Posted in Ամառային ճամբար 2023

Ամառային ճամբարի ամփոփում

Ես այս 2 շաբաթվա ընթացքում շատ մեծ բավականություն ստացա։ Ամեն ինչ շատ լավ էր, ուսուցողական և հետաքրքիր։ Սովորեցի և ամբողջովին գաղափար կազմեցի հելյունագործության մասին։ Մենք մեր ջոկատով գնացինք Թումոյի այգի պիկնիկի։ Այնտեղ խաղացինք և հանգստացանք, կարճ ասած ամեն ինչ շատ լավ անցավ։ Ինչպես նաև մենք մեր ֆուտբոլային թիմով մասնակցեցինք ֆուտբոլային առաջնության։ Ինչպես սկզբում ասացի ամեն ինչ շատ լավ էր և հուսով եմ, որ այդպես կլինի նաև հաջորդ տարիների ընթացքում։ Մեր դասերը վերջապես ավարտվեց և ես բոլորիս մաղթում եմ բարի հանգստյան օրեր։