Posted in Հաշվետվություն, Պատմություն

Պատմության սեպտեմբեր ամսվա հաշվետվություն

Վերլուծական աշխատանք
«Պատմական բացահայտումներ ընտանեկան ճամփորդական լուսանկարներով»-նախագիծ
Կրկնություն
Անհատական նախագիծ
Դասարանական
Ամփոփում ենք 7-րդ դասարանը
Իսրայել Օրի
Պատմություն սեպտեմբերի 18-24 առաջադրանք 1
Պատմություն սեպտեմբերի 18-24 առաջադրանք 2
Պատմություն սեպտեմբերի 25-30 առաջադրանք 1
Պատմություն սեպտեմբերի 25-30 առաջադրանք 2

Աշխատանքս գնահատում եմ 9, լինելով դասերին պատրաստ և ակտիվ։

Posted in Ռուսերեն

 ,,С чего начинается равнодушие?!,,

По моему мнению, это самое плохое слово на свете, которое может разрушить человеческие отношения. Вообще равнодушие ассоциируется с нашим новым поколением, но я хотел бы подчеркнуть, что только 60 процентов, да и остальные люди, как ни удивительно, до сих пор продолжают жить своей правильной жизнью и не делают вид, что они хорошие, что они благородные, в короче, живут как человек, который смотрит на эту жизнь обычными глазами. На самом деле это очень деликатный вопрос и не все его понимают. Есть человек, который говорит, что вроде бы он очень внимательный и неравнодушный, но во время прогулки бросает свой мусор на землю и проходит мимо, глядя, говоря, что он этого не видел, и так далее, десятки людей. Мой совет вам – не будьте РАВНОДУШНЫМ, потому что это определенный не только собирая мусора, это было всего лишь типичным примером, а еще о человеческих отношениях которые могут разрушиться.

Posted in Երկրաչափություն

Երկրաչափություն տնային

4) Նկարում MN || AC: Գտնել P=MBN ?և P=ABC?:

MBN P=10,5

ABC P=21

5) Քառանկյան անկյունագծերը հավասար են m-ի և n-ի: Գտեք այն քառանկյան պարագիծը, որի գագաթները տրված քառանկյան կողմերի միջնակետերն են:

P=m+n

6) Ապացուցեք, որ ուռուցիկ քառանկյան կողմերի միջնակետերը զուգահեռագծի գագաթներ են:

Թեորեմ Եռանկյան միջին գիծը զուգահեռ է նրա կողմերից մեկին և հավասար այդ կողմի կեսին:

7) Ապացուցեք, որ եռանկյան գագաթները հավասարահեռ են նրա որևէ միջին գիծն ընդգրկող ուղղից:

Քանի որ զուգահեռ ուղիղների միջև հեռավորությունը նույնն է

Posted in Երկրաչափություն

Երկրաչափություն դասարանական

1) Եռանկյան կողմերը հավասար են 6սմ, 8սմ, 10սմ: Գտեք այն եռանկյան պարագիծը, որի կողմերը տրված եռանկյան միջին գծեր են:

P=12սմ

2) Ուռուցիկ քառանկյան անկյունագծերը հավասար են 12մ և 16մ: Գտեք այն քառանկյան կողմերը, որի գագաթները տրված քառանկյան կողմերի միջնակետերն են:

12+16=28

3) Նկարում EF||AC: Գտնել P= BEF? և P= ABC?

BEF P=14

ABC P=28

Posted in Պատմություն

Պատմություն սեպտեմբերի 25-30 առաջադրանք 2

«Ազգ» և «ժողովուրդ» բառերը հաճախ գործածվում են իբրև հոմանիշներ, քանի որ և՛ ազգը, և՛ ժողովուրդը երկուսն էլ ներկայացնում են մարդկանց հավաքականությունը` նույն էթնոսի պատկանող, նույն ինքնությունը, մշակութային արժեքներն ունեցող:

Սակայն երբեմն «ժողովուրդ» ասելով` նկատի է առնվում նաև էթնիկական նույն սկզբնավորումը չունեցող մարդկանց հավաքականությունը: Սույն սահմանման պարագայում պետք է նկատի ունենալ, որ էթնոսի պատկանելությունը կարող է պայմանական նշանակություն ունենալ:

«Ազգ» բառը ծագում է լատիներեն «natio» բառից, որը ծնունդ, սկիզբ, իմաստն ունի: Այստեղից էլ` «nation» բառը, որը նշանակում է ազգ, ինչպես նաև այս հասկացության ծագումնաբանական բուն նշանակությունն արտահայտող ֆրանսերեն «naître» բառը, որը նշանակում է ծնվել: «Ազգ» հասկացությունն արտահայտում է առավելաբար կազմակերպված ժողովրդի` պետությամբ, պետական կառուցվածքով ու կառույցներով, հասարակական-քաղաքացիական ինքնագիտակցությամբ:

Պետության առկայությունը, սակայն, պարտադիր չէ ազգի տվյալ բնորոշման համար, եթե կան ազգային կառույցների կազմակերպվածության դրսևորումները, ազգային բարձր ինքնագիտակցություն, ինչպես, օրինակ, այսօր իրենց պատմական հայրենիքը կորցրած կամ պետություն չունեցող ազգերի պարագայում, որոնցից են ղպտիները, ասորիները և այլք:

Ժողովուրդը կարող է լինել էթնիկական պատկանելության գիտակցությամբ, սակայն առանց պետական-հասարակական, քաղաքացիական կազմակերպվածության: Բայց հարկ է նկատի ունենալ, որ «ազգ» և «ժողովուրդ» բառերը, այնուամենայնիվ, հոմանիշներ են իրենց նշանակությամբ և օգտագործվում են որպես այդպիսիք:

Ներկայումս, սակայն, լայն իմաստով, ինչպես նաև դիվանագիտական նշանակությամբ «ազգ» հասկացությունը մատնանշում է հիմնականում պետական հստակ կառուցվածք ունեցող ժողովուրդներին, ինչի վառ վկայությունն աշխարհի տարբեր պետությունների համախմբումով կազմված Միացյալ Ազգերի Կազմակերպությունն է, որի անվան մեջ «ազգ» բառը հիմնականում պետության ցուցիչի հատկանշմամբ է գործածված:

Posted in Հայոց Լեզու

Մուշեղ Գալշոյան..Կռունկ…առաջադրանքներ

Հարցեր և առաջադրանքներ

  1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր ընդգծված բառերը:

Մյուռոնի-Մեռոն

Տարաշխարհիկ -Հեռավոր՝ օտար աշխարհի, օտարերկրյա

Նշխարի -Կտոր, փշուր, փշրանք

Վեղարով -Հայ կրոնավորի գլխի ծածկույթ

Արևմարք -մայրամուտ

Լավա-Հրաբխից ժայթքող հրահեղուկ զանգված

Հարկավ-անկասկած

Փերթ-փերթ-Փերթերի բաժանված, կտրտված, գզգզված

Պանդուխտի -Հայրենի երկրից հեռացած և օտար երկրում(երկրներում) ապրող մարդ

  1. Գրի՛ր  իրիկնապահ, արթնանալ, պանդուխտ, տխուր, վեհ, աղեկտուր բառերի հոմանիշները:

Իրիկնապահ-Երեկո

Արթնանալ-Զարթնել

Պանդուխտ-օտարական

Տխուր-Տրտում

Վեհ-վսեմ

Աղեկտուր-աղիքնեը կոտորող

  1. Գրի՛ր առնական, հզոր, տրտմություն,  սևահեր, ծիծաղկոտ  բառերի հականիշները:

Առնական-կանացի

Հզոր-թույլ

Տրտմություն-ուրախություն

Սևահեր-շիկահեր

Ծիծաղկոտ-լացկան

  1. Պատմվածքի երեք հատվածները վերնագրի՛ր:

1 մաս-Կոմիտասի պատմությունը և իր աշխատասիրությունը:

2 մաս- Կոմիտասի կատարումը

3 մաս- Կարապի երգը…Վերջը

  1. Նկարագրի՛ր և բնութագրի՛ր իռլանդուհուն:

Սովորական կին, որը շատ կուլտուրական և զգացմունքային էր

  1. Ինչո՞ւ է պանդուխտն իր ցավը հենց կռունկին պատմում:

Որովհտեև իմ կարծիքով հենց միայն կռունկն էր կարող իր ցավերը կիսել:

  1. Փորձիր բացատրել իռլանդուհու հուզմունքը. կարո՞ղ է մարդ իրեն անծանոթ լեզվից, երգից, մեղեդուց հուզվել:

Շատ նորմալ էր, որ այդպես եղավ, որովհետև ամեն մարդ չէ,որը կարող է անծանոթ մեղեդիները, բառերը և լեզուն ճիշտ ընկալել:

  1. Ունկնդրի՛ր Կոմիտասի «Կռունկ»  ստեղծագործությունը (երգում է Կոմիտասը):

Posted in Հայոց Լեզու

Մուշեղ Գալշոյան …Կռունկ

 

images

Մաս  1-ին       

— Մարգարի՛տ․․․

Մարգարիտը, ծնկները գրկած, նստել էր տաք ավազներին, և հայացքը թրթռում էր ջրերի վրա։
Նա այնտեղ գտավ Կոմիտասի հայացքն ու ժպտաց։
— Մարգարի՛տ, ի՞նչ գիտես, թե այս ալյակներից մեկը Հայաստանեն չի եկել-հասել այստեղ ու հիմա ուզում է ափ ելնել։
Ալիքները Ատլանտյանի ալիքներն էին, ափը՝ Անգլիայի Սպիտակ կղզու, իրիկնապահը՝ 1911 թվականի ամառվա։
— Տարօրինակ բաներ ես մտածում, Կոմիտա՛ս։

-Հայ ջուր է, տիրոջ ետքեն վազեվազ աշխարհեն էլ դուրս կելնի, Մարգո՛։
Կոմիտասը մեկնված էր կողքի, և նրա մկաններից  ու նյարդերից հոգնածություն էր անջատվում, որը նա հավաքել էր տաք ու փոշոտ ճամփեքից։  Նա երկար շրջել էր Արևմտյան Հայաստանում, անցել գավառից գավառ, հավաքել մեռնող, գաղթող ու
ննջող երգերը, սերմել հույս և ուրախության երգ, անցել էր Եգիպտոսի հայաշատ քաղաքներով և մյուռոնի փոխարեն նա՝ հայր սուրբը՝  Կոմիտաս վարդապետը, տարաշխարհիկ հայերին մկրտել հայ ոգով՝ ի տեղ նշխարի նրանց բերանները երգով քաղցրացնել։ Հետո շարունակել էր ճամփան, ու սև վեղարով ծրարած Հայաստան աշխարհը տարել-հասցրել Ալեքսանդրիա։ Այստեղ նա հավաքել էր
հիսուն մանուկներ․ աղոթքի տեղ երգ մրմնջացել, հոգիներում արթնացրել հայրենի լեռների շշուկները, ապա նրանց մատղաշ կոկորդները դարձրել սրինգ՝ ու փորձել, ու նվագել։
Ապա Եգիպտոսից անցել էր Ֆրանսիա, հասել Փարիզ, հասել իր հոգուն ու երգին աշակերտած Մարգարիտի մոտ ու դեռ մի կարգին շունչ չքաշած՝ մոտեցել դաշնամուրին:
Հետո Մարգարիտի խնդրանքով, երկու շաբաթով Սպիտակ կղզում
հանգստանալու էր եկել, բայց դադար չուներ։ Առավոտից գիշեր հակված էր պանդոկի դահլիճում դրված դաշնամուրին, ներդաշնակում էր երգերը, ձայնագրածի կողքին ձայնագրում նորը, կամացուկ երգում՝ նոր ձայնագրածի վրա նորից  շարժում աջը, անհանգիստ քայլում էր, ու ոտնաձայնի հետ մեղեդին ալիքվում էր դահլիճում։ Եվ առավոտից գիշեր տաք-տաք երգ էր ժայթքում
Սպիտակ կղզում։ Անգլիացի հանգստացողները դահլիճի դռնից ծկլկում էին, բայց ոչ ոք ներս մտնելու, խանգարելու փորձ չէր անում:

Continue reading “Մուշեղ Գալշոյան …Կռունկ”