Posted in Բնագիտություն

Հետաքրքիր փաստեր Աֆրիկա մայրցամաքի մասին

ԱֆրիկաՏարածքը (ներառյալ կղզիները)՝ 30.257 հզ. կմ2
Կղզիների տարածքը՝ 630 հզ. կմ2
Ափագիծը՝ 30,5 հզ. կմ
Միջին բարձրությունը՝ 750 մ
Պետությունների թիվը`   53
Բնակչության ընդհանուր թիվը`   780 մլն։

«Աֆրիկա» բառի ծագման վերաբերյալ կան մի քանի վարկածներ, բայց մեծամասնությունը հակված է այն վարկածին, որ բառի առաջին մասը «աֆրի» ցեղի անունից է: Իսկ «կա» ածանցը նշանակում է երկիր, հող: Ներկայումս Աֆրիկայի բնակչության թիվը կազմում է մոտ մեկ միլիարդ մարդ: Վերջին 40 տարվա ընթացքում այստեղ տեղի է ունեցել ժողովրդագրական իսկական պայթյուն: Այդ պատճառով այստեղ բնակչության միջին տարիքը համեմատաբար բարձր չէ: Աֆրիկայի պետություններից շատերում բնակչության կեսից ավելին չի հատել նույնիսկ 25-ի սահմանը: Աֆրիկայում ամենատարածված լեզուներից մեկն արաբերենն է:

Աֆրիկայի հյուսիսում ապրող շուրջ 170 մլն մարդ խոսում է այս լեզվով: Արաբերենին զուգահեռ՝ այս մայրցամաքում խոսում են ևս 2000 լեզվով: Իսկ Աֆրիկայի ամենախիտ բնակեցված քաղաքը Կահիրեն է՝ Եգիպտոսի մայրաքաղաքը: Այս մեգապոլիսում ապրում է 17 մլն մարդ:

Այս մայրցամաքը/աշխարհամասը Աֆրիկա են անվանել հին հռոմեացիները՝ տեղաբնիկ «աֆարիկ»  ցեղի անունով:Ըստ զբաղեցրած տարածքի՝ Աֆրիկան երկրագնդի երկրորդ։

մայրցամաքն է՝ Եվրասիայից հետո: Դեռևս մեր թվականությունից շատ դարեր առաջ Աֆրիկայի հյուսիսային ափերն են այցելել փյունիկեցիները, հին հռոմեացիները, հին հույները: Ոսկի, փղոսկր և թանկարժեք փայտանյութ հայթայթելու համար եգիպտական փարավոնները արշավախմբեր են ուղարկել դեպի Նեղոս գետի վերին հոսանքները:

Դեպի Հնդկաստան տանող ծովային կարճ ճանապարհ գտնելու նպատակով պորտուգալիայի ծովագնացները XV դարում ուսումնասիրել են Աֆրիկայի արևմտյան ափերը: Շրջանցելով այն՝ պորտուգալացի ծովագնաց Վասկո դա Գաման 1498 թ-ին առաջին անգամ հասել է Հնդկաստան և պարզել, որ Աֆրիկայի հարավային և արևելյան ափերը ողողվում են Հնդկական օվկիանոսի ջրերով:

XVIII դարի վերջին արդյունավետ եղան անգլիացի հետազոտող Դեյվիդ Լիվինգսթոնի ճանապարհորդությունները: 30 տարի շարունակ (1843–73 թթ.) նա ուսումնասիրել է Հարավային Աֆրիկան. հետազոտել է Զամբեզի գետը, նրա վրա հայտնաբերել ջրվեժ և, ի պատիվ իր երկրի թագուհու, անվանել է Վիկտորիա, ուսումնասիրել է Կոնգո գետի ակունքը, Նյասա լիճը և այլն:

Աֆրիկայի մեծ մասը գտնվում է արևադարձային լայնություններում: Մայրցամաքը հյուսիսից հարավ ձգվում է 8000 կմ, իսկ արևմուտքից արևելք՝ 3500-ից (հարավում) 7500 կմ (հյուսիսում): Աֆրիկայի ափերը ողողվում են Ատլանտյան ու Հնդկական օվկիանոսների և դրանց մաս կազմող Միջերկրական ու Կարմիր ծովերի ջրերով: Միակ խոշոր կղզին Մադագասկարն է, իսկ Մադեյրա, Ազորյան, Կանարյան, Սուրբ Հեղինեի (Ատլանտյան օվկիանոսում) և Զանզիբար, Կոմորյան, Մասկարենյան (Հնդկական օվկիանոսում) կղզիները համեմատաբար փոքր են: 

Աֆրիկայի ռելիեֆում տիրապետում են տարբեր բարձրության սարահարթերը, և միայն ծայրամասերում են բարձրանում լեռները: Առավել բարձր են արևելյան շրջանները, որտեղ գտնվում են Արևելաաֆրիկյան սարահարթը և Եթովպական բարձրավանդակը: Աֆրիկայի հյուսիսում ձգվում են Ատլասի, հարավում՝ Դրակոնյան և Կապի լեռները: 

Մայրցամաքի ընդերքը հարուստ է օգտակար հանածոներով: Ալժիրում, Սահարայի ավազների տակ, հայտնաբերվել են նավթի պաշարներ:

Կենտրոնական մասում՝ Կոնգո գետի ավազանում են գտնվում պղնձի հայտնի հանքերն ու ուրանի հանքահորերը: Հարավը հարուստ է ուրանով, ալմաստով, քրոմով, մանգանով: Աֆրիկան տալիս է աշխարհի ալմաստի հանույթի 60, ոսկու ավելի քան 50, ուրանի 30 %-ը, պլատինի գերակշիռ մասը:

Leave a comment