Posted in Ամառային ճամբար 2022

Ամառային ջամբարային օրեր (3-4)

Չորեքշաբթի

Մենք առաջին ժամին ուղևորվեցինք դեպի եկեղեցու այգի պիկնիկ անելու նպատակով։ Այնտեղ շատ գեղեցիկ էր։ Խոտերի մեջ մենք փռեցինք վերմակը և տեղավորեցինք մեր իրերը։ Մենք այնտեղ խաղացինք բակմինտոն, ֆուտբոլ և բադերի որսորդ, հետո գնացինք դպրոց և համտեսեցինք պաղպաղակ։ Այդ ամենից հետո մենք գնացինք տուն և այդպես ավարտվեց մեր ճամբարային երրորդ օրը։

Հինգշաբթի

Մենք այսօր կատարեցինք շատ հետաքրքիր աշխատանք, մենք գտանք Կոնդ թաղամասի մասին տեղեկություններ և ձայնագրեցինք, որպեսզի թափառումների ժամանակ հարցնեինք անցորդներին։

Posted in Ամառային ճամբար 2022

Կոնդ

Կոնդը հին թաղամաս է Երևանի արևելյան բարձրադիր մասում։ Հին Երևանի թաղամասերից։ Գտնվում է ժամանակակից Կենտրոն վարչական շրջանի սահմաններում: Անվանումը տրվել է իր բարձր դիրքի պատճառով, քանի որ «կոնդ» հայերեն նշանակում է երկարաձիգկամ բոլորակ բլուր Պարսից տիրապետության ժամանակ այդ թաղի անունը փոխվել է և կոչվել «թափաբաշ», որը և Կոնդ բառի թարգմանությունն է: Պատմական Կոնդ թաղամասը երկար տարիներ եղել է մոռացության մատնված և հեռու է եղել քաղաքաշինական բարերար միջամտությունից։ Պատմական Կոնդ թաղամասը երկար տարիներ եղել է մոռացության մատնված և հեռու է եղել քաղաքաշինական բարերար միջամտությունից։ Կոնդի վերակառուցման վերաբերյալ երկու անգամ մրցույթ է հայտարարվել և միայն երկրորդի դեպքում ընդունվել Արշավիր Աղեկյանի նախագիծը, որը համապատասխանում էր Կարեն Դեմիրճյանի մտապատկերին։ Կոնդում ևս նախատեսվում էր հանգստի, տուրիզմի և զվարճանքի օջախ ստեղծել՝ պահպանելով ազգային կոլորիտը։