Posted in Պատմություն

Պատմություն սեպտեմբերի 25-30 առաջադրանք 1

1.Նկարագրեք արդյունաբերական  հասարակության շրջափուլերը, համեմատիր դրանք:

ա.Առաջին շրջափուլ -XVII դարից մինչև XIX դարի կեսը

Առաջին շրջափուլում ասես նոր կյանք էր ի հայտ եկել: Ձեռքի աշխատանքները փոխարինվել էին միմիայն սարքավորումներով, մարդկանց բարեկամական կապերը ընդլայնվել էին և ստեղծվել էին նոր քաղաքներ միասնական շուկայի շնորհիվ:

բ.Երկրորդ շրջափուլ-XIX դարի կեսից մինչև  XX դարի սկիզբը

Երկրորդ շրջափուլում ամեն ինչ շարունակվեց և ընդլայնվեց, մարդկային կյանքը մեկ ուրիշ մակարդակի վրա հասավ, ի հայտ գալով շուկան և առաջին անգամ շահագործման հանձնելով ծանր արդյունաբերությունը, ստեղծվեցին տարբեր քաղաքներ և նոր կապեր:

գ.Հասարակական -քաղաքական գործընթացները

Ստեղծվելով այս ամեն ինչը մարդիկ հասկացան ,որ սկսել են լրիվ ուրիշ զարգացած կյանք և ձեռնամուխ եղան առաջնորդվել ավատատիրական մեթոդներով և վերջ դնելով այս ամենին ստեղծեցին մեկ ուրիշ հասարակություն: Հասարակություն, որտեղ մարդիկ պետք է ամեն ինչով իրար հավասար լինեին և կառուցեին իրենց լրիվ նոր կյանք բարեկարգելով և կառավարելով այն:

Համեմատում

Առաջին շրջափուլում ստեղծվեցին լրիվ նոր տեխնոլոգիաներ և ինտեգրվեցին հասարակ կյանքին հեշտացնելով և ավելի պարզ դարձնելով այն: Երկրորդ փուլում ամեն ինչ ավելի լրջացավ և զարգացավ: Դուրս գալով նոր մակարդակի վրա, ստեղծեց մարդկանց մեջ բարի-դրացիական կապեր և նոր քաղաքներ շուկայի համար: Եվ վերջում հասարակությունը, որը կարևորեց այս ամենը և մարդկանց այդ հին դարերից հանեց հեղաշրջելով ամեն ինչ սկսած ավատատիրության կործանումից, ավարտված հավասարը հավասարին հասկացությունով:

Եզրահանգում

Այս երեք շրջափուլերի արդյունքում մարդկային կյանքը էվոլուցիա ապրեց և նոր շունչ հաղորդեց բարեկեցիկ ապագայի համար:

2.Տալ «ժողովուրդ»,«ազգ» հասկացությունների սահմանումը

Ժողովուրդ-Երկրի՝ տերության բնակչություն

Ազգ-Մարդկանց պատմականորեն առաջացած հանրություն, որ բնորոշվում է լեզվի, տերիտորիայի, տնտեսական կյանքի և մշակույթի մեջ դրսևորվող հոգեկան կերտվածքի ընդհանրությամբ:

3.Սահմանել ինչ է նշանակում հեղաշրջում՛՛, ևս տաս նոր բառերի հասկացությունների բացատրություն, սահմանում:

Հեղաշրջում-Կտրուկ փոփոխություն՝ բեկում՝ շրջադարձ որևէ բանի

Ժողովուրդ-Երկրի՝ տերության բնակչություն

Ազգ-Մարդկանց պատմականորեն առաջացած հանրություն, որ բնորոշվում է լեզվի, տերիտորիայի, տնտեսական կյանքի և մշակույթի մեջ դրսևորվող հոգեկան կերտվածքի ընդհանրությամբ:

Գաղութ-Իմպերիալիստական պետության կողմից բռնատիրված և շահագործվող երկիր

Հեղափոխություն-Հասարակական-քաղաքական կարգերի արմատական հեղաշրջում, որը լուծում է արտադրողական ուժերի և արտադրահարաբերությունների միջև ծագած ու հասունացած հակասությունները և հանգեցնում պետական իշխանության գրավմանը առաջավոր դասակարգի կողմից:

Պետություն-Երկրի տիրող դասակարգի (դասակարգերի) քաղաքական կազմակերպությունը՝ համապատասխան մարմիններով ու հաստատություններով, որի նպատակն Է պաշտպանել գոյություն ունեցող կարգերը և ճնշել ուրիշ դասակարգերի դիմադրությունն ու պայքարը:

Ժողովրդավարություն-Հանրապետություն

Նվաճումներ-Հաջողություն, այն, ինչ որ ձեռք Է բերվում որոշ ջանքերի գնով:

Իրավունք-Միայն եզակի – Պետության կողմից սահմանվող ու պաշտպանվող և հասարակական հարաբերությունները կարգավորող իրավական նորմաների ամբողջությունը, որ արտահայտում է տիրող դասակարգի կամքն ու շահերը:

Բարենորոգում-Ինչ, որ մի բանը ավելի բարելավել և զարգացնել:

4.Արդյունաբերության , գյուղատնտեսության մեջ նշիր հինգ փոփոխություն, դրանց դրական, բացասական կողմերը:

Նոր քաղաքների ստեղծումը:

Նոր կապերը:

Նոր հարաբերությունները:

Շուկան:

Ինչպես նաև ծանր արդյունաբերությունը:

Այ

5.Արդյունաբերական զարգացման հետևանքով ինչ փոփոխություններ տեղի ունեցան հասարակական կյանքում:

Շատ մեծ մարդկային կյանք վարկանիշ 180 աստիճանով փոխվեց դեպի լավը հեշտացնելով և պարզեցնելով նրանց կյանքը:

6.Ինչը նպաստեց քաղաքների աճին և զարգացմանը:Արդյունաբերական զարգացման հետևանքով ինչ փոփոխություններ տեղի ունեցան մարդկանց կենսապայմաններում:

Առևտուրները, շուկան, նոր կապերը և բարի-դրացիական հարաբերությունները:

7.Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ արդյունաբերական հասարակության առաջին շրջափուլում մտավորականության դերը բարձրացավ:

Ես չեմ հերքեմ, որովհետև այդ ժամանակ:

Leave a comment