Posted in Մայրենի, Ուսումնական նախագծեր

Զատկական նախագիծ

Սուրբ Զատիկ

Զատկական ասացվածքներ

Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ:

Գժի համար ամեն օր զատիկ է:

Զատիկն ասելա՝ հենց գամ արմանաս, հենց գնաս զարմանաս:

Կարմիր ձուն զատկին կսազե:

 

Զատկական հանելուկներ

Կլորիկ, սիրունիկ
Մեջը դեղին
Փոքրիկ գնդիկ։

(ձու)

Այն ի՞նչն է ի՞նչը
Ինքը կլորիկ
Հագին ունի
Սև ու կարմիր
Պուտիկներով շորիկ։

(զատիկ)

Այն ի՞նչն է, ի՞նչը

Կարմիր գույնի

Քաղցրահամ,

Խմում  ենք մեր տոներին հայկական:

(գինի)

Ինքը սպիտակ հատիկ-հատիկ,

Մեջը լիքը քաղցր հատիկ:

(բրնձով և չամիչով փլավ)

 

Ինչպես են տոնում զատիկը Շվեդիայում

Շվեդիայում մարդիկ տները զարդարում են դեղին, կանաչ և սպիտակ զատկական ծաղկանոցներով, ամենուր դնում դեղին ճուտիկներ՝ գունավոր փետուրե շրջանակների մեջ: Շվեդները զատկին ուտում են նույն կերակուրները, ինչ Ս. Ծննդյան տոնին, սակայն ավելի մեծ ուշադրություն են դարձնում կոնֆետներին և այլ քաղցրավենիքի: