Posted in Անգլերեն

Թե ինչպես նշեցինք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոները մեր ընտանիքում

 Ամանորն իմ  սիրելի տոներից  մեկն է։Այդ  օրը մենք ամբողջ ընտանիքով  միասին նշում ենք ,քանի որ ընտանեկան տոն է։Մենք միասին երգում ենք, պարում, բարեմաղթանքներ ասում միմյանց։Ամանորյա զանգերի ղողանջելուն պես մեզ հյուր է գալիս Ձմեռ Պապը։

Posted in Մայրենի

    Իմ նոթբուքը ինձ խորհուրդ է տալիս

Իմ նոթբուքը ինձ խորհուրդ է տալիսԼինում է, չի  լինում մի  նոթբուք է լինում։ Այդ նոթբուքը այնքան խելացի էր, որ ինձ բազմազան  գիտելիքներ էր  տալիս, նրա օգնությամբ ես ինքնուրույն դասերս էի անում և իմ  էլեկտրոնային փոստին  էի հետևում ։ Նաև ես նոթբուքից  օգտվել չգիտեի, բայց մի օր ինձ իմ նոթբուքը այնքան բան սովորեցրեց , որ ես արդեն կարողանում էի օգտվել դասարանական բլոգում տեղադրված հեքիաթներից ։ Նոթբուքի օգնությամբ ես սովորեցի երաժշտություն ունկդրել։ Ու էլի շատ հմտություններ ձեռք բերեցի ։