Posted in Հունվարյան ճամբար-2023թ

Ճամբարային առաջին օրվա ամփոփում

Այսօր առաջին օրն է, և սովորողները մեծ հետաքրքրությամբ և սիրով հաճախել են դպրոց։ Ամեն մի սովորող ընտրել է իր ուսուցչի ջոկատը, իր առանձին հետաքրքիր նախագծերով և ճամփորդություններով։ Մեզ մոտ նույնպես ամեն ինչ շատ հետաքրքիր է անցում, և հուսով եմ, որ մինչև ճամբարի վերջ այդպես հետաքրքիր է մնալու։
Առաջին օրվա ամփոփում
Առաջին ժամ- Քննարկում ենք Հանրակրթական Դիջիթեքը, ընտրելով ուսումնասիրելու համար illustrator-ծրագիրը (Որը նախատեսված է գրաֆիկական դիզայնի համար ) և մեր հետագա անելիքները։
Երկրորդ ժամ-Քննարկում ենք շատ հետաքրքիր և ուսուցողական առակ, որի իմաստը կայանում է այն ամենում, որ մարդուն պետք է օգնես անկախ ամեն ինչ, և ինչ ցանես այն էլ կհնձես։
Երրորդ ժամ-շարունակում ենք քննարկումը, իրականացնում ենք պատումներ ուսումնական բլոգներում։
Չորրորդ ժամ- տեխնոլոգիա, պատրաստում ենք ազգագրական աղամաններ։
Հինգերորդը ժամ-խաղում ենք ինտելեկտուալ խաղ՝ դրոշակապոլիս։ Հետաքրքիր պայքար էր ընթանում խմբերի միչև։
Այսպիսով , ավարտեցինք մեր առաջին ճամբարային օրը։

Posted in Հունվարյան ճամբար-2023թ

Illustrator

Illustrator-ը գրաֆիկական դիզայնի հավելված է։ Գրաֆիկական դիզայներներն օգտագործում են Illustrator՝ վեկտորային գրաֆիկա ստեղծելու համար։ Վեկտորային պատկերները և գրաֆիկան կազմված են կետերից, գծերից, ձևերից և կորերից՝ հիմնված մաթեմատիկական բանաձևերի վրա, այլ ոչ թե պիքսելների որոշակի քանակի վրա, և, հետևաբար, կարող են մեծացվել կամ փոքրացվել՝ պահպանելով պատկերի որակը: Այսպիսով, վեկտորային արվեստի գործերը կարող են տեղավորվել տարբեր չափերի՝ ավելի մեծ կամ փոքր, առանց որևէ մանրուք կորցնելու։