Posted in Կենսաբանություն

Գլխուղեղ…հարցեր

  1. Ի՞նչ բաժիններից է կազմված գլխուղեղը։
98d76701013f0f4ee6bd9b660eaba5fd.JPG
  1. Ի՞նչ գիտեք երկարավուն ուղեղի և կամուրջի գործառույթների մասին։

Երկարավուն ուղեղը  ողնուղեղի վերին հաստացած կոնաձև մասն է՝ 2,5-3 սմ երկարությամբ։ Երկարավուն ուղեղն իր կառուցվածքով նման է ողնուղեղին և նրա նման կատարում է ռեֆլեքսային և հաղորդող գործառույթներ: 

Վարոլյան կամուրջը ներքևից սահմանակից է երկարավուն ուղեղին, իսկ վերևից փոխակերպվում է միջին ուղեղի։ Կամրջում գտնվում են որոշ գանգուղեղային նյարդերի կորիզներ, որոնք նյարդավորում են գլխի առջևի մասը, դեմքի մաշկը, դիմախաղի մկանները, ենթածնոտային, ենթալեզվային թքագեղձերը, արցունքագեղձերը, ականջի, բերանի ու քթի խոռոչի լորձաթաղանթը։ Նրանով են անցնում առջևի և միջին ուղեղը ստորև գտնվող կենտրոններին կապող ուղիները։

  1. Միջին ուղեղի ինչպիսի՞ գործառույթ գիտեք։

Միջին ուղեղը վարոլյան կամրջի շարունակությունն է։ Միջին ուղեղը բաղկացած է քառաբլուրներից, որոնք ապահովում են տեսողության ու լսողության առաջնային ռեակցիաները՝ ակնագնդի շարժումը դեպի լույսի աղբյուրը, կենդանիների ականջախեցու և մարդու գլխի թեքումը դեպի ձայնը։

Posted in Կենսաբանություն

Գլխուղեղ

Գլխուղեղը մարդու մարմնի կարևորագույն օրգանն է

Գլխուղեղը հսկում է մարդու վարքագիծը և գիտակցական գործունեությունը: Այն տեղակայված է գանգի խոռոչում, որի ոսկրերը հուսալիորեն պաշտպանում են արտաքին վնասակար ազդակներից:

Հասուն մարդու գլխուղեղի կշիռը 1200–1400 գ է՝ մարմնի կշռի 1/40 մասը, նորածնինը` 350գ` 1/8–1/10 մասը: Այն վերջնական մեծության է հասնում 20 տարեկանում:

Image_539.jpg

Գլխուղեղը կազմված է ծայրային ուղեղից (մեծ կիսագնդեր, առջևի ուղեղ), միջանկյալ ուղեղից, միջին ուղեղից, կամուրջից, երկարավուն ուղեղից և ուղեղիկից:

Երկարավուն ուղեղը, կամուրջը, միջին և միջանկյալ ուղեղները կազմում են ուղեղաբունը:

Երկարավուն ուղեղը 

medulla-oblongata.jpg

Երկարավուն ուղեղը  ողնուղեղի վերին հաստացած կոնաձև մասն է՝ 2,5-3 սմ երկարությամբ։ Երկարավուն ուղեղն իր կառուցվածքով նման է ողնուղեղին և նրա նման կատարում է ռեֆլեքսային և հաղորդող գործառույթներ: 

Երկարավուն ուղեղի տարբեր կորիզներն ապահովում են շնչառական, սիրտ-անոթային, մարսողական համակարգերի գործունեությունը, արգելակում և դրդում մեծ կիսագնդերի կեղևի ու ողնուղեղի ֆունկցիաները։ Այստեղ են գտնվում ծամելու, կլլման, ծծելու ռեֆլեքսների կենտրոնները։ Երկարավուն ուղեղն իրականացնում է նաև մի շարք պաշտպանական ռեֆլեքսներ՝ փռշտոց, հազ, փսխում, արցունքազատում, կոպերի թարթում, մասնակցում է նաև կեցվածքն ապահովող ռեֆլեքսների իրականացմանը։ Այսպիսով, երկարավուն ուղեղում գտնվում են կենսական կարևոր կենտրոններ, ուստի նրա ոչ միայն հեռացումը, այլև վնասումն ավարտվում է մահով։ Երկարավուն ուղեղով են անցնում գլխուղեղի մյուս բաժինները ողնուղեղի հետ միացնող վարընթաց և ողնուղեղից հաղորդվող վերընթաց ուղիները։

Վարոլյան կամուրջ

Վարոլյան կամուրջը ներքևից սահմանակից է երկարավուն ուղեղին, իսկ վերևից փոխակերպվում է միջին ուղեղի։ Կամրջում գտնվում են որոշ գանգուղեղային նյարդերի կորիզներ, որոնք նյարդավորում են գլխի առջևի մասը, դեմքի մաշկը, դիմախաղի մկանները, ենթածնոտային, ենթալեզվային թքագեղձերը, արցունքագեղձերը, ականջի, բերանի ու քթի խոռոչի լորձաթաղանթը։ Նրանով են անցնում առջևի և միջին ուղեղը ստորև գտնվող կենտրոններին կապող ուղիները։

Միջին ուղեղ

Միջին ուղեղը վարոլյան կամրջի շարունակությունն է։ Միջին ուղեղը բաղկացած է քառաբլուրներից, որոնք ապահովում են տեսողության ու լսողության առաջնային ռեակցիաները՝ ակնագնդի շարժումը դեպի լույսի աղբյուրը, կենդանիների ականջախեցու և մարդու գլխի թեքումը դեպի ձայնը։

Միջին ուղեղում են գտնվում նաև զգացող և շարժիչ որոշ կորիզներ, որոնք կարգավորում են ակնագնդերի շարժումը, բբային ռեֆլեքսները, մկանային լարվածությունը, դիմախաղի, մատների նուրբ շարժումները։ Միջին ուղեղի վնասման դեպքում նկատվում են այդ մկանների ոչ կամային կծկումներ կամ դող։ Միջին ուղեղում գտնվող նեյրոնների որոշ խումբ կեղևի վրա թողնում է ակտիվացնող ազդեցություն, որը կարևոր նշանակություն ունի արթուն վիճակը պահպանելու համար։ Միջին ուղեղով են անցնում նաև ողնուղեղը մեծ կիսագնդերի հետ կապող ուղիները։ 

Միջանկյալ ուղեղ

Միջանկյալ ուղեղըտեղադրված է մեծ կիսագնդերի տակ։ Նրա հիմնական բաժիններից են տեսաթումբը ու ենթատեսաթումբը։ Տեսաթումբն իրականացնում է ողնուղեղից, միջին ուղեղից, ուղեղիկից ու հիմային հանգույցներից դեպի մեծ կիսագնդեր ընթացող նյարդային ազդակների մշակում, մասնակցում է օրգանիզմի՝ որպես միասնական համակարգի կարգավորմանը։ Մեծ կիսագնդերի կեղևի հետ ունեցած երկկողմանի կապերի շնորհիվ տեսաթումբը մասնակցում է քնի ու արթունության հերթագայմանը, գիտակցության պահպանմանը, արգելակման զարգացմանը։ Այն նաև ցավազգաց կենտրոն է։

Ենթատեսաթումբը կարևոր դեր ունի օրգանիզմի ներքին միջավայրի կայունության պահպանման, ինքնավար, ներզատական ու մարմնական համակարգերի ամբողջականության համար։ Այստեղ են գտնվում նյութափոխանակությունը, մարմնի կայուն ջերմաստիճանը, քաղցի ու հագեցման, ծարավի, սեռական վարքագծի, վախի ու կատաղության, քնի ու արթունության հերթագայումը կարգավորող կենտրոնները։ Ենթատեսաթումբը նաև վեգետատիվ նյարդային համակարգի գործունեությունը կարգավորող ենթակեղևային բարձրագույն բաժինն է։

98d76701013f0f4ee6bd9b660eaba5fd.JPG

Ուղեղիկ

Ուղեղիկը  համարվում է վարոլյան կամրջի խոշոր ելուստ։ Մարդու ուղեղիկի զանգվածը մոտավորապես 150 գ է։ Ուղեղիկը կազմված է երկու կիսագնդերից ու դրանք միացնող որդից։ Կիսագնդերը խոր ակոսներով բաժանվում են բլթերի ու բազմաթիվ գալարների։ Ուղեղիկի գորշ նյութը առաջացնում է կեղև, որի տակ սպիտակ նյութն է գորշ նյութի կուտակներով՝ կորիզներով։ Ուղեղիկի գորշ ու սպիտակ նյութերի հետաքրքիր պատկերը կոչվում է «կենաց ծառ»։

инфаркт мозжечка.jpg

Ուղեղիկը դասվում է շարժումները կարգավորող համակարգի մեջ։ Ուղեղիկի վնասվածքի դեպքում նկատվում են համաձայնեցված շարժումներ կատարելու ընդունակության կորուստ, տատանողական շարժումներ, մկանների դող, անհամապատասխանություն մկանային կծկումների մեծության և կատարվելիք շարժման միջև։ Ուղեղիկի վնասվելուց հետո նրա գործառույթները մասնակիորեն կատարում է մեծ կիսագնդերի կեղևը:

Մեծ կիսագնդերի սպիտակ նյութում տեղակայված հիմային կորիզները մասնակցում են շարժումների կազմակերպմանն ու կարգավորմանը։ Որոշ կորիզների վնասվելուց առաջանում է սակավաշարժություն, գլխի ու վերջույթների մկանների դող, քայլելիս խանգարվում են փոխհամաձայնեցված շարժումները։

Image_584.jpg

Աղբյուրը՝

https://www.imdproc.am/p/kensabanvotyvon/8-dasaran/nyardayin-hamakargi-nshanakutyuny-karucvatsqy-kentrvonakan-tsayramasayin-_-20256/mardu-nyardayin-hamakarg-20257/re-2757a038-9c32-4b5c-bc12-a2f7e9bdf146

Posted in Հաշվետվություն, Կենսաբանություն

Կենսաբանության հոկտեմբեր ամսվա հաշվետվություն

Գլխուղեղ…հարցեր

Գլխուղեղ

Նյարդային համակարգ…Հարցեր

Նյարդային համակարգ …տեղեկատվություն և հետաքրքիր փաստեր

Նյարդային համակարգ

Գեղձեր, մակերիկամներ, մակուղեղ…հարցեր

Posted in Ռուսերեն

Интересные факты об Армении и армянах

  • Скромная по размерам Армения находится сразу в трёх климатических поясах.
  • Армения первой в мире сделала христианство своей государственной религией. Именно в Армении была построена первая церковь.
  • Столица Армении – Ереван — является одним из самых древних городов на земле. Город был основан в 782 г. до н. э. и на 29 лет старше Рима.
  • Большинство армян живут за пределами Армении.
  • Первый в мире учебник арифметических задач был составлен армянским ученым, математиком VI века Давидом Непобедимым. Экземпляр этого задачника хранится в Матенадаране.
  • Шахматы являются обязательным предметом в армянских школах.
  • Aрмянский – eдинствeнный в мирe язык, в котором нaзвaниe Библии имeeт прямоe отношeниe к Богу. Библия нa aрмянском звучит как «Aствaцaшунч», то есть «Божье Дыхание».
  • В Армении находится самая древняя винодельня в мире. Она была обнаружена несколько лет назад в поселке Арени. Ученые утверждают, что возраст постройки более 6000 лет.
  • В Армении была обнаружена самая древняя обувь, найденная на территории поселка Арени. Предполагается, что обуви более 5500 лет.
  • В Армении находится самая длинная канатная дорога в мире – «Крылья Татева», расположенная неподалеку от монастыря Татев и занесена в книгу Гиннеса.
  • Озеро Севан — единственный крупный гарантированный источник пресной воды в Армении и крупнейший на всём Кавказе.
  • Европейцы долгое время называли абрикосы армянскими яблоками (лат. Prúnus armeníaca).
  • Армянский алфавит имеет связь между номерами букв и порядковыми номерами металлов в Периодической системе химических элементов Д.И. Менделеева. Алфавит из 36 букв был создан в 405 году и используется по сей день.
  • Армения является родиной для 345 видов птиц из 530 обитающих в Европе.
  • В Армении, в институте древних рукописей Матенадаран, хранятся – самая большая и самая маленькая рукописи в мире.

Источник

https://lookarmenia.am/ru/armenia/obchie-svedeniya/insteresnie-fakti

Posted in Հասարակագիտություն

Մխիթար Սեբաստացու մասին

Մխիթար (իսկական անունը՝ Մանուկ) Սեբաստացին սովորել է Սեբաստիայի Սբ Նշան, ապա՝ Էջմիածնի, Սևանի, Կարինի վանքերում: 1693 թ-ին մեկնել է Բերիա (այժմ՝ Հալեպ), որտեղ ծանոթացել է կաթոլիկ միսիոներների հետ: 1696 թ-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա, 1699 թ-ին՝ վարդապետ: 1701 թ-ին Կոստանդնուպոլսում հիմնադրել է միաբանություն: 1705 թ-ին Հռոմի իշխանություններից ձեռք բերելով վանք հիմնելու համաձայնություն՝ 1706 թ-ին Վենետիկին ենթակա Հունաստանի Մեթոն բերդաքաղաքում ձեռնամուխ է եղել վանքի կառուցմանը:
1712 թ-ին Հռոմի պապը Սեբաստացուն շնորհել է աբբահոր կոչում: Խուսափելով թուրքական հարձակումներից՝ 1715 թ-ին միաբանությունը տեղափոխվել է Վենետիկ: 1717 թ-ին Վենետիկի Ծերակույտը հրովարտակով Սբ Ղազար կղզին շնորհել է միաբանությանը: Այստեղ Սեբաստացին կառուցել է եկեղեցի, բացել դպրոց, պատրաստել է միաբան-գործիչներ: Սբ Ղազարում նա զբաղվել է մատենագիտական աշխատանքով, ղեկավարել իր սաների բանասիրական հետազոտական աշխատանքները, կատարել թարգմանություններ, հրատարակել գրքեր: Սեբաստացու մահվանից հետո միաբանությունը, ի պատիվ նրա, կոչվել է Մխիթարյան: Դեռևս կենդանության օրոք նրան մեծարել են Երկրորդ Լուսավորիչ ազգիս, Երկրորդ Մեսրոպ և այլ պատվանուններով:
Մխիթար Սեբաստացին աշխարհաբարի քերականության առաջին դասագրքի՝ «Դուռն քերականության աշխարհաբար լեզվին հայոց»-ի (1727 թ.) հեղինակն է: Արժեքավոր է նաև նրա «Քերականություն գրաբար լեզվի հայկազյան սեռի» (1730 թ.) երկը, որտեղ քննել է գրաբարի ձևաբանությունը, շարահյուսությունը, սահմանել կանոններ, անդրադարձել ուղղագրության և այլ հարցերի: Հայագիտական մեծ նվաճում է Սեբաստացու «Բառգիրք հայկազյան լեզվի» (2 հատոր, 1749–69 թթ.) աշխատությունը, որն այսօր էլ ունի բացառիկ արժեք. ընդգրկում է ժամանակի հայերեն ձեռագիր ու տպագիր բառագանձը՝ ավելի քան 100 հզ. բառահոդված: Ուշագրավ է նաև նրա «Տաղարան» (1727 թ.) ժողովածուն, որի բանաստեղծությունների մի մասը, որպես շարական, Սեբաստացու երաժշտությամբ, երգում են ցայսօր: Լավագույն ձեռագրերի համեմատությամբ հրատարակել է Աստվածաշունչ (1733–35 թթ.), կազմել է նաև «Ավետյաց երկրի աշխարհացույցը» (1746 թ.):
Սեբաստացու անունով Երևանում կոչվել է կրթահամալիր:

Աղբյուրը՝

https://hy.wikipedia.org/wiki/%D5%84%D5%AD%D5%AB%D5%A9%D5%A1%D6%80_%D5%8D%D5%A5%D5%A2%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D6%81%D5%AB

Posted in Հայոց Լեզու

Տեքստային աշխատանք

1.Սկզբից տասը-տասներկու նախադասություն ավելացրո՛ւ, որ ամրոդջական տեքստ դառնա:

ԱՄՆ-ում՝ հարավային հատվածներից մեկում գործող աստղադիտարաններից մեկը՝ հայտնի է իր խորհրդավորությամբ, որը դարձել է սիրահար զույգերի ամենասիրելի վայրը: Այդտեղ բնակվող զույգերից մեկը կհաստատի իմ խոսքերը: Աստղադիտարանը աչքի էր ընկնում իր խորհրդավորությամբ , որովհետև ամեն գիշեր, բոլոր սիրահար զույգերը հավաքվում էին այնտեղ և դիտելով գեղեցիկ աստղերին ասոցացնում էին աստղերին իրենց սիրելիների հետ և զմայլվում: Օրերից մի օր էլ այնտեղ հրաշք է տեղի ունենում, քաղաքի լույսերը անջատվում են, և պատկերավոր երկնքի ներքո այդտեղի զույգերից մեկը՝ տղան իր սիրելի աղջկան ամուսնության առաջարկ է անում և, երբ որ լույսերը հետ են վառվում, մարդկանց ծափահարությունների ներքո քաղաքը նոր շունչ էր ստանում: Նորից երկնքում լողում էՐ լուսինը: Կաթնավուն լույսի մեջ ուրվագծվում էին լեռները:  Քամին շոյում էր տղայի դեմքը, և քաղաքը կանչում էր բյուրավոր լույսերով:

2. Դպրոցական կյանքից մի դեպք պատմիր՝

       ա) ամեն ինչ և ամեն մեկին մանրամասն նկարագրի՛ր, քո և ուրիշների վերաբերմունքի մասին գրի՛ր և հետևությո՛ւն արա, գրիր նաև, թե ուրիշներն ի՞նչ հետևություն արեցին,

Տարիներ առաջ 5-րդ դասարանում՝ ամառային ճամբարի ընթացքում մեր պահակից թաքուն ցոգոլ էին քաղում և ուտում և, երբ որ նա գալիս էր մեզ մոտ մենք դադարեցնում էինք ուտելը և մեզ համար հանգիստ նստում էին իբրև ոչինչ տեղի չէր ունեցել: Ինչ խոսք շատ հավես էր և զվարճալի:
      բ) շատ համառոտ պատմի՛ր, որպես անեկդոտ:

Շատ համառոտ չեմ կարող պատմել, որովհետև այն տեղի էր ունեցել 3-4 տարի առաջ, սակայն կշեշտեմ, որ այն շատ զվարճալի տպավորություններ էր թողել ինձ վրա:

3.Ըստ տրված տեղեկության` մի պատմվածք գրի՛ր:

Մինչև օրս հայտնի երկրաբանական քարտեզներից ամենահինը Թուրինի թանգարանում է պահվում: Մ. թ. ա. տասներկուերորդ դարում, Ռամզես Չորրորդ փարավոնի ժամանակների Եգիպտոսում է դա կազմվել:
Վերջերս ամերիկյան մի համալսարանի երկրաբաններ քարտեզը նրա վրա նշված վայրի հետ են համեմատել:  Պապիրուսի վրա Նեղոսից դեպի արևելք ընկած անապատային շրջաններում, բարձր բլուրների միջև, մեր ժամանակներում արդեն չորացած գետի հուն է գծված: Կարմիր, սև, դարչնագույն և սպիտակ գույներով մետաղի, քարի և այլ օգտակար հանածոների հանքերն են նշված:

Պապիրուսի վրա Նեղոսից դեպի արևելք ընկած անապատային շրջաններում, բարձր բլուրների միջև, մեր ժամանակներում արդեն չորացած գետի հուն է գծված, որտեղ կարմիր, սև, դարչնագույն և սպիտակ գույներով մետաղի, քարի և այլ օգտակար հանածոների հանքերն են նշված: Մ. թ. ա. տասներկուերորդ դարում, Ռամզես Չորրորդ փարավոնի ժամանակների Եգիպտոսում է դա կազմվել և վերջերս ամերիկյան մի համալսարանի երկրաբաններ քարտեզը նրա վրա նշված վայրի հետ են համեմատել և հետևություններ արել: Մինչև օրս էլ հայտնի երկրաբանական քարտեզներից ամենահինը Թուրինի թանգարանում է պահվում և շարունակվում է պահպանվել:

Posted in Հասարակագիտություն

Խմբեր, Շերտեր, Համայնքներ

Հասարակությունը և խմբերը

Մարդը հասարակական էակ է: Հասարակությունը ինչպես գիտենք բաժանվում է խմբերի՝ աղջիկների և տղաների, գյուղաբնակների և քաղաքաբնակների, հայերի, հույների, հնդիկների և այլն: Շատ դեպքերում լինում են խմբեր որոնք առաջանում են ինքնաբերաբար և գոյատևում են կամ երկարաժամկետ կյանքով , կամ էլ կարճաժամկետ: Ինքնաբերաբար ստեղծվող խմբերից մեկն է ընտանիքը, որը ստեղծվում է հենց այդ խմբի անդամների մասնակցությամբ, մեկ ուրիշ օրինակ է ազգային ժողովը, որը ստեղծվել է պետության կողմից, որոշ խնդիրների լուծման և քննարկումների համար:

Սոցիալական շերտերը և խմբերը

Սոցիալական խմբերը համարվում են մարդկանց շերտերը, խավերը և դասակարգումները: Մարդկային կյանքը ուսումնասիրող հասարակական հարաբերությունների ներկայացուցիչներից ՝Սոցիոլոգները, կարծում են, որ հասարակական խմբերի ստեղծումը սերտորեն կապ ունեն մարդկային գործոնության հետ՝ քաղաքական, տնտեսական և այլն: Օրինակ տնտեսական գործոնները հանգեցրել են տարբեր խավերի գոյությանը որոնք առանձնանում են ՝ բարձր (հարուստ) խավի, միջին խավի և ցածր խավի: Իսկ օրինակ քաղաքական գործոնները հանգեցրել են՝ առաջնորդների, հետևորդների ղեկավարների և ենթակաների առաջացմանը:

Յուրաքանչյուր մարդ ցանկության դեպքում կարող է լինել այն խմբում , որտեղ իրեն զգում է անկաշկանդ, գնահատված և պաշտպանված, որտեղ կա ընդհանուր նպատակ և այլն:

Եվ ինչպես ասում է Ուիլյամ Բլեյքը՝

Թռչունին՝ բույն

Սարդին՝ ոստայն

Մարդուն՝ ընկերակցություն:

Այս խոսքերից հետևություն՝ այս աշխարհում ամեն ինչ պետք է ունենա իր համապատասխան տեղը:

Որ խմբին էլ, որ մարդը պատկանելիս լինի , պետք է ունենա սեփական արարքների հանդեպ պատասխանատվության զգացում :

Posted in Հաշվետվություն, Պատմություն

Պատմության հոկտեմբեր ամսվա հաշվետվություն

Պատմություն հոկտեմբերի 15-20 առաջադրանք 2

Պատմություն հոկտեմբերի 15-20 առաջադրանք 1

Պատմություն հոկտեմբերի 9-14 առաջադրանք 2

Պատմություն հոկտեմբերի 9-14 առաջադրանք 1

Պատմություն հոկտեմբերի 2-8 առաջադրանք 1

Գնահատման հարցեր…

Գնահատում եմ աշխատանքս՝ 9

Լինելով պատրաստ և ակտիվ բոլոր դասերին: