Posted in Մայրենի

Ամանոր, սուրբ ծննդյան տարեդարձ

Ամանորի մասին փաստեր

Ամանոր (Նոր տարի, Նավասարդ), տոնը, նշվում է տարբեր ժողովուրդների կողմից ընդունված օրացույցում ընթացիկ տարվա վերջին օրվա և հաջորդ տարվա առաջին օրվա գիշերը։ Նոր տարին նշելու սովորույթը գոյություն ուներ դեռևս մ.թ.ա. 3-րդ հազարամյակում միջագետքում:

Ամանորով նշում են տարվա սկիզբը։ Տարին ժամանակի սահմանն է, որը վերցրած է բնությունից։ Դա այն ժամանակաշրջանն է, որի ընթացքում երկիր մոլորակը կատարում է մի լրիվ պտույտ արեգակի շուրջը։ Երկրի կատարած շրջապտույտը հավասար է 934 միլիոն կիլոմետրի, որն անցնում է մեծ արագությամբ։

Ամանորյա հրաշք

Մի գեղեցիկ քաղաք է լինում: Այդ քաղաքը պատերազմի մեջ էր: Քաղաքի բոլոր տղաները գնացել էին բանակ: Ծնողներն օր ու գիշեր աղոթում էին, որ պատերազմը շուտ ավարտվի և իրենց որդիները շուտ վերադառնան տուն: Ամանորի գիշերը հրաշք է կատարվում և ծնողների աղոթքը Աստծուն է հասնում: Ամանորյա զանգերը ղողանջելուն պես լսում են մի հրաշք լուր՝ պատերազմը ավարտվել է: Ամանորի գիշերը Աստծո հրաշք լույսը սփռվում է, ողջ քաղաքի վրա:

Posted in Հաշվետվություն, Մարմնամարզության հաշվետվություն

Մարմնամարզության հաշվետվություն

Ամեն օր, մարմնամարզության ժամին մենք գնում ենք բակ և շարք ենք կանգնում: Բակում մարզվում ենք, վազում ենք, հեծանիվ ենք վարում և խաղեր ենք խաղում: Օրինակ՝ բադերի որսորդ, ֆուտբոլ, վոլեյբոլ: Մեր առօրյան շատ հետաքրքիր և հագեցած է անցնում:

Posted in Բնագիտություն

ՋՐԻ ՇԱՐԺՈՒՄՆ ՕՎԿԻԱՆՈՍՈՒՄ, ՕՎԿԻԱՆՈՍԱՅԻՆ ՀՈՍԱՆՔՆԵՐ

Համաշխարհային օվկիանոսում ջուրր գտնվում է մշտական շարժման մեջ: Դրա տեսակներից են ալիքավորումը և ցունամին:

Ալիքավորումն առաջանում է հիմնականում քամիների ներգործու­թյամբ: Ալիքավորման դեպքում ջուրր միայն տատանողական շարժում է կատարում: Առաջացած տատանումներն ալիքի տեսքով հասնում են մինչե ցամաք, հարվածում ափին և փշրվում:

Ալիքավորման տարատեսակ է ցունամին, որն առաջանում է օվկիա­նոսի հատակում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից: Ցունամին շատ հա­ճախ ավերում է ափամերձ բնակավայրերը՝ պատճառելով նյութական վնասներ և մարդկային զոհեր:

Օվկիանոսում ջրի ուղղաձիգ շարժման պատճառներից է նաև Ա­րեգակի ե Լուսնի ձգողական ուժը, որի շնորհիվ առաջանում է մակրնթացության և տեղատվության երևույթը Երկրի վրա:

Օվկիանոսում ջրի մակարդակի բարձրացումր կոչվում է մակընթա­ցություն, իսկ իջեցումը՝ տեղատ­վություն: Օրվա րնթացքում դիտվում է երկու մակրնթացություն և երկու տեղատվություն, որոնք իրար հաջորդում են 6 ժամը մեկ:

Համաշխարհային օվկիանոսում ջրի հորիզոնական շարժումն արտա­հայտվում է օվկիանոսային հոսանքների ձևով, որոնք կարծես թե վիթխա­րի գետեր լինեն օվկիանոսում:

Օվկիանոսային հոսանքների առաջացման հիմնական պատճառր մշտապես նույն ուղղությամբ փչող քամիներն են:

Համաշխարհային օվկիանոսում հոսանքներն առաջացնում են վիթ­խարի շրջապտույտ. հասարակածային շրջաններից տաքացած ջուրր տե­ղափոխում են մերձբեևռային շրջաններ, որտեղ, սառելով, ծանրանում, իջ­նում է օվկիանոսի խորքերը և հատակով նորից վերադառնում հասարա­կածային շրջաններ:

Օվկիանոսային հոսանքները լինում են տաք և սառը: Տաք են կոչվում այն հոսանքները, որոնց ջերմաստիճանը բարձր է հարևան ջրերից: Քար­տեզներում տաք հոսանքները պատկերվում են կարմիր, իսկ սա­ռը՝ կապույտ գույնով։

Առավել հայտնի տաք հոսանքներից են Գոլֆստրիմը՝ Ատլանտյան օվկիանոսում, Հյուսիսխաղաղօվկիանոսյանը՝ Խաղաղ օվկիանոսում:

Սառը հոսանքներից են Լաբրադորյանը՝ Ատլանտյան օվկիանոսում, Կալիֆոռնիականը՝ Խաղաղ օվկիանոսում:

Օվկիանոսային հոսանքների դերը կիմայի ձեավորմաս գործում: Օվկիանոսային հոսանքների դերը մեծ է երկրագնդի կլիմաների ձևավորման գործում: Հասարակածային շրջաններից դեպի մերձբևեռային շրջան­ներ շարժվելով՝ տաք հոսանքներն իրենց հետ մեծ քանակությամբ ջեր­մություն են տեղափոխում՝ մեղմելով այդ շրջանների ցուրտը:

Տաք հոսանքների վրա ձևավորված ջրային գոլորշիները, տեղափոխ­վելով ցամաք, իրենց հետ բերում են ջերմություն ու խոնավություն:

Սառը հոսանքների վրա ջրի ջերմաստիճանը ցածր է, օդը համեմա­տաբար չոր է, տեղափոխվելով ցամաք՝ տեղումներ չի առաջացնում, և գոյանում են անապատներ:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Համաշխարհային օվկիանոսում ջրի շարժման ի՞նչ տեսակներ գի­տեք։

Համաշխարհային օվկիանոսում ջուրր գտնվում է մշտական շարժման մեջ: Դրա տեսակներից են ալիքավորումը և ցունամին:

  1. Ի՞նչ են մակընթացությունը և տեղատվությունը:

Օվկիանոսում ջրի մակարդակի բարձրացումր կոչվում է մակընթա­ցություն, իսկ իջեցումը՝ տեղատ­վություն:

  1. Ի՞նչ է օվկիանոսային հոսանքը:

Համաշխարհային օվկիանոսում ջրի հորիզոնական շարժումն արտա­հայտվում է օվկիանոսային հոսանքների ձևով, որոնք կարծես թե վիթխա­րի գետեր լինեն օվկիանոսում:

  1. Օվկիանոսային հոսանքի ի՞նչ տեսակներ գիտեք: Բերեք օրինակներ:

Օվկիանոսային հոսանքները լինում են տաք և սառը: Տաք են կոչվում այն հոսանքները, որոնց ջերմաստիճանը բարձր է հարևան ջրերից: Քար­տեզներում տաք հոսանքները պատկերվում են կարմիր, իսկ սա­ռը՝ կապույտ գույնով։

  1. Օվկիանոսային հոսանքներն ի՞նչ ազդեցություն ունեն կլիմայի ձևավորման վրա:

Օվկիանոսային հոսանքների դերը մեծ է երկրագնդի կլիմաների ձևավորման գործում: Հասարակածային շրջաններից դեպի մերձբևեռային շրջան­ներ շարժվելով՝ տաք հոսանքներն իրենց հետ մեծ քանակությամբ ջեր­մություն են տեղափոխում՝ մեղմելով այդ շրջանների ցուրտը:

Posted in Մայրենի

Լեզվական աշխատանք

142.

Թոռնիկս արագ թռավ տատի գիրկը:

Միաժամանակ երեք գիրք է կարդում:

Հորդ անձրևը կտրվելու միտք չուներ:

Հորթը տրտինգ տալով վազեց մոր մոտ:

143.

Որթերի մեջ անծանոթ մի աղջիկ տեսա:

Որդերի պատճառովը ձկնորսության չգնացի:

Շատ հաջող ավարտ ունեցավ մեր ձեռնարկը:

Հաչող շունը կծան չի լինում :

Երեխայի կտրիչ ատամներն արդեն դուրս էին եկել:

Իմ բոլոր կտրիճ ընկերները հավաքվել են այսօր:

144.

Նստելու համար մի հարդ տեղ եմ փնտրում:

Քամին ամբողջ հարթը բարձրացրել ու պտտում էր օդում:

Տարբեր ախտեր քայքայել էին մարմինը:

Փոշիով ու աղտերով էր ծածկված փողոցը:

Մի ուղտ քարավաինց առանձնացել էր:

Քո արած ուխտը թանկ է բոլորիս համար:

145.

Խոսքս մի՛ ընդհատիր:

Մինչև ե՞րբ պիտի ծածուկ պահես:

Անձրևն ինչպես սկսվել էր, այդպես էլ ավարտվեց:

Օդանավի վայրէջքը ոչ ոք չնկատեց:

Երեխայի նման հրճվանքից ուշաթափվում էին ու լիաթող ծիծաղում:

Եղնիկի հորթը  մորն է փնտրում:

146.

Հորեղբորս որդին մրջյուններով շատ է հետաքրքրվում:

Մրջյունները կանոնավոր զորք ունեն և հարևան միջատների դեմ պատերազմելու են դուրս գալիս կանոնավոր շարքերով:

Մրջյուններն էլ հակառակորդ ունեն, դրանք խոշոր ճանճերն են:

Թափառաշրջիկ մրջյունները ճանապարհ են ընկնում մայրամուտին և գիշերը:

Posted in Մաթեմատիկա

Մաթեմատիկա 20. 12. 2020թ

796. Ինչքա՞ն է ուղանկյան մակերեսը, եթե նրա երկարությունը ու լայնությունն են ՝

Ա)

S=5×4=20սմ2

Գ)

S=25×20=500դմ2

Ե)

S=8×1=8մ2

794. Արտահայտե՛ք՝

Ա) Քառակուսի մետրով.

1300000սմ2=1300000:10000=130մ2

21կմ2=21×1000000=21000000մ2

Բ) Քառակուսի կիլոմետրով.

2800000000մ2=2800000000:1000000=2800կմ2

6500000000սմ2=6500000000:10000000000=0,65կմ2

Գ) Հեկտարներով.

2470000մ2=2470000:10000=247հա

675կմ2=675×100=67500հա

Posted in Մայրենի

Օ․Հենրի «Մոգերի ընծաները»

Մի դոլար ութսունյոթ ցենտ։ Ընդամենը այդքան էր։ Որից վաթսուն ցենտ`մեկ ցենտանոց մետաղադրամներով։ Դելլան երեք անգամ նորից հաշվեց։ Մի դոլար ութսունյոթ ցենտ։ Իսկ վաղը Ծննդյան տոներն են:

Միակ բանը, որ մնում էր անել, փռվելն էր հնամաշ օթոցին ու արտասվելը։ Դելլան հենց այդպես էլ վարվեց։ Այստեղից էլ առաջ է գալիս փիլիսոփայական եզրահանգում, որ կյանքը բաղկացած է արցունքներից, հառաչներից ու ժպիտներից, ընդ որում` հառաչները գերակշռում են:

Դելլան դադարեց արտասվելուց և թեթևակիորեն դիմափոշի քսեց այտերին։ Այժմ նա կանգնել էր պատուհանի մոտ և թախիծով նայում էր գորշ բակի երկայնքով ձգվող գորշ ցանկապատի վրա ճեմող գորշ կատվին։ Վաղը Ծննդյան տոներն են, իսկ ինքը միայն մեկ դոլար ութսունյոթ ցենտ ունի Ջիմին նվեր գնելու համար։ Ամիսներ շարունակ բառացիորեն տնտեսել էր յուրաքանչյուր ցենտը, իսկ եղածն ընդամենը այդքան էր։ Շաբաթը քսան դոլարով հեռու չես գնա։ Ծախսերն ավելի շատ դուրս եկան, քան նախատեսել էր։ Միշտ էլ այդպես է լինում։ Ջիմին նվեր գնելու համար ընդամենը մեկ դոլար ութսունյոթ ցենտ։ Իր Ջիմի համար։ Քանի-֊քանի բերկրալի ժամեր էր անցկացրել, մտածելով` ինչ գեղեցիկ բան նվիրի նրան Ծննդյան տոներին։ Ինչ-֊որ առանձնահատուկ, հազվագյուտ, թանկարժեք մի բան, որը գեթ փոքր-֊ինչ արժանի լինի Ջիմին պատկանելու մեծ պատվին:

Հանկարծ նա հեռացավ լուսամուտի մոտից և նետվեց դեպի հայելին։ Աչքերը փայլում էին, սակայն քսան վայրկյանի ընթացքում երեսին գույն չմնաց։ Արագ շարժումով հանեց հերակալները և արձակեց մազերը։

Ի դեպ, Ջեյմս Դիլինգհեմ զույգը իր հպարտությունը կազմող երկու թանկ բան ուներ։ Մեկը Ջիմի` հորից և պապից ժառանգած ոսկե ժամացույցն էր, մյուսը` Դելլայի մազերը։

Եվ ահա Դելլայի մազերը, ջրվեժի շագանակագույն ջրերի նման փայլելով ու շողշողալով, իջան ծնկներից ներքև ու թիկնոցի պես պարուրեցին գրեթե ողջ մարմինը։ Սակայն Դելլան, նյարդայնանալով ու փութկոտությամբ, իսկույն նորից հավաքեց վարսերը։ Այնուհետև, ասես տարակուսելով, մի պահ անշարժացավ, և արցունքի երկու-֊երեք կաթիլ ընկան հնամաշ կարմիր գորգին:

Հնամաշ, դարչնագույն ժակետն ուսերին, հնամաշ, դարչնագույն գլխարկը գլխին, շրջազգեստը փողփողացնելով, տակավին չչորացած արցունքի կաթիլների փայլն աչքերում, նա արդեն սլանում էր ներքև՝ փողոց:

Ցուցանակը, որի մոտ կանգնեց, ավետում էր․ «Մադամ Սոֆրոնի,մազերից պատրաստված ամեն տեսակի արտադրանք»: Դելլան վազելով բարձրացավ երկրորդ հարկ և, դժվարությամբ շունչ առնելով, կանգնեց:
― Մազերս չե՞ք գնի, ― հարցրեց մադամին:

― Մազեր գնում եմ, ― պատասխանեց մադամը։ Հանեք ձեր գլխարկը, ապրանքը պետք է տեսնեմ։ Կրկին հոսեց շագանակագույն ջրվեժը:

― Քսան դոլար,― ասաց մադամը, հմտորեն ձեռքում ծանր ու թեթև անելով թանձր մասսան:

― Շտապ տվե՛ք,― ասաց Դելլան:

Հաջորդ երկու ժամն անցավ վարդագույն թևերի վրա: Դելլան վազվզում էր խանութներում` նվեր փնտրելով Ջիմի համար:

Վերջապես գտավ։ Տարակույս չկար, այն ստեղծված էր Ջիմի, միայն Ջիմի համար։ Նման բան մյուս խանութներում չգտնվեց, թեև շատ էր փնտրել։ Դա գրպանի ժամացույցի պլատինե շղթա էր, որը գերում էր ոչ թե իր ցուցադրական փայլով, այլ պարզ ու անպաճույճ զարդանախշով, անթերի որակով, ― այդպիսին պետք է լինեն բոլոր լավ իրերը։ Այն թերևս կարելի էր արժանի համարել այդ ժամացույցին։ Հենց որ Դելլան տեսավ շղթան, իսկույն հասկացավ, որ այն պետք է պատկանի Ջիմին։ Դա այնպիսին էր, ինչպիսին էր Ջիմն ինքը. համեստություն և արժանապատվություն, հատկանիշներ, որոնք բնորոշ էին երկուսին էլ։ Հարկ եղավ դրամարկղ մուծել քսանմեկ դոլար, և և Դելլան շտապեց տուն` գրպանում ութսունյոթ ցենտ։ Այդպիսի շղթայով Ջիմը ցանկացած հասարակությունում չի ամաչի հանել ժամացույցը և իմանալ, թե ժամը քանիսն է։ Որքան էլ հրաշալի լիներ նրա ժամացույցը, այնուամենայնիվ նա հաճախ էր գողունի նայում դրան, քանզի կախված էր կաշվե անպետք փոկից:

Տանը Դելլայի աշխուժությունը հանդարտվեց, իր տեղը զիջելով շրջահայեցողությանն ու հաշվենկատությանը։ Նա վերցրեց մազերը գանգրացնելու ունելին, վառեց գազն ու սկսեց շտկել այն ավերածությունները, որ պատճառել էր մեծահոգությանը զուգակցած սերը։ Իսկ դա, բարեկամներս, միշտ էլ ծանր աշխատանք է, հսկայական աշխատանք:

Քառասուն րոպե էլ չէր անցել, երբ նրա գլուխը ծածկվեց շատ մանր խոպոպիկներով, որոնք նրան զարմանալիորեն նմանեցրին փոքր տղայի։ Դելլան երկարատև, քննախույզ մի հայացքով նայեց հայելու մեջ:

«Դե,― ասաց նա ինքն իրեն, ― եթե Ջիմն իսկույն չսպանի ինձ, հենց որ տեսնի, կվճռի, որ նման եմ Քոնի այլենդյան խմբերգչուհու։ Սակայն ինչ կարող էի անել, ախ, ինչ կարող էի անել, երբ ընդամենը մի դոլար ութսունյոթ ցենտ ունեի»:

Ժամը յոթին սուրճն արդեն պատրաստ էր, և շիկացած թավան գազօջախի վրա սպասում էր ոչխարի մսից կոտլետներին:

Ջիմը երբեք չէր ուշանում։ Դելլան ձեռքի մեջ սեղմեց պլատինե շղթան և նստեց սեղանի ծայրին մոտ, մուտքի դռանն ավելի մոտիկ։ Շուտով լսեց ներքևի սանդուղքից եկող նրա ոտնաձայները և մի պահ գունատվեց։ Նա սովորություն ուներ ամեն տեսակի առօրյա մանրուքների առիթով կարճ աղոթքով դիմել աստծուն և փութով մրմնջաց.

― Տե՛ր աստված, այնպես արա, որ չդադարեմ նրան դուր գալուց:

Դուռը բացվեց, Ջիմը ներս մտավ և իր ետևից փակեց այն։ Նրա դեմքը նիհար էր, մտահոգ։ Հեշտ բան չէր քսաներկու տարեկան հասակում ծանրաբեռնված լինել ընտանիքով։ Նրան արդեն վաղուց նոր վերարկու էր պետք, ձեռքերն էլ սառչում էին առանց ձեռնոցների:

Ջիմը քար կտրած կանգնած մնաց դռան մոտ։ Այնպիսի արտահայտությամբ էր հայացքը հառել կնոջը, որ Դելլան չկարողացավ հասկանալ և սարսափեց։ Դա ոչ զայրույթ էր, ոչ զարմանք, ոչ հանդիմանանք, ոչ էլ սոսկում, ոչ մեկը այն զգացումներից, որ կարելի էր սպասել։ Ջիմը պարզապես նայում էր, հայացքը չկտրելով նրանից, և նրա դեմքը չէր փոխում իր տարօրինակ արտահայտությունը:

Դելլան վեր թռավ սեղանի մոտից և նետվեց դեպի ամուսինը:

― Ջիմ, սիրելիս, ― գոչեց նա, ― այդպես մի՛ նայիր։ Մազերս կտրեցի ու վաճառեցի, որովհետև չէի դիմանա, եթե ոչինչ չունենայի քեզ նվիրելու Ծննդյան տոներին։ Չես բարկանում, չէ՞: Այլ կերպ չէի կարող։ Մազերս շատ արագ են աճում։ Դե, Ջիմ, շնորհավորիր ինձ Ծննդյան օրվա կապակցությամբ, և արի ուրախ դիմավորենք տոնը։ Եթե իմանայիր, թե ինչ հրաշալի, ինչ հոյակապ նվեր եմ պատրաստել քեզ համար:

― Մազերդ կտրե՞լ ես, ― հարցրեց Ջիմը մի տեսակ ճիգով. թեև ուղեղը լարված աշխատում էր, բայց տակավին չէր կարողանում ըմբռնել այդ փաստը:

― Այո, կտրել և վաճառել եմ, ― ասաց Դելլան։ ― Բայց չէ որ դու, միևնույն է, կսիրես ինձ։ Չէ որ չեմ փոխվել, չնայած կարճ են մազերս:

Ջիմը շվարած նայեց շուրջը:

― Ուրեմն հյուսերդ այլևս չկա՞ն, ― հարցրեց նա անմիտ համառությամբ:

― Մի՛ փնտրիր, չես գտնի, ― ասաց Դելլան։ ― Չէ որ ասում եմ, որ վաճառել եմ, կտրել եմ ու վաճառել։ Քնքուշ եղիր ինձ հետ, քանի որ հանուն քեզ եմ դա արել։ Թերևս հնարավոր է հաշվել գլխիս մազերը, ― շարունակեց նա, և նրա քնքուշ ձայնը հանկարծ լրջորեն հնչեց, ― սակայն ոչ ոք, ոչ ոք չի կարող չափել քո հանդեպ ունեցած իմ սերը։ Կոտլետները տապակե՞մ, Ջիմ:

Ջիմը դուրս եկավ ընդարմացած վիճակից։ Նա գիրկն առավ իր Դելլային:

Ջիմը մի փաթեթ հանեց վերարկուի գրպանից և նետեց սեղանին:

― Սխալ չհասկանաս ինձ, Դելլ, ― ասաց նա։ ― Ոչ մի սանրվածք ու կտրված մազեր չեն կարող ստիպել ինձ, որ դադարեմ իմ Դելլային սիրելուց։ Սակայն բաց արա փաթեթը և այդ ժամանակ կհասկանաս, թե ինչու սկզբում մի պահ փոքր֊-ինչ ապշեցի:

Ձյունասպիտակ մատիկները թափով քանդեցին փաթեթի կապն ու թուղթը։ Հետևեց հիացմունքի պոռթկում, որից անմիջապես հետո֊ հաջորդեցին զուտ կանացի արցունքների :

Սեղանին դրված էին սանրեր, մեկը` մազերը ետևում, մյուս երկուսը կողքերին հավաքելու համար։ Դա այն նույն սանրերի հավաքածուն էր, որով Դելլան, դիտելով Բրոդվեյի վրա գտնվող ցուցափեղկերից մեկը, զմայլվում էր։ Կրիայի պատյանից պատրաստված հրաշալի սանրեր, անկյուններին փայլուն փոքրիկ քարեր ագուցված, որոնք Դելլայի շագանակագույն մազերի գույնն ունեին։ Դրանք թանկ արժեին, Դելլան գիտեր այդ մասին, և նրա սիրտը հալումաշ էր լինում ու տոչորվում այդ սանրերը ձեռք բերելու անիրականանալի ցանկությունից։ Եվ ահա դրանք իրենն են, սակայն այլևս չկան գեղեցիկ մազերը:

Այնուամենայնիվ Դելլան սանրերը սեղմեց կրծքին և երբ, վերջապես, ուժ գտավ բարձրացնելու գլուխը և արցունքների միջից ժպտալու, ասաց.

― Մազերս շատ արագ են աճում, Ջիմ:

Եվ հանկարծ վեր ցատկեց, ինչպես եռացրած ջրից վախեցած կատվիկ, ու գոչեց.

― Ախ, աստված իմ:

Չէ որ Ջիմը դեռ չէր տեսել նրա հրաշալի նվերը։ Փութով բաց ափի մեջ նրան մեկնեց շղթան։

― Մի՞թե հրաշալի չէ, Ջիմ։ Ամբողջ քաղաքն եմ չափել, մինչև գտել եմ։ Այժմ կարող ես օրը թեկուզ հարյուր անգամ նայել ժամացույցին։ Ինձ տուր այն։ Ուզում եմ տեսնել, թե ինչպես են համապատասխանում իրար:

Սակայն Ջիմը, ենթարկվելու փոխարեն, պառկեց բազմոցին, ձեռքերը դրեց գլխատակին և ժպտաց:

― Դելլ, ― ասաց նա, ― ստիպված ենք առայժմ պահել մեր նվերները, թող միառժամանակ մնան։ Առայժմ դրանք շատ լավն են մեզ համար։ Ժամացույցը ծախեցի, որպեսզի սանրեր գնեմ քեզ համար։ Իսկ հիմա, ըստ երևույթին, կոտլետներ տապակելու իսկական ժամանակն է:

Մոգերը, որոնք ընծաներ բերեցին մսուր` մանկան համար, ինչպես հայտնի է, իմաստուն մարդիկ էին, զարմանալի իմաստուն մարդիկ։ Հենց նրանք էլ մոդա դարձրին Ծննդյան տոներին ընծաներ տալը։ Եվ քանի որ նրանք իմաստուն էին, ապա նրանց ընծաներն էլ իրենց իմաստն ունեին. թեկուզ դրանք պիտանի էլ չլինեին, կփոխանակվեին նախապայմանի իրավունքով։ Իսկ ես այստեղ ձեզ պատմեցի առանձնապես ոչ մի բանով աչքի չընկնող մի պատմություն ութ դոլարանոց բնակարանում ապրող երկու անմիտ երեխաների մասին, որոնք ամենայն անկեղծությամբ իրար զոհաբերեցին իրենց ամենամեծ գանձը: Եվ թող սա օրինակ ծառայի մեր օրերի իմաստուններին, որ բոլոր նվիրատուներից ամենաիմաստունը այս երկուսն էին։ Բոլոր նվիրատուներից կամ ընծա ընդունողներից ամենաիմաստունները հենց սրանց նմաններն են։ Ամենուրեք ու ամեն տեղ։ Եվ մոգերը նրանք են:

Առաջադրանքներ

1. Համացանցում կարդացեք մոգերի մասին և փորձեք բացատրել ստեղծագործության վերնագիրը:

Մոգ նշանակում է «կախարդ»: Պատմվածքի վերնագիրը «Մոգերի ընծաները» է, որովհետև սա իրական կախարդանք էր և հրաշք, իսկ կախարդանքում սեր կա:

2. Գրեք, թե ի՞նչն էր այս նովելի անսպասելիությունը:

Նովելի անսպասելիությունը այն էր, որ աղջիկը կտրում էր իր մազերը, իսկ տղան վաճառում էր իր ժամացույցը հանուն իր սիրելիի: Անսպասելիություն էր իրենց սիրո աստիճանը: Այսինքն նրանք այնքան էին սիրում իրար, որ հանուն իրար պատրաստ էին նման քայլերի:

3. Ի՞նչ եք կարծում զույգերը սիրո՞ւմ էին իրար: Պատասխանը հիմնավորեք:

Այո, նրանք իրար շատ էին սիրում, քանի որ ոչ բոլորը իրենց սիրելիներին նվեր գնելու համար կզոհաբերեին իրենց համար շատ կարևոր իրեր:

4. Նման իրավիճակում, եթե դուք լինեիք, ի՞նչ կանեիք, կամ ի՞նչ կվաճառեիք:

Եթե լիներ այն մեկը ում ես կսիրեի, և նա իրոք արժանի կլիներ նման բանի, ապա անկասկած կվաճառեի:

5. Անծանոթ բառերը դուրս գրեք, բացատրեք:

Ընծա-նվեր

Օթոց-բազմոց

Փութկոտությամբ-շտապելու՝ փութալու սովորություն

Տարակուսել-երկմտություն

Տարակույս- կասկած

Posted in Հաշվետվություն

Հաշվետվություն

Մաթեմատիկայի հաշվետվություն

Մաթեմատիկայի հաշվետվություն

Մայրենիի հաշվետվություն

Մայրենիի հաշվետվություն

Ռուսերենի հաշվետվություն

Отчёт по русскому языку

Անգլերենի հաշվետվություն

English report

Բնագիտության հաշվետվություն

Բանգիտության հաշվետվություն