Posted in Իմ օրագիրը

Իմ օրագիրը

Առցանց ուսուցմանը ծանոթ լինելով, ես այդքան էլ դժվարություններ չունեցա՝ ինչպես մյուս դպրոցի աշակերտները: Տանը մնալն էլ իր առավելություններն ու թերություններն ունեցավ: Ես կփորձեմ ներկայացնել իմ առօրյան՝ մեկ շաբաթվա կտրվածքով: Առավոտյան արթնանում եմ, լվացվում, մարզվում, նախաճաշում: Եթե տվյալ ժամին հեռավար դասեր եմ ունենում՝ մասնակցում եմ դասերին: Շատ ազատ ժամանակ եմ ունենում տնային խաղերի համար: Ավելի շատ եմ ընտանիքիս անդամների հետ շփվում: Հհայրիկիս հետ նարդի, շախմատ, շաշկի, պոկեր եմ խաղում: Քույրիկիս հետ ֆիլմեր եմ դիտում և ինտելեկտուալ խաղեր խաղում: Մայրիկիս օգնում եմ խոհանոցում, սովորեցի իմերիթական խաչապուրի և ժենգյալով հաց պատրաստել: Միևնույն ժամանակ ընտանեկան վլոգներ ենք նկարում: Իմ առօրյայում փոխվեց այն, որ ես բակ չեմ կարողանում իջնել, ընկերներիս հետ շփվել, ֆուտբոլի գնալ, դպրոց գնալ: Շատ եմ կարոտել ուսուցիչներին, դպրոցի ընկերներին և լողի պարապմունքները:Հուսով եմ, որ այս ամենը շուտ կավարտվի և մենք նորից կապրենք մեր բնականոն կյանքով: