Posted in Հաշվետվություն, Պատմություն

Պատմության սեպտեմբեր ամսվա հաշվետվություն

Վերլուծական աշխատանք
«Պատմական բացահայտումներ ընտանեկան ճամփորդական լուսանկարներով»-նախագիծ
Կրկնություն
Անհատական նախագիծ
Դասարանական
Ամփոփում ենք 7-րդ դասարանը
Իսրայել Օրի
Պատմություն սեպտեմբերի 18-24 առաջադրանք 1
Պատմություն սեպտեմբերի 18-24 առաջադրանք 2
Պատմություն սեպտեմբերի 25-30 առաջադրանք 1
Պատմություն սեպտեմբերի 25-30 առաջադրանք 2

Աշխատանքս գնահատում եմ 9, լինելով դասերին պատրաստ և ակտիվ։

Posted in Ռուսերեն

 ,,С чего начинается равнодушие?!,,

По моему мнению, это самое плохое слово на свете, которое может разрушить человеческие отношения. Вообще равнодушие ассоциируется с нашим новым поколением, но я хотел бы подчеркнуть, что только 60 процентов, да и остальные люди, как ни удивительно, до сих пор продолжают жить своей правильной жизнью и не делают вид, что они хорошие, что они благородные, в короче, живут как человек, который смотрит на эту жизнь обычными глазами. На самом деле это очень деликатный вопрос и не все его понимают. Есть человек, который говорит, что вроде бы он очень внимательный и неравнодушный, но во время прогулки бросает свой мусор на землю и проходит мимо, глядя, говоря, что он этого не видел, и так далее, десятки людей. Мой совет вам – не будьте РАВНОДУШНЫМ, потому что это определенный не только собирая мусора, это было всего лишь типичным примером, а еще о человеческих отношениях которые могут разрушиться.

Posted in Երկրաչափություն

Երկրաչափություն տնային

4) Նկարում MN || AC: Գտնել P=MBN ?և P=ABC?:

MBN P=10,5

ABC P=21

5) Քառանկյան անկյունագծերը հավասար են m-ի և n-ի: Գտեք այն քառանկյան պարագիծը, որի գագաթները տրված քառանկյան կողմերի միջնակետերն են:

P=m+n

6) Ապացուցեք, որ ուռուցիկ քառանկյան կողմերի միջնակետերը զուգահեռագծի գագաթներ են:

Թեորեմ Եռանկյան միջին գիծը զուգահեռ է նրա կողմերից մեկին և հավասար այդ կողմի կեսին:

7) Ապացուցեք, որ եռանկյան գագաթները հավասարահեռ են նրա որևէ միջին գիծն ընդգրկող ուղղից:

Քանի որ զուգահեռ ուղիղների միջև հեռավորությունը նույնն է

Posted in Երկրաչափություն

Երկրաչափություն դասարանական

1) Եռանկյան կողմերը հավասար են 6սմ, 8սմ, 10սմ: Գտեք այն եռանկյան պարագիծը, որի կողմերը տրված եռանկյան միջին գծեր են:

P=12սմ

2) Ուռուցիկ քառանկյան անկյունագծերը հավասար են 12մ և 16մ: Գտեք այն քառանկյան կողմերը, որի գագաթները տրված քառանկյան կողմերի միջնակետերն են:

12+16=28

3) Նկարում EF||AC: Գտնել P= BEF? և P= ABC?

BEF P=14

ABC P=28

Posted in Պատմություն

Պատմություն սեպտեմբերի 25-30 առաջադրանք 2

«Ազգ» և «ժողովուրդ» բառերը հաճախ գործածվում են իբրև հոմանիշներ, քանի որ և՛ ազգը, և՛ ժողովուրդը երկուսն էլ ներկայացնում են մարդկանց հավաքականությունը` նույն էթնոսի պատկանող, նույն ինքնությունը, մշակութային արժեքներն ունեցող:

Սակայն երբեմն «ժողովուրդ» ասելով` նկատի է առնվում նաև էթնիկական նույն սկզբնավորումը չունեցող մարդկանց հավաքականությունը: Սույն սահմանման պարագայում պետք է նկատի ունենալ, որ էթնոսի պատկանելությունը կարող է պայմանական նշանակություն ունենալ:

«Ազգ» բառը ծագում է լատիներեն «natio» բառից, որը ծնունդ, սկիզբ, իմաստն ունի: Այստեղից էլ` «nation» բառը, որը նշանակում է ազգ, ինչպես նաև այս հասկացության ծագումնաբանական բուն նշանակությունն արտահայտող ֆրանսերեն «naître» բառը, որը նշանակում է ծնվել: «Ազգ» հասկացությունն արտահայտում է առավելաբար կազմակերպված ժողովրդի` պետությամբ, պետական կառուցվածքով ու կառույցներով, հասարակական-քաղաքացիական ինքնագիտակցությամբ:

Պետության առկայությունը, սակայն, պարտադիր չէ ազգի տվյալ բնորոշման համար, եթե կան ազգային կառույցների կազմակերպվածության դրսևորումները, ազգային բարձր ինքնագիտակցություն, ինչպես, օրինակ, այսօր իրենց պատմական հայրենիքը կորցրած կամ պետություն չունեցող ազգերի պարագայում, որոնցից են ղպտիները, ասորիները և այլք:

Ժողովուրդը կարող է լինել էթնիկական պատկանելության գիտակցությամբ, սակայն առանց պետական-հասարակական, քաղաքացիական կազմակերպվածության: Բայց հարկ է նկատի ունենալ, որ «ազգ» և «ժողովուրդ» բառերը, այնուամենայնիվ, հոմանիշներ են իրենց նշանակությամբ և օգտագործվում են որպես այդպիսիք:

Ներկայումս, սակայն, լայն իմաստով, ինչպես նաև դիվանագիտական նշանակությամբ «ազգ» հասկացությունը մատնանշում է հիմնականում պետական հստակ կառուցվածք ունեցող ժողովուրդներին, ինչի վառ վկայությունն աշխարհի տարբեր պետությունների համախմբումով կազմված Միացյալ Ազգերի Կազմակերպությունն է, որի անվան մեջ «ազգ» բառը հիմնականում պետության ցուցիչի հատկանշմամբ է գործածված:

Posted in Հայոց Լեզու

Մուշեղ Գալշոյան..Կռունկ…առաջադրանքներ

Հարցեր և առաջադրանքներ

  1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր ընդգծված բառերը:

Մյուռոնի-Մեռոն

Տարաշխարհիկ -Հեռավոր՝ օտար աշխարհի, օտարերկրյա

Նշխարի -Կտոր, փշուր, փշրանք

Վեղարով -Հայ կրոնավորի գլխի ծածկույթ

Արևմարք -մայրամուտ

Լավա-Հրաբխից ժայթքող հրահեղուկ զանգված

Հարկավ-անկասկած

Փերթ-փերթ-Փերթերի բաժանված, կտրտված, գզգզված

Պանդուխտի -Հայրենի երկրից հեռացած և օտար երկրում(երկրներում) ապրող մարդ

  1. Գրի՛ր  իրիկնապահ, արթնանալ, պանդուխտ, տխուր, վեհ, աղեկտուր բառերի հոմանիշները:

Իրիկնապահ-Երեկո

Արթնանալ-Զարթնել

Պանդուխտ-օտարական

Տխուր-Տրտում

Վեհ-վսեմ

Աղեկտուր-աղիքնեը կոտորող

  1. Գրի՛ր առնական, հզոր, տրտմություն,  սևահեր, ծիծաղկոտ  բառերի հականիշները:

Առնական-կանացի

Հզոր-թույլ

Տրտմություն-ուրախություն

Սևահեր-շիկահեր

Ծիծաղկոտ-լացկան

  1. Պատմվածքի երեք հատվածները վերնագրի՛ր:

1 մաս-Կոմիտասի պատմությունը և իր աշխատասիրությունը:

2 մաս- Կոմիտասի կատարումը

3 մաս- Կարապի երգը…Վերջը

  1. Նկարագրի՛ր և բնութագրի՛ր իռլանդուհուն:

Սովորական կին, որը շատ կուլտուրական և զգացմունքային էր

  1. Ինչո՞ւ է պանդուխտն իր ցավը հենց կռունկին պատմում:

Որովհտեև իմ կարծիքով հենց միայն կռունկն էր կարող իր ցավերը կիսել:

  1. Փորձիր բացատրել իռլանդուհու հուզմունքը. կարո՞ղ է մարդ իրեն անծանոթ լեզվից, երգից, մեղեդուց հուզվել:

Շատ նորմալ էր, որ այդպես եղավ, որովհետև ամեն մարդ չէ,որը կարող է անծանոթ մեղեդիները, բառերը և լեզուն ճիշտ ընկալել:

  1. Ունկնդրի՛ր Կոմիտասի «Կռունկ»  ստեղծագործությունը (երգում է Կոմիտասը):

Posted in Հայոց Լեզու

Մուշեղ Գալշոյան …Կռունկ

 

images

Մաս  1-ին       

— Մարգարի՛տ․․․

Մարգարիտը, ծնկները գրկած, նստել էր տաք ավազներին, և հայացքը թրթռում էր ջրերի վրա։
Նա այնտեղ գտավ Կոմիտասի հայացքն ու ժպտաց։
— Մարգարի՛տ, ի՞նչ գիտես, թե այս ալյակներից մեկը Հայաստանեն չի եկել-հասել այստեղ ու հիմա ուզում է ափ ելնել։
Ալիքները Ատլանտյանի ալիքներն էին, ափը՝ Անգլիայի Սպիտակ կղզու, իրիկնապահը՝ 1911 թվականի ամառվա։
— Տարօրինակ բաներ ես մտածում, Կոմիտա՛ս։

-Հայ ջուր է, տիրոջ ետքեն վազեվազ աշխարհեն էլ դուրս կելնի, Մարգո՛։
Կոմիտասը մեկնված էր կողքի, և նրա մկաններից  ու նյարդերից հոգնածություն էր անջատվում, որը նա հավաքել էր տաք ու փոշոտ ճամփեքից։  Նա երկար շրջել էր Արևմտյան Հայաստանում, անցել գավառից գավառ, հավաքել մեռնող, գաղթող ու
ննջող երգերը, սերմել հույս և ուրախության երգ, անցել էր Եգիպտոսի հայաշատ քաղաքներով և մյուռոնի փոխարեն նա՝ հայր սուրբը՝  Կոմիտաս վարդապետը, տարաշխարհիկ հայերին մկրտել հայ ոգով՝ ի տեղ նշխարի նրանց բերանները երգով քաղցրացնել։ Հետո շարունակել էր ճամփան, ու սև վեղարով ծրարած Հայաստան աշխարհը տարել-հասցրել Ալեքսանդրիա։ Այստեղ նա հավաքել էր
հիսուն մանուկներ․ աղոթքի տեղ երգ մրմնջացել, հոգիներում արթնացրել հայրենի լեռների շշուկները, ապա նրանց մատղաշ կոկորդները դարձրել սրինգ՝ ու փորձել, ու նվագել։
Ապա Եգիպտոսից անցել էր Ֆրանսիա, հասել Փարիզ, հասել իր հոգուն ու երգին աշակերտած Մարգարիտի մոտ ու դեռ մի կարգին շունչ չքաշած՝ մոտեցել դաշնամուրին:
Հետո Մարգարիտի խնդրանքով, երկու շաբաթով Սպիտակ կղզում
հանգստանալու էր եկել, բայց դադար չուներ։ Առավոտից գիշեր հակված էր պանդոկի դահլիճում դրված դաշնամուրին, ներդաշնակում էր երգերը, ձայնագրածի կողքին ձայնագրում նորը, կամացուկ երգում՝ նոր ձայնագրածի վրա նորից  շարժում աջը, անհանգիստ քայլում էր, ու ոտնաձայնի հետ մեղեդին ալիքվում էր դահլիճում։ Եվ առավոտից գիշեր տաք-տաք երգ էր ժայթքում
Սպիտակ կղզում։ Անգլիացի հանգստացողները դահլիճի դռնից ծկլկում էին, բայց ոչ ոք ներս մտնելու, խանգարելու փորձ չէր անում:

Continue reading “Մուշեղ Գալշոյան …Կռունկ”
Posted in Հայոց Լեզու, Անհատական նախագիծ, Գրականություն

Հետաքրքիր փաստեր Չիլիի մասին…Անհատական նախագիծ



  1. Չիլիը ամենատարածված երկիրն է աշխարհում, որը գտնվում է Անտարկտիդայից 900 կմ հեռավորության վրա: Դրա վայրը Հարավային Ամերիկայի հարավ-արեւմուտքում է: Այն պետությունները, որոնք Չիլիի սահմաններն են, Պերուն (հյուսիսում), Բոլիվիան եւ Արգենտինան (արեւելքում):

  1. Չիլիը ամենափոքր պետությունն է, նրա լայնությունը `առավելագույնը 200 կմ: Չիլիի երկարությունը հյուսիսից հարավ է, ավելի քան 4000 կմ:

  1. Չիլիի տարածքում կա Աթակամա կոչվող անապատ: Այս տեղը մոլորակի ամենավատներից մեկն է, արդեն չորս դարերի ընթացքում նշանակալի տեղումներ չեն եղել:

  1. Երկրում նույնպես գտնվում է Գուալալիրի հրաբուխը , որի բարձրությունը, 6 071 մ, հանդիսանում է ակտիվ հրաբուխների ամենաբարձրներից մեկը: Սակայն երկրի ամենամեծ գագաթը Օջոս դել Սալադոյի լեռն է , գտնվում է Արգենտինայի սահմանում եւ բարձրանում 6893 մ:

  1. Չիլիի Պատագոնիան համարվում է Երկրի առավել էկոլոգիապես մաքուր տեղը, նույնիսկ այնպիսի հեղինակավոր միջազգային կազմակերպության, ինչպիսին ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտպանության տակ է: Patagonia- ում երկնքի չափը հազվադեպ է մնում, եւ այս հանգամանքի շնորհիվ Հարավային կիսագնդի ամենամեծ աստղադիտարանն կառուցվել է Վալե դը Էլկուի հովտում :

  1. Չիլիում պղնձի արդյունահանումը մեծ քանակությամբ է, այստեղ ամենալայնագույն հանքն է աշխարհում այս մետաղի արդյունահանման համար ` El Teniente : Նաեւ երկրում աշխարհի ամենախոշոր պղնձի հանքավայրը Chukikamata է , որը նույնպես վերաբերում է ամենաբարձր լեռներին: Այս հարմարությունները մատչելի են զբոսաշրջիկների համար եւ ներառում են բազմաթիվ տեսարժան վայրեր ծրագրեր:

  1. Անկասկած, հարկավոր է նշել Զատկի կղզին `աշխարհի ամենահեռավոր բնակավայրերից առավել հեռավոր կղզին :

  1. Չիլիի մթնոլորտը շատ բազմազան է եւ միավորում է անհավասար անապատներ, հավերժական սառցադաշտերով լեռնային գագաթները եւ ջերմ օվկիանոսի ափը: Հետեւաբար, դուք կարող եք վայելել առավել անսովոր եւ բազմազան հանգիստը , ժամանակ անցկացնելով օվկիանոսի լողափում եւ այնտեղից ուղիղ գնացք դեպի լեռնադահուկային հանգստավայր, ճանաչված լավագույնը աշխարհում:

  1. Չիլիում միակ լեռնադահուկային հանգստավայր է աշխարհում, որը գտնվում է օվկիանոսի ափին ` Էլ Միրադոր : Հետեւաբար, հանգստանալով լողափում , կարող եք հանգստանալ միայն կես ժամում մեքենայով:

  1. Չիլիի բնիկ ժողովուրդները Երկրի ամենաանվտանգ երկրներից մեկն են: Չիլիի ազգը ներխուժեց տարածքների հնդկական բնակչությանը բնորոշ հատկանիշները, ինչպես նաեւ իսպանացի գաղութները: Պետության ձեւավորման գործընթացում, չիլիացիների արյունը ավելի շատ զիջվում էր աշխարհում գրեթե բոլոր ազգերի «խառնուրդին»: Այսօր երկրի բնակչության շրջանում կարող են հանդիպել եվրոպական եւ սլավոնական երկրներից ներգաղթածների մեծ թվով ներկայացուցիչներ: Բայց Չիլիում գրեթե անհնար է հանդիպել աֆրիկյան երկրներից եւ հարավ-արեւելյան Ասիայի երկրներից: Սա Հարավային Ամերիկայի համար չէ:

Աղբյուրը՝

https://hy.unistica.com/%D5%B0%D5%A5%D5%BF%D5%A1%D6%84%D6%80%D6%84%D5%AB%D6%80-%D6%83%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A5%D6%80-%D5%B9%D5%AB%D5%AC%D5%AB%D5%AB-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6/

Posted in Պատմություն

Պատմություն սեպտեմբերի 25-30 առաջադրանք 1

1.Նկարագրեք արդյունաբերական  հասարակության շրջափուլերը, համեմատիր դրանք:

ա.Առաջին շրջափուլ -XVII դարից մինչև XIX դարի կեսը

Առաջին շրջափուլում ասես նոր կյանք էր ի հայտ եկել: Ձեռքի աշխատանքները փոխարինվել էին միմիայն սարքավորումներով, մարդկանց բարեկամական կապերը ընդլայնվել էին և ստեղծվել էին նոր քաղաքներ միասնական շուկայի շնորհիվ:

բ.Երկրորդ շրջափուլ-XIX դարի կեսից մինչև  XX դարի սկիզբը

Երկրորդ շրջափուլում ամեն ինչ շարունակվեց և ընդլայնվեց, մարդկային կյանքը մեկ ուրիշ մակարդակի վրա հասավ, ի հայտ գալով շուկան և առաջին անգամ շահագործման հանձնելով ծանր արդյունաբերությունը, ստեղծվեցին տարբեր քաղաքներ և նոր կապեր:

գ.Հասարակական -քաղաքական գործընթացները

Ստեղծվելով այս ամեն ինչը մարդիկ հասկացան ,որ սկսել են լրիվ ուրիշ զարգացած կյանք և ձեռնամուխ եղան առաջնորդվել ավատատիրական մեթոդներով և վերջ դնելով այս ամենին ստեղծեցին մեկ ուրիշ հասարակություն: Հասարակություն, որտեղ մարդիկ պետք է ամեն ինչով իրար հավասար լինեին և կառուցեին իրենց լրիվ նոր կյանք բարեկարգելով և կառավարելով այն:

Համեմատում

Առաջին շրջափուլում ստեղծվեցին լրիվ նոր տեխնոլոգիաներ և ինտեգրվեցին հասարակ կյանքին հեշտացնելով և ավելի պարզ դարձնելով այն: Երկրորդ փուլում ամեն ինչ ավելի լրջացավ և զարգացավ: Դուրս գալով նոր մակարդակի վրա, ստեղծեց մարդկանց մեջ բարի-դրացիական կապեր և նոր քաղաքներ շուկայի համար: Եվ վերջում հասարակությունը, որը կարևորեց այս ամենը և մարդկանց այդ հին դարերից հանեց հեղաշրջելով ամեն ինչ սկսած ավատատիրության կործանումից, ավարտված հավասարը հավասարին հասկացությունով:

Եզրահանգում

Այս երեք շրջափուլերի արդյունքում մարդկային կյանքը էվոլուցիա ապրեց և նոր շունչ հաղորդեց բարեկեցիկ ապագայի համար:

2.Տալ «ժողովուրդ»,«ազգ» հասկացությունների սահմանումը

Ժողովուրդ-Երկրի՝ տերության բնակչություն

Ազգ-Մարդկանց պատմականորեն առաջացած հանրություն, որ բնորոշվում է լեզվի, տերիտորիայի, տնտեսական կյանքի և մշակույթի մեջ դրսևորվող հոգեկան կերտվածքի ընդհանրությամբ:

Continue reading “Պատմություն սեպտեմբերի 25-30 առաջադրանք 1”