Posted in Ստեղծագործական աշխատանք

Չարաճճի զատիկները

Չարաճճի զատիկներըԼինում է, չի լինում երկու զատիկ է լինում։ Այդ զատիկները շատ չարաճճի  և չլսող են լինում ։ Մի անգամ զատիկներն որոշում են  շոկոլադ  համտեսել, բայց նրանց մի բան էր խանգարում, նրանք գումար չունեին և առանց գումար չէին կարող գնումներ կատարել։ Զատիկներից մեկն ասում է․

Ինչու՞ մենք գումարով գնենք շոկոլադ, ես լավ գաղափար ունեմ։ Արի ծածուկ  քայլերով  մտնենք մի խանութ և վերցնենք ։

-Այո՛ Դու ճիշտ ես, մեկ է մեզ չեն նկատի, քանի որ մենք  դեռ փոքրիկ ենք և նիհար , ինչը մեզ պաշտպանում է մարդկանցից։

-Այո, հասկացա, դե արի շոկոլադ վերցնենք։

-Վերցնենք։ 

 Այդ պահին  խանութի աշխատողներից մեկը նկատեց, որ զատիկները շոկոլադ են ուտում և զարմացավ։ Սակայն նա զատիկներին ևս մի քանի շոկոլադ տվեց և զատիկները գոհ և ուրախ գնացին այդ շոկոլադները վայելելու։

Leave a comment