Posted in Հաշվետվություն, Մարմնամարզության հաշվետվություն

Մարմնամարզության հաշվետվություն

Ամեն օր, մարմնամարզության ժամին մենք գնում ենք բակ և շարք ենք կանգնում: Բակում մարզվում ենք, վազում ենք, հեծանիվ ենք վարում և խաղեր ենք խաղում: Օրինակ՝ բադերի որսորդ, ֆուտբոլ, վոլեյբոլ: Մեր առօրյան շատ հետաքրքիր և հագեցած է անցնում:

Posted in Բնագիտություն

ՋՐԻ ՇԱՐԺՈՒՄՆ ՕՎԿԻԱՆՈՍՈՒՄ, ՕՎԿԻԱՆՈՍԱՅԻՆ ՀՈՍԱՆՔՆԵՐ

Համաշխարհային օվկիանոսում ջուրր գտնվում է մշտական շարժման մեջ: Դրա տեսակներից են ալիքավորումը և ցունամին:

Ալիքավորումն առաջանում է հիմնականում քամիների ներգործու­թյամբ: Ալիքավորման դեպքում ջուրր միայն տատանողական շարժում է կատարում: Առաջացած տատանումներն ալիքի տեսքով հասնում են մինչե ցամաք, հարվածում ափին և փշրվում:

Ալիքավորման տարատեսակ է ցունամին, որն առաջանում է օվկիա­նոսի հատակում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից: Ցունամին շատ հա­ճախ ավերում է ափամերձ բնակավայրերը՝ պատճառելով նյութական վնասներ և մարդկային զոհեր:

Օվկիանոսում ջրի ուղղաձիգ շարժման պատճառներից է նաև Ա­րեգակի ե Լուսնի ձգողական ուժը, որի շնորհիվ առաջանում է մակրնթացության և տեղատվության երևույթը Երկրի վրա:

Օվկիանոսում ջրի մակարդակի բարձրացումր կոչվում է մակընթա­ցություն, իսկ իջեցումը՝ տեղատ­վություն: Օրվա րնթացքում դիտվում է երկու մակրնթացություն և երկու տեղատվություն, որոնք իրար հաջորդում են 6 ժամը մեկ:

Համաշխարհային օվկիանոսում ջրի հորիզոնական շարժումն արտա­հայտվում է օվկիանոսային հոսանքների ձևով, որոնք կարծես թե վիթխա­րի գետեր լինեն օվկիանոսում:

Օվկիանոսային հոսանքների առաջացման հիմնական պատճառր մշտապես նույն ուղղությամբ փչող քամիներն են:

Համաշխարհային օվկիանոսում հոսանքներն առաջացնում են վիթ­խարի շրջապտույտ. հասարակածային շրջաններից տաքացած ջուրր տե­ղափոխում են մերձբեևռային շրջաններ, որտեղ, սառելով, ծանրանում, իջ­նում է օվկիանոսի խորքերը և հատակով նորից վերադառնում հասարա­կածային շրջաններ:

Օվկիանոսային հոսանքները լինում են տաք և սառը: Տաք են կոչվում այն հոսանքները, որոնց ջերմաստիճանը բարձր է հարևան ջրերից: Քար­տեզներում տաք հոսանքները պատկերվում են կարմիր, իսկ սա­ռը՝ կապույտ գույնով։

Առավել հայտնի տաք հոսանքներից են Գոլֆստրիմը՝ Ատլանտյան օվկիանոսում, Հյուսիսխաղաղօվկիանոսյանը՝ Խաղաղ օվկիանոսում:

Սառը հոսանքներից են Լաբրադորյանը՝ Ատլանտյան օվկիանոսում, Կալիֆոռնիականը՝ Խաղաղ օվկիանոսում:

Օվկիանոսային հոսանքների դերը կիմայի ձեավորմաս գործում: Օվկիանոսային հոսանքների դերը մեծ է երկրագնդի կլիմաների ձևավորման գործում: Հասարակածային շրջաններից դեպի մերձբևեռային շրջան­ներ շարժվելով՝ տաք հոսանքներն իրենց հետ մեծ քանակությամբ ջեր­մություն են տեղափոխում՝ մեղմելով այդ շրջանների ցուրտը:

Տաք հոսանքների վրա ձևավորված ջրային գոլորշիները, տեղափոխ­վելով ցամաք, իրենց հետ բերում են ջերմություն ու խոնավություն:

Սառը հոսանքների վրա ջրի ջերմաստիճանը ցածր է, օդը համեմա­տաբար չոր է, տեղափոխվելով ցամաք՝ տեղումներ չի առաջացնում, և գոյանում են անապատներ:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Համաշխարհային օվկիանոսում ջրի շարժման ի՞նչ տեսակներ գի­տեք։

Համաշխարհային օվկիանոսում ջուրր գտնվում է մշտական շարժման մեջ: Դրա տեսակներից են ալիքավորումը և ցունամին:

  1. Ի՞նչ են մակընթացությունը և տեղատվությունը:

Օվկիանոսում ջրի մակարդակի բարձրացումր կոչվում է մակընթա­ցություն, իսկ իջեցումը՝ տեղատ­վություն:

  1. Ի՞նչ է օվկիանոսային հոսանքը:

Համաշխարհային օվկիանոսում ջրի հորիզոնական շարժումն արտա­հայտվում է օվկիանոսային հոսանքների ձևով, որոնք կարծես թե վիթխա­րի գետեր լինեն օվկիանոսում:

  1. Օվկիանոսային հոսանքի ի՞նչ տեսակներ գիտեք: Բերեք օրինակներ:

Օվկիանոսային հոսանքները լինում են տաք և սառը: Տաք են կոչվում այն հոսանքները, որոնց ջերմաստիճանը բարձր է հարևան ջրերից: Քար­տեզներում տաք հոսանքները պատկերվում են կարմիր, իսկ սա­ռը՝ կապույտ գույնով։

  1. Օվկիանոսային հոսանքներն ի՞նչ ազդեցություն ունեն կլիմայի ձևավորման վրա:

Օվկիանոսային հոսանքների դերը մեծ է երկրագնդի կլիմաների ձևավորման գործում: Հասարակածային շրջաններից դեպի մերձբևեռային շրջան­ներ շարժվելով՝ տաք հոսանքներն իրենց հետ մեծ քանակությամբ ջեր­մություն են տեղափոխում՝ մեղմելով այդ շրջանների ցուրտը:

Posted in Մայրենի

Լեզվական աշխատանք

142.

Թոռնիկս արագ թռավ տատի գիրկը:

Միաժամանակ երեք գիրք է կարդում:

Հորդ անձրևը կտրվելու միտք չուներ:

Հորթը տրտինգ տալով վազեց մոր մոտ:

143.

Որթերի մեջ անծանոթ մի աղջիկ տեսա:

Որդերի պատճառովը ձկնորսության չգնացի:

Շատ հաջող ավարտ ունեցավ մեր ձեռնարկը:

Հաչող շունը կծան չի լինում :

Երեխայի կտրիչ ատամներն արդեն դուրս էին եկել:

Իմ բոլոր կտրիճ ընկերները հավաքվել են այսօր:

144.

Նստելու համար մի հարդ տեղ եմ փնտրում:

Քամին ամբողջ հարթը բարձրացրել ու պտտում էր օդում:

Տարբեր ախտեր քայքայել էին մարմինը:

Փոշիով ու աղտերով էր ծածկված փողոցը:

Մի ուղտ քարավաինց առանձնացել էր:

Քո արած ուխտը թանկ է բոլորիս համար:

145.

Խոսքս մի՛ ընդհատիր:

Մինչև ե՞րբ պիտի ծածուկ պահես:

Անձրևն ինչպես սկսվել էր, այդպես էլ ավարտվեց:

Օդանավի վայրէջքը ոչ ոք չնկատեց:

Երեխայի նման հրճվանքից ուշաթափվում էին ու լիաթող ծիծաղում:

Եղնիկի հորթը  մորն է փնտրում:

146.

Հորեղբորս որդին մրջյուններով շատ է հետաքրքրվում:

Մրջյունները կանոնավոր զորք ունեն և հարևան միջատների դեմ պատերազմելու են դուրս գալիս կանոնավոր շարքերով:

Մրջյուններն էլ հակառակորդ ունեն, դրանք խոշոր ճանճերն են:

Թափառաշրջիկ մրջյունները ճանապարհ են ընկնում մայրամուտին և գիշերը: