Posted in Մայրենի

Վահան Տերյանի ստեղծագործությունների հավաքածու

1.

ԷԼԵԳԻԱ
Մեռնում է օրը։ Իջավ թափանցիկ
Մութի մանվածը դաշտերի վրա.
Խաղաղ-անչար է, պայծառ գեղեցիկ,
Անտրտունջ նինջը մահացող օրվա…
Պարզ ջրի վրա եղեգը հանդարտ
Անդողդոջ կանգնած էլ չի շշնջում,
Լռին խոկում են երկինք, գետ ու արտ,
Եվ ոչ մի շարժում, ու ոչ մի հնչյուն…
Ես կանգնած եմ լուռ, անչար է հոգիս,
Թախիծս խաղաղ անուրջի նման.
Էլ չեմ անիծում ցավերը կյանքիս,
Էլ չեմ տրտնջում վիճակիս ունայն…

Անծանոթ բառեր
Էլեգիա-Եղերերգ
Մանված-Խճճված
Անդողդոջ -Աներեր
Խոկում- մտածում են

Ա
Անդողդոջ -Աներեր
Խ
Խոկում- մտածում են
Մ
Մանված-Խճճված
Է
Էլեգիա-եղերերգ



2.

ԱՇՆԱՆ ԵՐԳ
Ցրտահա՜ր, հողմավա՚ր.
Դողացին մեղմաբար
Տերևները դեղին,
Պատեցին իմ ուղին…
Ճաճանչները թոշնան…
Կանաչներիս աշնան —
Իմ խոհերը մոլար՝
Ցրտահա՜ր, հողմավա՜ր…
Կրակներըս անցան,
Ցուրտ ու մեգ է միայն.
Անուրջներըս երկնածին
Գնացի՜ն, գնացի՜ն…

Անծանոթ բառեր
Թոշնել-Թարմությունը կորցնել
Հողմավար-Հողմից վարվող՝ քշվող՝ տարվող:

Թ
Թոշնել-Թարմությունը կորցնել
Հ
Հողմավար-Հողմից վարվող՝ քշվող՝ տարվող:

3.Քո մազերի ցնորական փայլը պայծառ,
Ժայռից իջնող ջրվեժի պես առատահոս,
Քո աչքերի խորությունը հրդեհավառ,
Ուր վառված են մութ ցանկության ջահեր անխոս,
Քո ժպիտը թունոտ ծաղկանց բույրի նըման,
Որ տիրաբար արբեցնելով մահ է բերում,
Քո խենթ մարմնի սարսուռները երջանկության
Ախտաբորբոք արևներ են բոցավառում…
Թույլ տուր սուզվեմ քո աչքերի անդունդը մութ,
Թույլ տուր ծծեմ քո մազերի բուրմունքն անուշ,
Բորբոքի՛ր ինձ քո հույզերով քաղցր ու անգութ,
Մարիր իմ մեջ, մարիր իմ մեջ ցընորք ու հուշ…

4.
Ցերեկը լռեց… Երկինքը վառեց ոսկե բուրվառներ,
Լույսերը քնքուշ գրկեցին անուշ երկինք, ծով ու հող.
— Ա՜խ, եթե մեկը իմ հոգին այդ մեղմ լույսերին խառներ
Եվ փայփայեր իմ հոգնատանջ սրտի թախիծը մաշող…
Լքված իմ հոգին տանջում է կրկին տանջանքը մռայլ,
Եվ անուն չունի տանջանքը սրտիս, տենչանքը գաղտնի.
— Ա՜խ, եթե մեկը իմ սրտին նետեր նոր հույսերի փայլ,
Մեղմաբար ասեր, քնքուշ համոզեր, որ նա կըգտնի…

Բ

Բուրվառ-Մետաղյա անոթ, որի մեջ կրակ են լցնում և խունկը մեջը գցելով՝ խնկարկում:

5.Մոռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ,
                              Ամենին մոռանալ.
Չըսիրել, չըխորհել, չափս՛ոսալ —
                              Հեռանա՜լ…
Այս տանջող, այս ճնշող ցավի մեջ,
                              Գիշերում այս անշող
Արդյոք կա՞ իրիկվա մոռացման,
                              Մոռացման ոսկե շող…
Մի վայրկյան ամենից հեռանալ,
                              Ամենին մոռանալ.—
Խավարում, ցավերում քարանալ
                              Մեն-միայն…
Մոռանալ, մոռանալ ամեն ինչ,
                              Ամենին մոռանա՜լ…
Չըսիրել, չըտենչալ, չըկանչել,
                              Հեռանալ…

Անդողդոջ -Աներեր
Բուրվառ-Մետաղյա անոթ, որի մեջ կրակ են լցնում և խունկը մեջը գցելով՝ խնկարկում:
Էլեգիա-եղերերգ
Թոշնել-Թարմությունը կորցնել
Խոկում- մտածում են
Հողմավար-Հողմից վարվող՝ քշվող՝ տարվող:
Մանված-Խճճված

Posted in Մաթեմատիկա

Մաթեմատիկա դասարանական, տնային

Խնդիր 1

Տոկոսը ներկայացրու անկրճատելի կոտորակի տեսքով: 

35% = 35/100

Խնդիր 2

Սովորական կոտորակները գրիր տոկոսների տեսքով:

83/100=83%

2/100=2%

Խնդիր 3

Կոտորակները գրիր տոկոսների տեսքով:

94/100=94%

5/10=50%

Խնդիր 4

21/50 կոտորակը գրիր տոկոսի տեսքով:

Պատասխան՝ 42%

Խնդիր 5

10 մետր գործվածքից կտրեցին 3 մ:

Նշիր, թե գործվածքի քանի՞ տոկոսը կտրեցին:

Պատասխան՝ 30%

Խնդիր 6

Կոտորակը գրիր տոկոսի տեսքով:

39/50=78%

Խնդիր 7

Գտիր, թե պատկերի ո՞ր տոկոսը ներկված չէ կարմիր գույնով:

Windows10_HP.jpg

20/6

Խնդիր 8

1. Ընտրիր ճիշտ շարունակությունը՝ 1տ-ը հավասար է

  • 10000 կգ
  • 10 կգ
  • 1000 կգ+
  • 100 կգ

2. 4տ-ի 84%=3360կգ

Խնդիր 9

Թվի 35 -րդ մասը ներկայացրու տոկոսի տեսքով և համեմատիր 58% տոկոսի հետ:

Երկրորդ պատուհանում գրիր  >, < կամ = նշաններից մեկը:

30%<58%

Խնդիր 10

Խանութը ստացավ 200 կգ գազար:

Աննան գնեց ամբողջ գազարի 4%-ը, իսկ Արմենը՝ 1%-ը:

Քանի՞ կգ գազար գնեց նրանցից յուրաքանչյուրը:  

Աննան գնեց 8 կգ գազար:

Արմենը գնեց 2  կգ գազար:

Խնդիր 11

Դետալի պատրաստման վրա ծախսվում է 1200 դրամ:

Նոր տեխնոլոգիաների ներդրման միջոցով հաջողվեց դետալի ծախսը իջեցնել 2%-ով:

Որքա՞ն դարձավ դետալի նոր գինը:

Պատասխան՝ 24 դրամ:

Խնդիր 12

Գտիր, թե ի՞նչ գումար կլինի բանկային հաշվի վրա մեկ տարի հետո, եթե հիմա հաշվի վրա կա 8000 դրամ և տարեկան այն ավելանում է 2% տոկոսով:

Պատասխան՝ 160դրամ:

Խնդիր 13

Հաշվիր 700-ի 5%-ը:

Պատասխան՝ 35

Խնդիր 14

Տղան կարդաց գրքի 198 էջ, որը կազմում է ամբողջ գրքի 18%-ը:  

Քանի՞ էջ կա գրքում:

Պատասխան՝ գրքում կա 1100 էջ:

Խնդիր 15

Գտիր թիվը, եթե նրա 10% -ը հավասար է 60 -ի:

Պատասխան՝ 6

Խնդիր 16

Գտիր այնպիսի թիվ, որի 29%-ը 609-ն է:

Պատասխան՝ 2100

Խնդիր 17

Տատիկը թխեց 150 կարկանդակ, որոնցից 6-ը կերավ Հայկը:

Որոշիր, թե կարկանդակների քանի՞ տոկոսը կերավ Հայկը:

Պատասխան՝ Հայկը կերավ կարկանդակների 9 %-ը:

Խնդիր 18

Դպրոցում սովորում է 700 աշակերտ, որոնցից 413-ը աղջիկներ են: 

Դպրոցի աշակերտների քանի՞ տոկոսն են կազմում աղջիկները:

Պատասխան՝ 53%-ը:

Խնդիր 19

Գտիր թիվը, եթե նրա 27%-ը հավասար է 945-ի:

Պատասխան՝ 3500

Խնդիր 20

Այգուց հավաքեցին 3100 կգ խնձոր, որոնց 13% -ը ուղարկեցին խանութ, իսկ մնացածը՝ շուկա:   

Քանի՞ կգ խնձոր ուղարկեցին շուկա:

Պատասխան՝ շուկա ուղարկեցին  403 կգ խնձոր: 

Խնդիր 21

Պանիրը արժեր 700 դրամ: Որքա՞ն է պանրի նոր գինը 15% -ով էժանանալուց հետո:

Պատասխան՝ պանրի նոր գինը 

595 դրամ է:

Խնդիր 22

Պուրակումծառեր տնկեցին:

Ծառերի 80%-ը ամրացավ, իսկ մնացածը՝ չորացավ: 

Հաշվիր, թե քանի՞ ծառ տնկեցին, եթե ամրացավ դրանցից 16-ը:

Պատասխան՝ տնկեցին 

 ծառ:

100×16=1600

1600:80=20

20-16=4