Posted in Պատմություն

Հոդվածի վերլուծություն

Հոդվածի Հեղինակն է՝ Տիգրան Հայրապետյանը

Հեղինակի մասին՝

Ծնվել է 1964 թվականի մարտի 18-ին Երևանում, Հայկական ԽՍՀ։ Աշխատել սկսել է 16 տարեկանից։

Ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժինը։ Ավարտել է Հաբիբ Բուրգիբի անվան Կենդանի լեզուների թունիսյան ինստիտուտը։ Արցախյան շարժման ուսանողական առաջնորդներից մեկն էր։

Գլխավորել է Երևանում իր կողմից հիմնված քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի աշխատանքը։ 1991 թվականից Տիգրան Հայրապետյանի հրապարակախոսական հոդվածները և վերլուծաբանական նյութերը կանոնավորապես տպագրվում էին Հայաստանի և Եվրոպայի մամուլում։

Մահացել է՝ 9 մարտի 1999թ ավտովթարից:

Հոդվածը գրվել է՝ Դեկտեմբերի 25, 1991թ:

Վերնագիրն է՝ Ինքնուրույն քաղաքականություն, ո՞ւր է ուղղված մեր հայացքը:

Վերլուծում՝

Հոդվածը ընթերցելուց հետո շատ հետաքրքիր տպավորություններ ունեցա և հասկացա, թե ինչքան կարևոր բան է քաղաքակրթությունը (Քաղաքակրթություն նշանակում է` Մարդկության հոգևոր, նյութական ու քաղաքական մակարդակի բարձր աստիճան)մեր հասարակության համար: Անցել է մոտավորապես 33 տարի, սակայն այս հոդվածի իմաստը չի կորցրել իր արդիականությունը: Այստեղ Տիգրան Հայրապետյանը շեշտը ավելի շատ դրել է մեր քաղաքակրթության վրա, որը կարծում եմ, որ շատ հետաքրքիր թեմա է, մի շարք ուսումնասիրություններ կատարելու համար: Ասեմ, որ հոդվածը բավականին բարդ է գրված և պահանջում է լիակատար ուշադրություն թեմայի կոնտեքստը հասկանալու համար (Սա իմ սյուբեկտիվ կարծիքն է) : Նա հոդվածում քաղաքակրության մեջ ներառել է տարբեր իշխանությունների և կառավարությունների գործոնեությունները: Նրա հիմնական խնդիրն էր հասկանալ, թե տվյալ իշխանությունը իր ժողովրդին ո՞ր կողմը կտանի, դեպի լա՞վը, թե դեպի վատը: Այսպիսով նա իր հոդվածում կարևորեց այն փաստը, որ իշխանությունները պետք է լինեն շատ ուշադիր երկրի հանդեպ, հզորացնեն բանակը, զարգացնեն քաղաքակրությունը, մի խոսքով երկիրը տանեն դեպի լավը և մարդկության կյանքում նորություններ մտցնեն: Սա էին այն գլխավոր նպատակները, որոնք հոդվածում Տիգրան Հայրապետյանը ցանկանում էր մանրակրկտորեն վերլուծել:

Leave a comment