Posted in Բնագիտություն

Հայաստանի գետերը

                      1.Սևջուր

 

ՍևջուրՄեծամոր, գետ Հայաստանի Արարատի և Արմավիրի մարզերում[1]: Ունի 40 կիլոմետր երկարություն, ՀՀ մյուս գետերի համեմատությամբ ամենահաստատուն ռեժիմ ունեցող գետն է։ Սկիզբ է առնում Մեծամոր լճից և սնվում Արագածի ստորոտում գտնվող աղբյուրներից, հոսում է շատ դանդաղ, մեծ մասամբ ճահճապատ ափերի միջով և ապա թափվում Արաքս։ Նրա ակունքները, ինչպես և Մեծամոր լճի ճահճացած ափերը, օգտագործում են կուղբի (ջրշան) պահպանման ու բազմացման համար։ Կուղբի կլիմայավարժեցումը այստեղ կարելի է համարել ավարտված։ Թանկարժեք մորթի ունեցող այս փոքրիկ կենդանին այժմ Սևջուր գետի հովտով հասել է Արաքս և ապա նրա ճահճապատ ափերով իջել մինչև գրեթե ընդհուպ Կուր-Արաքսյան դաշտավայրի մատույցները։

Սևջուրն Արաքսի գետախառնուրդից մոտ 15 կիլոմետր հեռավորության վրա իր մեջ է ընդունում Քասաղ գետը և դառնում Հայաստանի ամենաջրառատ գետերից մեկը։

Սևջուր
Sevjur (Metsamor) river.jpg
Բնութագիր
Երկարություն 40 կիլոմետր
Ավազանի մակերես 1610 կմ²
Ջրահոսք
 · Ակունքի տեղակայում Մեծամոր
 · Գետաբերանի տեղակայում    Արաքս

 

 

 

 

 

 

                                      2.Ախուրյան

մարզում և Թուրքիայում, սկիզբ է առնում Աշոցքի սարահարթի Արփի լճից։ Ջրառատությամբ այն հանրապետության երրորդ գետն է, միջին ծախսը 26,9 խմ/վ (տարեկան 900 միլիոն մ³)։ Վերին հոսանքում այն անցնում է ճահճապատ ափերով, այնուհետ ընդունում է մի քանի մանր վտակներ, ապա որպես ջրառատ գետ մտնում է Շիրակի դաշտ։ Այստեղ Ախուրյանին միանում են Արագածի լանջերից սկիզբ առնող մի քանի գետակներ, որոնցից ամենամեծը Մանթաշն է։ Աղին կայարանից մի փոքր հյուսիս Կարսագետն ընդունելուց հետո Ախուրյանը կտրում է Արագածի արևմտյան փեշերը և, խորացնելով իր հունը, քարքարոտ ափերի մեջ շարունակում է հոսել մինչև Արաքսի հետ միանալը։ Ախուրյանն ունի 186 կիլոմետր երկարություն։ Գետի ձախ ափին է Գյումրին, իսկ աջ ափին՝ Հայաստանի վաղեմի մայրաքաղաք Անին (ամբողջովին ավերված)։ Ախուրյանի ջրերն օգտագործելու համար դեռ 1922 թվականից սկսվել է Շիրակի ջրանցքի շինարարությունը, որը ղեկավարում էր անվանի ինժեներ Հ. Ա. Տեր-Աստվածատյանը։ Ջրանցքը շահագործման հանձնվել 1925 թվականին։ Նրա գործարկումը զգալիորեն հեշտացրել է հողամասերի ոռոգումը։ Ջրանցքի բացմանը ներկա է եղել նաև նորվեգացի ականավոր գիտնական և աշխարհահռչակ բևեռախույզ Ֆրիտյոֆ Նանսենը։

 

Akhurian River Gorge.jpg
Բնութագիր
Երկարություն 186 կիլոմետր
Ավազանի մակերես 9670 կմ²
Ջրի ծախս 269 մ³/վ
Ջրահոսք
 · Ակունքի տեղակայում Արփի լիճ
 · Գետաբերանի տեղակայում     Արաքս

 

                                          3 Փամբակ

Փամբակ, գետ Հայաստանի Լոռու մարզում, Դեբեդի հիմնական վտակը։ Գետի ակունքը գտնվում է Ջաջուռի լեռնանցքի արևելյան լանջին և Թումանյան քաղաքում միախառնբելով Ձորագետին կազմավորում է Դեբեդ գետը։ Երկարությունը 86 կմ[1]։ Գետի ավազանը 1370 քկմ է։ Շրջապատված է՝ հյուսիսից Բազումի, հարավից՝ Փամբակի լեռնաշղթաներով։ Գետահովիտն ընդարձակ կիրճ է, որը գետաբերանի հատվածում փոխվում է խորը կանիոնի։ Առավել խոշոր վտակը Չիչխան է, որը Փամբակ գետ է թափվում գետաբերանից 52 կմ հեռավորության վրա։ Միջին բարձրությունը 1926 մ։ Ունի որոգման կարևոր նշանակություն։ Փամբակի վտակների ջրերով է սնվում Շիրակամուտի ջրանցքը[2]։

 

Vanadzor nature.jpg
Բնութագիր
Երկարություն 86 կիլոմետր
Ավազանի մակերես 1370 կմ²
Ջրահոսք
 · Ակունքի տեղակայում Ջաջուռի լեռնանցք
 · Գետաբերանի տեղակայում Դեբեդ

Leave a comment