Posted in Մաթեմատիկա

Մաթեմատիկա 11. 12. 2020թ

621. Գտե՞ք ամենափոքր ընդհանուր բազմապատիկը:

Ա.

[135;5]=3x3x3x5x=135

135  3
45    3
15     3
5       5
1      

5  5
1

Բ.[120;10]= 2x2x2x3x5=120

120  2
60    2
30    2
15    3
5      5
1

10   2

5      5

1

  Գ.

[432;2]=2x2x2x2x3x3x3=432

432   2
216   2
108  2
54      2
27      3
9         3
3        3
1

2   2
1

Դ [234;9].2x3x3x13=234

234   2
117   3
39      3
13      13
1

9   3
3   3
1

Ե.

[123;3]=3×41=123

123   3
41      41
1

3   3
1

Զ.

[16;64]=2x2x2x2x2x2=64

16   2
8     2
4     2
2     2
1

64   2
32   2
16   2
8      2
4     2
2     2
1

Posted in Մայրենի

Երեք մայրիների երազը

Մի հանրահայտ լեգենդ վկայում է այն մասին, որ Լիբանանի գեղատեսիլ բնության գրկում աճել են երեք մայրիներ: Ինչպես բոլորին հայտնի է, մայրիները շատ դանդաղ են աճում, և մեր երեք ծառերը դարեր անցկացրեցին` մտորելով կյանքի և մահվան, բնության և մարդկության մասին:
Նրանք տեսան, թե ինչպես Լիբանանի հողի վրա ոտք դրեցին Սողոմոն արքայի մարդիկ, տեսան, թե ինչպես ասորեստանցիների հետ կռվի ժամանակ այդ հողն արյունով ծածկվեց: Նրանք դեմ առ դեմ հանդիպեցին երկու ոխերիմ թշնամիներին` Եզեկիել և Եղիա մարգարեին: Նրանց օրոք է ստեղծվել այբուբենը, ծառերը հիացել են` տեսնելով իրենց կողքով անցնող քարավանները, որոնք բեռնված էին բազմագույն կտորներով: Եվ մի հիանալի օր ծառերը որոշեցին խոսել ապագայի մասին.
— Այն ամենից հետո, որ ինձ վիճակվել է տեսնել,- ասաց առաջինը,- ես կցանկանայի գահ դառնալ, որի վրա էլ կբազմի աշխարհի ամենահզոր արքան:
— Իսկ ես կուզեի մի այնպիսի բանի մաս կազմել, որը չարը բարու կփոխակերպեր դարերի համար,- ասաց երկրորդը:
— Իսկ ես,- ասաց երրորդը,- կցանկանայի, որ մարդիկ ամեն անգամ ինձ նայելով` Աստծուն հիշեին:
Անցան տարիներ և դարձյալ տարիներ, և վերջապես անտառում հայտնվեցին անտառահատները: Նրանք կտրեցին մայրիները և հղկեցին:
Յուրաքանչյուր մայրի ուներ իր նվիրական երազանքը, սակայն իրականությունը մեզ երբեք չի հարցնում, թե ինչ ենք երազում:
Առաջին մայրուց գոմ սարքեցին, իսկ նրա փայտի ավելցուկներից մսուր պատրաստեցին: Երկրորդ ծառից կոպիտ գյուղական սեղան սարքեցին, որն ավելի ուշ վաճառեցին մի կահույքավաճառի: Երրորդ ծառի փայտը վաճառել չհաջողվեց: Այն վերածեցին տախտակների և մի մեծ քաղաքի պահեստում ի պահ դրեցին:
Շատ տխրեցին մայրիները. «Մեր փայտն այնքան լավն էր, բայց ոչ մեկը չկարողացավ ըստ արժանվույն օգտագործել այն»:
Ժամանակն անցնում էր, և ահա մի անգամ աստղազարդ գիշերով մի ամուսնական զույգ, որը գիշերակաց չէր գտել, որոշեց գիշերել այն գոմում, որը պատրաստված էր առաջին մայրու փայտից:
Կինը հղի էր: Եվ այդ գիշեր որդի ունեցավ և նրան դրեց փափուկ խոտի վրա`մսուրի մեջ:
Հենց այդ ժամանակ էլ մայրին հասկացավ, որ իր երազանքն իրականացավ. ինքը հենարան դարձավ Երկրային Արքայի համար:
Մի քանի տարի անց հասարակ գյուղական տան մեջ մի խումբ մարդիկ նստեցին այն սեղանի շուրջ, որը պատրաստված էր երկրորդ մայրու փայտից: Եվ նախքան մարդիկ կսկսեին ուտել, նրանցից մեկը մի քանի խոսք ասաց գինու և հացի մասին, որոնք դրված էին սեղանին:
Եվ այդ ժամանակ էլ երկրորդ ծառը հասկացավ, որ այդ պահին ինքը հենարան ծառայեց ոչ միայն սեղանին դրված հացի և գինու համար, այլև կապ հաստատեց աստվածայինի և մարդկայինի միջև:
Հաջորդ օրը երրորդ մայրու երկու տախտակից խաչ սարքեցին: Մի քանի ժամ անց բերեցին վիրավոր մի մարդու և նրան գամերով ամրացրին խաչին: Երրորդ մայրին սարսափեց ճակատագրից և սկսեց անիծել իր բախտը: Բայց երեք օր էլ չէր անցել, որ նա հասկացավ իր ճակատագիրը. մարդը, որը գամված էր խաչին, դարձավ Երկրի Լույսը: Խաչը, որը պատրաստված էր այդ մայրի փայտից, տանջանքի խորհրդանիշից վերածվեց փառաբանության խորհրդանիշի:
Այսպես որոշվեց երեք մայրիների բախտը:
Ինչպես միշտ պատահում է երազանքների հետ, դրանք ի կատար ածվեցին, բայց բոլորովին այլ կերպ. ոչ այնպես, ինչպես պատկերացնում էին:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Գտեք տեղեկություններ մայրի ծառի մասին, հրապարակեք ձեր էջում, ինքներդ նկարեք այդ ծառը:

Մայրի ծառի մասին

Նրա բարձրությունը 25-50 մ է, բնի տրամագիծը՝ մինչև 3 մ։ Մայրու բաց կանաչի մինչև արծաթագույն ասեղնատերևները երկար են՝ 25-50 մմ, և կազմում են բրգաձև կամ հովանոցաձև լայն սաղավարթ, 3-4-կողանի, կոշտ, սուր ծայրով, ծակող, մուգ կանաչից մինչև արծաթամոխրագույն։ Կարճացած ընձյուղների վրա ասեղնատերևները փնջաձև են, երկար ընձյուղների վրա՝ մեկական՝ պարուրաձև դասավորված։ Միատուն է։ Ծաղկում է աշնանը։ կոները մեկական են, հիմնականում՝ երկարավուն-ձվաձև կամ տակառաձև։ Այս ծառի կարմրաշագանակագույն հասուն կոները ձվաձև են և խոշոր՝ 5-11 սմ երկարությամբ։ Կարճ ընձյուղների վրա ասեղնատերևները փնջաձև են, երկար ընձյուղների վրա՝ մեկական՝ պարուրաձև։

  1. Դուրս գրել լեգենդի անծանոթ բառերը, բառարանով բացատրել, սովորել:

Մտորել-մտածմունքների մեջ ընկղմվել

Ոխերիմ-անհաշտ

Քարավաններ-որևէ բանով բեռնավորված միատեսակ փոխադրամիջոցների շարասյուն:

  1. Ըստ լեգենդի ով էր աշխարհի ամենահզոր արքան:

Հիսուս Քրիստոսը:

  1. Ի՞նչ եք կարծում երեք մայրիների երազանքները իրականացան ո՞ւմ շնորհիվ:

Այո, իրականացավ Աստծո շնորհիվ:

  1. Մեզ ի՞նչ է սովորեցնում առակը:

Առակը սովորեցնում է, որ եթե մի երազանք ունենում ես անպայման ի կատար է ածվում:

  1. Կարո՞ղ եք ձեր կյանքից հիշել այդպիսի մի դեպք, երբ ձեր երազանքը կատարվել է, բայց ոչ այնպես, ինչպես դուք էիք պատկերացնում:

Այո, իմ երազանքը եղել էր այն, որ ես ցանկանում էի դառնալ լավ ֆուտբոլիստ և հենց դա էլ եղավ, ուղղակի ուրիշ պայմաններում: