Posted in Պատմություն

Պատմություն սեպտեմբերի 18-24 առաջադրանք 1

Համեմատել Արցախի և Սյունիքի զինված պայքարը և դրանց արդյունքները /գրավոր/.

Զինված պայքարը Արցախում

Պարսկաստանը լինելով շատ ծանր իրավիճակում դարձավ այսպես ասած քավության նոխազ, նրա վրա հաշվի առնելով, որ թույլ է հարձակվում էին բոլորը՝ Օսմանյան կայսրութունը, Աֆղանները և Ռուսաստանը: 1722 թվականին վերջնական գրավվեց Պարսկաստանի մայրաքաղաքը՝ Սեպհանը Աֆղանների կողմից: Ռուսաստանը այսպես ասած հայերին հուսախաբ արեց ասելով, թե իրենք ցանկանում են 1722թ-ին հարձակվել մերձկասպյան տարածքներ, ինչպես նաև այդ ժամանակաշրջանում կամավոր եկավ Դավիթ Բեկը Վրաստանից, իսկ հայերը հավատալով, հայ Մելիքների հետ 12000-անոց բանակ հավաքեցին և նրանցից մոտ 10000-ին ուղղարկեցին Գանձակի շրջաններից մեկը՝ Չոլակ վայրը, սպասելու Ռուսական զորքին, սակայն ով մտածեր, որ Ռուսաստանը չէր գալու: Ռուսները գրավելով Դերբենդը գնացին Աստրախան, իսկ հայերը հասկանալով, որ խաբվել են վերադարձան Հայաստան և տեղում պատրաստվեցին պաշտպանության: Օսմանյան կայսրությունը ձեռնամուխ եղավ գրավել Պարսկաստանը և հասակցավ, որ եթե չփորձի իր տարածքները մեծացնել և հզորացնել, Ռուսաստանը կգա և կտրորի նրան , ինչի արդյունքում էլ գրավում է այսկովկասյան տարածաշրջանները և այսպես ասած ջարդ ու փշուր անելով 1723-թին անցում է Թիֆլիսի վրայով և հասնում Գանձակ: Ռուսները հասկանալով, թե Թուրքիան ինչ է ակնկալում, կնքում են 1724թ-ին հաշտության պայմանագիր՝ Կոստանդուպոլիսում և վերջ դնում ռուս-թուրքական չակերտավոր սառը պատերազմներին: Շատ ու շատ տարաձայնությունների արդյունքում այսրկովկասյան տարածաշրջանները և ատրպատականի պարսկական տիրույթները բաժանվում են Օսմանյան կայսրության և Ռուսաստանի մեջ, թողնելով հայերին և վրացիներին անդունդի մեջ: Այդ անդունդը հայերին իջեցրեց այն ժամանակ, երբ Օսմանյան կայսրությունը հարձակվեց Հայաստանի վրա 1724թ-ին: Թուրքերը ներխուժելով տարածք սկսեցին ավիրել ամբողջ բնակավայրերը, 40 օրյա մարտերից հետո Կարբիում մարդիկ վերջնական ցած դրեցին իրենց զենքերը: Հայաստանի բանակի մեծ մասը տեղափոխվեց ռուսաստանյան բանակ՝ հայկական էսկադրոնի կազմ, իսկ այս դեպքերը դարձան կրկնակի հարված արցախյան ազատագրական շարժման համար և 1729-1731թթ վերջին օջախներից Գյուլիսատնի սղնակը՝ Աբրահամ սպարապետի գլխավորությամբ նետվեց մարտի: Այս դեպքերը մեծ հետևանքներ թողեցին մեր հետագա սերունդների վրա ևս մեկ անգամ ապացուցելով, որ հայերը կամքի ուժ ունեն և չհանձնվող տեսակ են:

Զինված պայքարը Սյունիքում

Արցախից հետո պետք էր ամրապնդել Սյունքի ուժերը, Վրաստանի թագավոր Վախթանգ VI- այդ ամենը գիտակցելով ուղղարկեց Դավիթ Բեկին և զինվորականների ,որոնք 1722թ-ին հաստատվեցին Սյունիքում՝ Շինուհայր ավանում: Այդ ժամանակներում, երբ ժամանեց Դավիթը, ստեղծեց խորհուրդ, որտեղ սպարապետ նշանակեց Մխիթարին: Առաջին լուրջ հարվածը տեղի ունեցավ 1722թ-ին ջևանշիր քոչվոր ցեղերի դեմ , որտեղ հայերը փայլուն հաղթանակ կորզեցին և Դավիթ Բեկին մեծ հեղինակություն պարգևեցին: հայերի ուժերը միավորելու գործում մեծ նշանակություն ունեցավ հավատուրաց մելիք Բաղրին ենթակա՝ Տաթևի մոտ գտնվող ամրոցի գրավումը: Ձերբակալված Բաղրին գլխատվեց, Դավիթ Բեկի հրամանով:Պատերազմեց մահմեդական տիրակալների դեմ՝ Չավնդուրի մոտ և հաղթեց, ինչպես նաև հետո իրեն վավերագրեց Զևայի և Որոտանի բերդերի ազատագրման հաղթանակները: Ժամանակ անցավ և առկա լինելով այն փաստը, որ Սյունքի մեծ մասը ազատագրված էր ստեղծվեց հայկական իշխանությունը 1724թ-ին անվանվելով Կապանի Մեծ իշխանություն, որի կենտրոնը դարձավ Հալիձորի բերդը , իսկ այն, որ պարսից շահը՝ Թահմասպ II-ը ստիպված ճանաչեց հայկական իշխանությունը դա արդեն մեկ ուրիշ զգացողություն էր: Այս կարճաժամկետ ցնծությունից հետո սկսեց Հալիձորի մարտերը 1727թ-ին, որը հայերը շատ փայլուն կազմակերպեցին և իրագործեցին: Թշնամին սկզբից ճեղքեց պաշարումը և անցավ հակահարվածի, այդ ժամանակ հայոց բանակը կառավարում էր սպարապետ Մխիթարը և տեր Ավետիսը, որոնք այնպիսի հրամանով դիմեցին իրենց զիվորներին ,որ ևս մեկ անգամ ապացուցեցին, որ իրենք հայ են: Նրանք ասացին, որ ավելի լավ է մահանան իրենց պարիսպներից դուրս քան իրենց պարիսպներից ներս և տեսնեն, թե ինչպես են կոտորվում իրենցից բացի նաև իրենց հարազատները և այդ խոսքերի ներքո հայերի մեջ մտավ մի այնպիսի կամքի ուժ, որը նրանց ուղեղը թարմացրեց ասելով, թե վեր կաց ու կռվի քանզի հայրենիքի համար ես կռվում և նրանք դուրս գալով պաշարումից և բերդից անսպասելի մահացու հարված հասցրեցին և մեծ կորուստներ պատճառեցին թշնամուն տանելով փայլուն հաղթանակ, ինչպես նաև հետո ազատագրեցին Մեղրին: Եկավ 1728 թվականը և անսպասելի մահացավ Դավիթ Բեկը, որը անդառնալի կորուստ էր Սյունիքի համար: Մնացին միայն սպարապետ Մխիթարը և տեր Ավետիսը, որոնք ունեցան շատ մեծ տարաձայնություններ, ինչի արդյուքնում թուրքերը մտան բերդ ամեն ինչ ավիրեցին և կողոպտեցին: Տարաձայնությունների պատճառներից մեկը այն էր, որ պետք էր կռվել, դա Մխիթարի միտքն էր, իսկ մյուսը այն էր, որ պետք էր բանակցել, դա էլ տեր Ավետիսի միտքն էր: Ինչևէ 1730թ-ին Խնձորեսկ գյուղի մոտ դավադրաբար սպանվեց Մխիթարը և այդ ամենից պարզ դարձավ , որ հայերը չհանձնվող տեսակ են և նրանց ճիշտ է չհաջողվեց Հայաստանին գագաթնակետին հասցնել, սակայն որոշ ժամանակահատվածում կարողացան պահապանել Արցախի և Սյունքի ինքնիշխանությունը:

Համեմատում

Տվյալ պարագայում և Արցախը և Սյունքիը անկման եզրին էին, սակայն մեծ հրաշքով հայերին հաջողվեց պահպանել այդ ամենը :Այստեղ այս երկու արյունալի ազատագրական այսպես ասած օպերացիաներում ամեն ինչ նույնն էր, թե հայի կամքի ուժը, թե խելքը, միակ տարբերությունը այն էր, որ արցախում բանակը միավորված էր, իսկ Սյունիքում ոչ, սակայն դա Դավիթ Բեկին, սպարապետ Մխիթարին և տեր Ավետիսին էլ չխանգարեց, նրանք իրենց գործը գրեթե ամբողջությամբ ավարտին հասցրեցին: Միակ արտառոց դեպքը՝ վերջում բանակի այսպես ասած թուլացումն էր, որից հետո Հայաստանը մեծ խնդիրներ ունեցավ:

Leave a comment