Posted in Մայրենի

Հայտնություն

1․ «Հայտնություն» բանաստեղծությունից դո՛ւրս գրել անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրե՛լ։

Մեգ-մշուշ

2․ Բացատրե՛լ բանաստեղծության վերնագիրը։ Ինչո՞ւ է բանաստեղծությունը կոչվում «Հայտնություն»։

Այս բանաստեղծության վերնագիրը կոչվում է «Հայտնություն», որովհետև ըստ հեղինակի գարուն է գալիս։


3․ Փորձի՛ր գրավոր ներկայացնել-պատմել-փոխադրել բանաստեղծությունը։

Այս բանաստեղծության հեղինակը պատմում է գարնան բոլոր լավ կողմերը։

4․ Անգի՛ր սովորել բանաստեղծությունը

Posted in Պատմություն

Տիգրան 2 մեծ

Առաջադրանք 1

Պատմել Արտաշես Առաջինից հետո մինչ Տիգրան Երկրորդ արքայի գահ բարձրանալու ընկած ժամանակահատվածը:

Արտաշես 1-ից հետո գահին բարձրացավ նրա ավագ որդի Արտավազդը։ Նրա մասին կարողացել են արձանագրել միայն մեկ դեպք, ՔԱ 160-115 թվականին Մեծ Հայքում տեղի է ունենում հարևան պետության`Պարթևստանի դեմ պատերազմը և այդ ամենը ավարտվում է Արտավազդի պարտությամբ։Պարթևները իմանալով, որ հետագայում հայերը վրեժ կլուծեն, իրենց ապահովության համար պատանդ են ցանկանում վերցնել ապագա արքայազնին, Արտավազդը չունենալով որդի գերության է հանձնում իր եղբոր Տիգրանի տղային, որի անունը նույնպես Տիգրան էր։ Արտավազդից հետո գահին է բարձրանում Տիգրան 1 ՔԱ 95 թվականին, իսկ նրա մահից հետո հետ է վերադառնում Տիգրան 2 և ըստ գերությունից վերադառնալու պայմանի նա որոշակի տարածքներ է զիջում Պարթևստանին։


Պատմիր Տիգրան Երկրորդի գահակալման սկզբնական քայլերի հաջորդականությունը:

Տիգրանը 2-ը 45 տարեկան էր, երբ վերադարձավ գերությունից։ Նա իր կարևոր դիրքը ուներ Պարթևական արքունիքում, Տիգրանը իր գերության տարիներին հասցրել էր շատ լավ զննել Հռոմի փորձը և Պարթևստանի գործոնեությունը։Տիգրանը այդ տեղեկությունները օգտագործեց իր կառավարման տարիներին։ Նա ՔԱ 95թվականին թագադրվեց Աղձնիքում, ստեղծեց իր քաղաքը`Տիգրանակերտը և Վերամիավորեց Ծոփքը, ինչը չէր հաջողվել Արտաշես 1-ին։Այդ ժամանակներում Ծոփքը կառավարում էր Արտանեսը որին Տիգրանը պարտության մատնեց և Վերամիավորեց Մեծ Հայքին։Ծոփքից հետո Տիգրանը ցանկանում է նաև Մեծ Հայքին  վերամիավորել Փոքր Հայքը , Սակայն այդ ամենը նրան չի հաջողվում, որովհետև այդ ժամանակ կառավարում էր Միհրդատ 6։ Միհրդատ 6 ունենալով հզոր տերություն ցանկանում էր Հռոմին դուրս հանել փոքր Ասիայից և Հունաստանից։Միհրդատի ծրագրի մեջ էր մտնում արշավել արևմուտք, իսկ Տիգրանինը արեւելք-հարավ և հարավ-արևմուտք։ Նրանք չխանգառելով իրար ՔԱ 94 թվականին դաշինք կնքեցին և ՔԱ 93 թվականին գրավեցին Կապադովկիան որը դաշինք ուներ Հռոմի հետ, ըստ նրանց պայմանավորվածության տարածքները անցան Միհրդատ 6 իմ, իսկ սարքերը և գերիները Տիգրանին ինչը Տիգրանի շահերից բխում էր, քանի որ նրանք չէին ցանկանում պատերազմել Հռոմի հետ։ Հետագայում, երբ մահանում է Պարթևստանի թագավորը, երկրում սկսում է աթոռի կռիվը և սա շատ հարմար առիթ է լինում գրավելու Պարթևստանին։ Տիգրանը բաց չթողնելով առիթը գրավում է Պարթևստանը և այնտեղ էլ ճանաչվում է արքայից արքա։


Տեսաֆիլմ, Տիգրան Մեծ, ,Հալլեի գիսաստղը,Մաս 1,, Մաս 2, Մաս 3