլ գրավչություններ, հետաքրքրություններ է գտնում։ Դրանցից էր, օրինակ, Պրադոյի նկարիչների տունը։ Պիկասոյին առաձնահատուկ կերպով դուր էին գալիս Էլ Գրեկոյի աշխատանքները. տարրեր՝ նման երկարացված վերջավորությունների, գրավիչ գույներ և միստիկ դեմքի արտահայտություն, որոնք իրենց արտահայտությունը գտան Պիկասոյի հետագա աշխատանքներում;

Աղբյուրը՝ https://hy.wikipedia.org/wiki/%D5%8A%D5%A1%D5%A2%D5%AC%D5%B8_%D5%8A%D5%AB%D5%AF%D5%A1%D5%BD%D5%B8

Posted in Պատմություն, Անհատական նախագիծ

15 հետաքրքիր փաստ Պաբլո Պիկասոյի մասին

1. Նկարչի ամբողջական անունն է՝ Պաբլո Դիեգո Խոսե Ֆրանսիսկո Դե Պաուլա Խուան Նեպոմուսենո Մարիա Դե Լոս Ռեմեդիոս Սիմպրիանո Դե Լա Սանտիսիմա Տրինիդատ Մարտիր Պատիսիո Ռուիս Ի Պիկասո:

2. Պաբլո Պիկասոն նկարել սկսել է մանուկ հասակում, և նրա առաջին ուսուցիչը եղել է սեփական հայրը:

3. Առաջին բառը, որն արտասանել է փոքրիկ Պիկասոն, եղել է «մատիտ» բառը:

4. Նրա ծնողներն ընդունել են որդուն Իսպանիայի լավագույն գեղարվեստի ակադեմիան, բայց կամակոր երիտասարդը շուտով թողնում է ուսումը և գնում է Ֆրանսիա՝ ինքնուրույն գրավելու Փարիզը:

5. Փարիզ տեղափոխվելուց հետո սկսնակ նկարիչը երբեմն գումար չէր ունենում վառելափայտ գնելու համար և ստիպված էր լինում վառել սեփական նկարները:

6. Բնորդուհիներ նա ընտրում էր հիվանդանոցներում, թեթևաբարո կանանց շրջանում: Ըստ նկարչի, այդ կանանց հոգնած և տանջված դեմքերը ոգեշնչում էին իրեն:

7. Կյանքի ընթացքում Պիկասոն ստեղծել է ավելի քան 20 հազար նկար:

8. Ամենաթանկ նկարներից մեկը, որը վաճառվել է 179 մլն դոլարով, եղել է Պիկասոյի վրձնի գործը:

9. Տունը, որտեղ ծնվել է Պաբլո Պիկասոն, հիմա նրա անվան թանգարանն է: Այն գտնվում է Մալագայում:

10. Նա հայտնագործել է գեղանկարչության ժանր, որը քննադատներն անվանեցին «կուբիզմ»:

11. Հանճարեղ նկարչի կյանքում շատ կանայք են եղել: Նրա վերջին սերն իրենից փոքր էր 45 տարով:

12. Բացի նկարելուց, Պիկասոն նաև բանաստեղծություններ էր գրում:

13. Պաբլո Պիկասոն եղել է ամենահարուստ գեղանկարիչը պատմության մեջ:

14. Պիկասոն միշտ պնդել է, որ ինքն աթեիստ է:

15. Պիկասոյի հեղինակած նկարներն ավելի հաճախ են գողացվել, քան ցանկացած այլ նկարչի ստեղծագործություն:

Աղբյուրը՝ https://168.am/2022/01/20/1638971.html

Posted in Պատմություն

Պատմություն մարտի 16-20 առաջադրանք 1

  1. Պատմել հայկական կորպուսի , արևմտահայ դիվիզիայի մասին:

Ըստ որոշ փոփոխությունների, հայերը ձեռք բերեցին բանակային կորպուս ստեղծելու իրավունք: 1917թ նոյեմբերի 16-ին ստեղծվեց Հայկական կորպուսը: Այն առաջնորդում էր գեներալ Թովմաս Նազարբեկյանը,իսկ կոմիսարն էր՝ Դրոն: Հայկական կորպուսը և մեր դիվիզան պատասխանատու էին երկրի անվտանգության համար:

  1.  Նկարագրել Արամ Մանուկյանին որպես քաղաքական գործիչ:

Շատ հզոր և խելացի գործիչ, որը ուներ արտակարգ լիազորություններ և աջակցում էր հայկական զորամասերի ստեղծման գաղափարին:

  1. Վերլուծել Այսրկովկասում  իշխանության համար մղվող պայքարը:

Երզնկայի զինադադարը խախտած թուրքական բանակը անցավ հակահարձակաման : Շատ ուժեղ դիմադրությունից հետո հայկական զորքը և հայ բնակչությունը նահանջեց դեպի Էրզրում: Անդրանիկը նշանակվեց ռազմավարական շրջանի ղեկավար: Այս ամենը ոգևորեց հայ բնակչությանը: Սակայն Էրզրումը պաշտպանելը այդպես էլ չհաջողվեց և այն փետրվարի 27-ին անցավ թուրքերի ձեռքը: Մարտի երկրորդ կեսին թուրքական զորքը սկսեց սպառնալ արդեն Այսկովկասին և Արևելյան Հայաստանին: Պատճառը՝ Բրեստ-Լիտովսկի պայմանագրի կետերի մերժումն էր, որի արդյուքնում էլ սկսվեց ակտիվ բանակցությունները թուրքերի հետ: Բանակցությունները ընթացան թուրքերի գրաված Տրապիզոնում 1918թ մարտի 1-ից մինչև ապրիլի 1-ը: Հենց բանակցությունների սկզբից էլ պարզ դարձավ թուրքերի նվաճողական նպատակները: Թուրքերը շարունակեցին հայերին պարտադրել Բերստ-Լիտովսկի պայմանագրի կետերը ընդունել, հայերը հրաժարվեցին, իսկ վրացիները չկարողանալով դիմադրել թուրքական զորքերին, հանձնեցին Բաթումը:

  1. Պատմել Անդրկովկասի Ժողովրդավարական Դաշնային Հանրապետության ստեղծման ընթացքի մասին:

1918 ապրիլի 6-8 Ալեքսանդրապոլում տեղի ունեցավ հայ ազգային-քաղաքական կազմակերպությունների խորհրդակցություն: Մասնակիցներից մեծամասնությունը հանդես եկավ Անդրկովկասն անհապաղ անկախ հռչակելու թուրքական պահանջի դեմ: Որոշվեց բոլոր ուժերը համախմբել, սակայն Սեյմը, ի դեմս վրաց-թաթարական մեծամասնության, 1918թ ապրիլի 9-ին հայտարարեց Ռուսաստանից երկրամասի անջատման ու անկախության հռչակման մասին: Ստեղծվեց Անդրկովկասի ժողովրդավարական Դաշնային Հանրապետությունը, հակիրճ ԱԺԴՀ: Հաստատվեց նոր կառավարություն ՝ վրացի մենշևիկ Ա. Չխենկելու գլխավորությամբ:

Posted in Պատմություն

Պատմություն մարտի 4-10 առաջադրանք 2

  •  Ներկայացնել Ռուսաստոնում հոկտեմբերյան հեղարջումից հետո Անդրկովկասում տեղի ունեցող փոփոխությունները :

Բոլշևիկների կուսակցությունը 1917թ հոկտեմբերի 25-ին Պետրոգրադում իրականացրեց պետական հեղաշրջում և իր ձեռքը վերցրեց իշխանությունը: Վլադիմիր Լենինի գլխավորությամբ ստեղծվեց նոր կառավարություն որը անվանվեց՝ Ժողովրդական կոմիսարների խորհուրդ (ԺԿԽ): Հենց այսպես սկսվեց Ռուսաստանի խորհրդային ժամանակաշրջանը: Այսրկովկասում գտնվող գրեթե բոլոր երկրները դատապարտեցին բոլշևիկյան հեղաշրջումը: Այսպիսով Ռուսասատնի մայրաքաղաքում տեղի ունեցած իշխանափոխությամբ երկրամասում առաջացավ իշխանական ճգնաժամ: Այն հաղթահարելու համար 1917թ նոյմեբերին Թիֆիլիսում գումարվեց գումարվեց տեղի քաղաքական և ռազմական ուժերի ներկայացուցիչների խորհրդակցությունը: Արդյունքում նոյեմբերի 15-ին ԱՀԿ-ն լուծարվեց, փոխարենը ի հայտ եկավ նոր մարմինը՝ Անդրկովկասյան կոմիսարիատը: Կոմիսարիատում գլխավոր պաշտոնները զբաղեցնում էին մենշևիկները և էսէռները: 12 կոմիսարներից ընդամենը 3-էին հայ: Նոր մարմինը թեև այս ամենի այդպես էլ չարդարացրեց իր հույզերը, փոխարենը այն տարավ դեպի վատ: Երկրում նոր բնույթ կրեց ավազակությունը և կողոպուտները, իսկ ազգամիջյան բախումների ալիքը հեղեց ամբողջ երկրամասն ու ճակատային թիկունքը:

  •  Վերլուծել Երզնկայի զինադադարը:

Այս իրավիճակում ամեն ինչ շատ կտրուկ փոփոխվեց: Անդրկոմիսարիատը հաշուտյան բանակցություններ սկսեց Թուրքիայի հետ և արդյուքնում 1917թ դեկտեմբերի 5-ին Երզնկայում ստորագրվեց զինադադարի համաձայնագիր: Ռազմական գործողությունները դադարեցվեցին մինչև հաշտության պայմանագրի կնքումը: Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո փլուզվեց ռուս-թուրքական ճակատը: Ռուսական բանակը կնքված զինադադարից հետո անմիջապես դուրս բերեց իր զորքերը ճակատից, իսկ ազգային զորամասերը, որոնք պետք փոխարինեին ռուսներին , դեռ նոր էին ձևավորվում և ճակատ դե չէին հասել: Այսպիսով 1917թ դեկտեմբերի վերջին ճակատի՝ Արևմտյան Հայաստանի հատվածում մնացել էր 17-հազ մարտիկ, որը իմ կարծիքով սարսափելի էր հայերի համար:

  • Ներկայացնել Արևմտյան Հայաստանի մասին բոլշևիկյան դեկրետը, գնահատել այդ փաստաթուղթը:

Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը 1917թ դեկտեմբերի 29-ին ընդունեց <<Թուրքահայաստանի մասին>> հրովարտակը (դեկրետը): Նոյեմբերին ստեղծվել էր հանձնաժողով որտեղ մասնկացում էին բոլշևիկներ Վահան Տերյանը, Սարգիս Լուկաշինը, ՀՅԴ ներկայացուցիչ Ռոստոմը և ուրիշները: Հենց այս հանձնաժողովի անդամներն էլ կազմեցին վերոհիշյալ հրովարտակի նախագիծը: Ծանոթանալով տվյալ հրովարտակին, այն կգնահատեմ +-:
+ ները
Բոլշևիկյան կառավարությունը ճանաչում էր Արևմտյան Հայաստանում հայերի ինքնորոշման (անկախ պետություն ստեղծելու, Ռուսաստանին միանալու կամ ինքնուրույն այլ որոշում կայացնելու) իրավունքը: Այդ իրավունքի իրագործման համար առաջարկվում էր ռուսական զորքերը դուրս բերել Արևմտյան Հայաստանից, ստեղծել հայկական ժողովրդական միլիցիա, բռնագաղթված հայերին վերադարձնել հայրենիք:

Գլխավոր – ը

Փաստացի ռուսական զորքերի դուրս բերումը նշանակում էր Արևմտյան Հայաստանը հանձնելը Թուրքիային, որովհետև այն մնում էր լրիվ անպաշտպան:

  •  Վերլուծել Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագիրը: Հիմնավորել  Խորհրդային Ռուսաստանի վարած քաղաքականությունը՝ հայերի շահերի անտեսումը  և Արևմտյան Հայաստանի վերադարձը Թուրքիային:

Խորհրդային կառավարությունը խզեց հարաբերությունները Անտանտի դաշնակից երկրների հետ: Փոխարենը նա Բրեստ-Լիտովսկում 1917թ դեկտեմբերի 2-ին կնքեց զինադադար, իսկ հետո սկսեց բանակցությունները հակառակորդ Քառյակ միության հետ: Այս քաղաքական շրջադարձով խորհրդային ղեկավարությունը նպատակ ուներ պատերազմող երկրներում համաշխարհայինսոցիալիստական հեղափոխություն հրահրել: Այնպես որ, բոլշևիկների համար Արևմտյան Հայաստանի խնդրի լուծումը կոպիտ ասած ուներ անցյալի նշանակություն: Չնայած դրան՝ Հայկական հարցը քննարկվեց բանակցությունների ողջ ընթացքում: Շուտով Բրեստ-Լիտովսկի բանակցությունները ընդհատվեցին: Վերսկսեց պատերազմը: Գերմանիան անցավ հարձակման Պետրոգրադի ուղղությամբ, իսկ թուրքական զորքը՝ Կովկասյան ճակատի: Վերջ ի վերջո, շուրջ երեք ամիս ձգձգված բանկացություններից հետո Խորհրդային Ռուսաստանը 1918թ մարտի 3-ին Բրեստ-Լիտովսկում ստորագրեց հաշտության պայմանագիր իր համար շատ ծանր պայմաններով: Այս պայմանագրից հետո անտանտի նախկին անդամ Ռուսաստանը դուրս եկավ առաջին աշխարհամարտից: Ցավոք ըստ հաշտության պայմանագրի 4-րդ հոդվածի և ռուս-թուրքական լրացուցիչ պայմանագրի՝ Թուրքիային վերադարձվեցին Արևմտյան Հայաստանում գրավված հողերը: Ռուսաստանը պարտավորվեց իր զորքերը անահապաղ դուրս հանել ոչ միայն Արևմտյան Հայաստանից, այլև Կարսի և Բաթումի մարզերից: Ռուսաստանը պարտավորվում էր նաև Անդրկովկասից հանել իր բոլոր ուժերը և զորացրել հայկական զորամասերը: Այսպիսով՝ Բրեստ-Լիտովսկի պայմանագրով ոտնահարվեցին հայ ժողովրդի իրավունքները: Բոլշևիկները քայլեր ձեռնարկեցին իրենց նախկին թշնամիների հետ, որպեսզի չկորցնեն իրենց իշխանությունը: Այս ամենից հետևեց մի զարմանալի փաստ՝ երբ ստորագրվում էր այդ չարաբաստիկ պայմանագիրը, պարզվում էր, որ Ռուսաստանը իր զորքը արդեն դուրս էր բերել Կովկասյան ճակատից և վերսկսել էր պատերազմը Արևմտյան Հայաստանի տարածքում:

Posted in Պատմություն

Պատմություն մարտի 4-10 առաջադրանք 1

  • Նկարագրել 1917թ. սկզբին Ռուսաստանում տեղի ունեցող փոփոխությունները:

1917թ փետրվարի վերջին Ռուսաստանում սկսվեցին հեղափոխություններ, որոնց արդյուքնում տապալվեց միապետությունը: Երկիրը բռնեց ժողովրդավարական հանրապետության ձևավորման ուղին: Մարտի 2-ին կազմվեց ժամանակավոր կառավարություն, որը համարվում էր բարձրագույն գործադիր իշխանության նոր մարմինը Ռուսաստանում: Հեղափոխական ալիքը իր հերթին հասավ Անդրկովկաս և տարածվեց Հայաստանում: Բոլորը ողջունում էին հեղափոխությանը և պահանջում իրական ազատությունների և իրավունքների հաստատում: Այս դեպքերից հետո, երբ հեղափոխությունը մտավ մարդկանց կյանքը, վերջնական վերացվեց Կովկասի փոխարքայությունը: Փոխարենը 1917թ մարտի 9-ին կազմվեց երկրամասի իշխանության նոր մարմինը՝ Անդրկովկասյան հատուկ կոմիտեն (ԱՀԿ): ԱՀԿ-ում հայերի ներկայացուցիչն էր՝ Միքայել Պապաջանյանը: ԱՀԿ-ն իր ողջ գործոնեության ընթացքում այդպես էլ հեղինակավոր իշխանություն չդարձավ երկրամասում:

  • Համեմատել հայերի նկատմամբ ցարիզմի և ժամանակավոր կառավարության վարած քաղաքականությունը:

Ռուսաստանը սկսեց ձեռնարկել լավատեսական քայլեր հայերի համար: 1917թ ապրիլի 26-ին հրապարակվեց ժամանակավոր կառավարման որոշումները հայկական գրավված տարածքների կառավարման վերաբերյալ: Առաջին անգամ Օսմանյան կայսրության գրաված տարածքները միավորվեցին և անվանվեցին Թուրքահայաստան: Այն կազմված էր երեք մարզերից՝ Էրզրումից, Խնուսից և Վանից: Արևմտյան Հայաստանը կառավարելու էր գեներալ-կամիսար Հակոբ Զավրյանը: Տարածքն անմիջականորեն ենթարկվում էր ժամանակավոր կառավարությանը: Սա ժամանակավոր կառավարության վարած քաղաքականությունն էր, որը հայերին ընդհանրապես օգուտ չէր տալիս, իսկ Ռուսաստանինը՝ ի տարբերություն Օսմանյանի՝ հնարավորություն էր տալիս վերաբնակվել հիշյալ մարզերում:

  • Համեմատել, համադրել, արևմտահայերի, արևելահայերի հրավիրված առաջին համագումարների բովանդակությունը:

Արևմտահայերի առաջին համագումարը տեղի ունեցավ Երևանում 1917թ մայիսին, որտեղ քննարկվեցին Հայրենիքի վերաբնակեցման, Հայաստանում ազգային վարչություն կազմակերպելու, կրթական, տնտեսական և այլ հարցերը:

Արևելահայերի առաջին համագումարը տեղի ունեցավ Թիֆլիսում 1917թ աշնանը: Մասնակցում էին քաղաքական և հասարակական տարբեր կազմակերպությունների 228 պատգամավորները, որոնց կեսից ավելին դաշնակցականներ էին: Համագումարը որոշումներ կայացրեց Կովկասյան ճակատի պաշտպանության, հայկական ազգային զորամասերի ստեղծման և այլ հարցերի վերաբերյալ:

Արևմտահայերը իրենց համագումարում շեշտը ավելի շատ դրեցին ներքին քաղաքականության վրա, իսկ Արևելահայերը արտաքինի:

  •  Պատմել Հայոց ազգային խորհրդի ստանձնած դերակատարման մասին:

Արևելահայերի համագումարից հետո ստեղծվեց 15-հոգանոց գործադիր մարմինը, որի նստավայրը Թիֆլիսն էր: Հենց այս մարմինն էր զբաղվում ազգային խնդիրների հարցերով:

  •  Հիմնավորել հայերի շահագրգռված լինելը երկրամասում սահմանափոխություն կատարելու հարցում:

Հայերի շահագռգռվելու գլխավոր պատճառը՝ տուժած մնալն է, ինչի արդյունքում էլ հայերը մինչև վերջ պայքարում են սահմանափոխությունների համար: Այս թեմայի շուրջ կատարված բազմաթիվ քննարկումներից հետո՝ 1917թ հրապարակ եկավ Անդրկովկասի վարչական սահմանափոխության վերաբերյալ կառավարական ծրագիրը: Ըստ դրա՝ հայաբնակ գավառներից կազմվելու էին 3 հայկական նահանգներ ՝ Երևանի, Ալեքսանդրապոլի, Գանձակի՝ 64-հազ քառ.կմ ընդհանուր տարածքով: Այստեղ Արևելահայերի համագումարը իր հավանությունը տվեց ծրագրի վերաբերյալ, սակայն հետագայում այդ հարցին գերակշռեց վրաց-մահմեդական համագործակցությունը և այդպես էլ այդ ծրագիրը չիրագործվեց:

Posted in Պատմություն

Հոդվածի վերլուծություն

Հոդվածի Հեղինակն է՝ Տիգրան Հայրապետյանը

Հեղինակի մասին՝

Ծնվել է 1964 թվականի մարտի 18-ին Երևանում, Հայկական ԽՍՀ։ Աշխատել սկսել է 16 տարեկանից։

Ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժինը։ Ավարտել է Հաբիբ Բուրգիբի անվան Կենդանի լեզուների թունիսյան ինստիտուտը։ Արցախյան շարժման ուսանողական առաջնորդներից մեկն էր։

Գլխավորել է Երևանում իր կողմից հիմնված քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի աշխատանքը։ 1991 թվականից Տիգրան Հայրապետյանի հրապարակախոսական հոդվածները և վերլուծաբանական նյութերը կանոնավորապես տպագրվում էին Հայաստանի և Եվրոպայի մամուլում։

Մահացել է՝ 9 մարտի 1999թ ավտովթարից:

Հոդվածը գրվել է՝ Դեկտեմբերի 25, 1991թ:

Վերնագիրն է՝ Ինքնուրույն քաղաքականություն, ո՞ւր է ուղղված մեր հայացքը:

Վերլուծում՝

Հոդվածը ընթերցելուց հետո շատ հետաքրքիր տպավորություններ ունեցա և հասկացա, թե ինչքան կարևոր բան է քաղաքակրթությունը (Քաղաքակրթություն նշանակում է` Մարդկության հոգևոր, նյութական ու քաղաքական մակարդակի բարձր աստիճան)մեր հասարակության համար: Անցել է մոտավորապես 33 տարի, սակայն այս հոդվածի իմաստը չի կորցրել իր արդիականությունը: Այստեղ Տիգրան Հայրապետյանը շեշտը ավելի շատ դրել է մեր քաղաքակրթության վրա, որը կարծում եմ, որ շատ հետաքրքիր թեմա է, մի շարք ուսումնասիրություններ կատարելու համար: Ասեմ, որ հոդվածը բավականին բարդ է գրված և պահանջում է լիակատար ուշադրություն թեմայի կոնտեքստը հասկանալու համար (Սա իմ սյուբեկտիվ կարծիքն է) : Նա հոդվածում քաղաքակրության մեջ ներառել է տարբեր իշխանությունների և կառավարությունների գործոնեությունները: Նրա հիմնական խնդիրն էր հասկանալ, թե տվյալ իշխանությունը իր ժողովրդին ո՞ր կողմը կտանի, դեպի լա՞վը, թե դեպի վատը: Այսպիսով նա իր հոդվածում կարևորեց այն փաստը, որ իշխանությունները պետք է լինեն շատ ուշադիր երկրի հանդեպ, հզորացնեն բանակը, զարգացնեն քաղաքակրությունը, մի խոսքով երկիրը տանեն դեպի լավը և մարդկության կյանքում նորություններ մտցնեն: Սա էին այն գլխավոր նպատակները, որոնք հոդվածում Տիգրան Հայրապետյանը ցանկանում էր մանրակրկտորեն վերլուծել: