Posted in Ճամփորդություններ

Ճամփորդություն դեպի Սևան

Օր 1

Հուլիսի 31-ին՝ ժամը 9:00-ին, մենք հավաքվեցինք Սուրբ Երորդություն եկեղեցու բակում և այնտեղից էլ շարժվեցինք Սևան: Շատ հետաքրքիր և հաճելի օր ունեցանք: Հասանք տեղ և տեսնենք հրաշք բնությունն ու վրանները: Այնքան ոգևորվեցինք, որ մեր ուրախությանը չափ ու սահման չկար: Տեղավորվեցինք վրաններում և գնացինք նախաճաշելու: Նախաճաշեցինք, վերջացրեցինք և սկսեցինք ֆուտբոլ խաղալ: Ավարտեցինք ու գնացինք մեր ափը մաքրելու, որպեսզի լողանք: Վերջացրեցինք և հետ վերադաձանք վրանների մոտ: Երեկոյան խարույկը վառեցինք, որի շուրջն էլ հավաքվեցինք թեյ վայելելու: Խարույկի մոտ լավ տաքացանք, մեծ բավականություն ստացանք ու գնացինք քնելու, քանի որ հաջորդ օրը շատ անելիքներ ունեինք:

Օր 2

Սկսվեց մեր երկրորդ օրը: Արթնացանք, հագնվեցինք ու գնացինք ընկեր Ռոբերտի հետ նախավարժանք անելու: Երբ ավարտեցինք նախավարժանքը գնացինք նախաճաշելու, որպեսզի հետո գնայինք մեր ավագ ընկերներին տեսնելու: Հասանք տեղ, ծանոթացանք նրանց հետ և սկսեցինք շփվել: Վերջում բոլորով վոլեյբոլ խաղացինք, հրաժեշտ տվեցինք մեր նոր ընկերներին և ուրախ տրամադրությամբ հետ եկանք մեր ճամբար: Մի փոքր հանգստացանք, ֆուտբոլ խաղացինք, որից հետ վառեցինք խարույկը: Խարույկի մոտ լավ ժամանակ անցկացնելուց հետո գնացինք քնելու, որպեսզի հաջորդ օրը վերադառնայինք Երևան: Ցավոք, բայց սա մեր վերջին գիշերն էր ճամբարում:

Օր 3

Այսօր մեր երրորդ օրն է ճամբարում: Մենք պետք է վերադառնանք Երևան: Առավոտյան արթնացանք, հավաքեցինք մեր բոլոր իրերը: Մինչև հետ վերադառնալը խաղացինք վոլեյբոլ և բադերի որսորդ: նախաճաշեցինք և շարժվեցինք դեպի Հայրավանք: Այնտեղ մոմ վառեցինք, ճաշեցինք, լուսանկարվեցինք և հետ եկանք Երևան: Ահա այսպես էլ ավարտվեց մեր օրը: Ճամփորդությունը շատ լավ անցավ և ես շատ ուրախ եմ, որ դարձա այս ճամբարի մասնակիցներից մեկը: