Posted in Հունվարյան ճամբար-2023թ

Հունվարյան ճամբարի վեցերորդ օրվա ամփոփում

Այսօր մեր օրը սկսվեց համեղ նրփաբլիթներ պատրաստելով, այն շատ հետաքրքիր և երկար տևեց, իսկ հետո մենք հետաքրքիր փաստեր որոնեցինք պատմության թանգարանի մասին, որը ասեմ շատ հետաքրքիր էր։ Դրանից հետո խաղացինք ինտելեկտուալ խաղեր և ավարտեցինք մեր օրը

Posted in Հունվարյան ճամբար-2023թ

Հայաստանի պատմության թանգարան

Հայաստանի պատմության թանգարանը հիմնադրվել է Հայաստանի Առաջին Հանրապետության պառլամենտի օրենքով (N 439, 09.09.1919 թ.)։ Կոչվել է Ազգագրական-մարդաբանական թանգարան-գրադարան։ Առաջին տնօրենը եղել է Երվանդ Լալայանը։ Այցելուների համար բացվել է 1921 թվականի օգոստոսի 20-ին[3]։

Ժամանակի ընթացքում կրել է անվանափոխություններ.

Հայաստանի պետական կենտրոնական թանգարան (1922 թ.)
Կուլտուր-պատմական թանգարան (1931 թ.)
Պատմական թանգարան (1935 թ.)
Հայաստանի պատմության պետական թանգարան (1962 թ.)
Հայաստանի պատմության թանգարան (2003 թ.)
Թանգարանը կազմավորվել է Կովկասի Հայոց ազգագրական ընկերության, Նոր Նախիջևանի Հայկական հնությունների թանգարանների, Անիի Հնադարանի, Վաղարշապատի Մատենադարանի հավաքածուների հիման վրա (15.289 առարկա)։

1935 թվականին ՀԿԿ Կենտկոմի հրամանով մայր թանգարանի հավաքածուների հիման վրա ստեղծվել են ինքնուրույն թանգարաններ.

գեղարվեստական բաժնի հիման վրա (ղեկավար Ռուբեն Դրամբյան) կազմակերպվեց ՀԽՍՀ Կերպարվեստի թանգարանը (այժմյան՝ Ազգային Պատկերասրահը), – հանձնվեց 1660 առարկա
գրական բաժնի հիման վրա ձևավորվեց ՀԽՍՀ Գրական թանգարանը (այժմյան՝ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը), – հանձնվեց 301 առարկա և 1298 ձեռագիր։
Թանգարանում պահպանվում է շուրջ 400 000 առարկայից բաղկացած ազգային հավաքածու հետևյալ բաժիններով. հնագիտություն (հիմնական հավաքածուի 35%,) ազգագրություն (8%), դրամագիտություն (45%), վավերագրեր (12%)։ Թանգարանի հավաքածուները համալրվում են հիմնականում Հայաստանի տարածքի հնավայրերից հայտնաբերված գտածոներով, գնումներով, նվիրատվություններով։ Թանգարանը ներկայացնում է Հայաստանի մշակույթի և պատմության ամբողջական պատկերը նախապատմական ժամանակներից՝ մեկ միլիոն տարի առաջ, մինչև մեր օրերը։ Ցուցադրում է Հայկական լեռնաշխարհում Հին Արևելքի երկրների (Եգիպտոս, Միտանի, Խեթական թագավորություն, Ասորեստան, Իրան, Սելևկյան պետություն, Հռոմ, Բյուզանդիա) մշակութային փոխառնչությունների հազվագյուտ հետքերը։Սելևկյան պետություն, Հռոմ, Բյուզանդիա) մշակութային փոխառնչությունների հազվագյուտ հետքերը։

Թանգարանում են գտնվում

Մ.թ.ա. 3-2-րդ հազարամյակների բրոնզե նմուշների մեծաքանակ և բացառիկ հավաքածուի, որ մտնում է համաշխարհային գլուխգործոցների գանձարանը
Հին Արևելքի հայկական հզոր պետության՝ Ուրարտուի պատմամշակութային շքեղ ժառանգության. բացառիկ սեպագիր արձանագրություններ, բրոնզե արձանիկներ, որմնանկարներ, գունազարդ խեցեղեն, քանդակազարդ սպառազեն, ոսկյա, արծաթյա, ոսկրե եզակի նմուշներ՝ պեղված Կարմիր Բլուրից, Արին Բերդից, Արգիշտիխինիլիից
Ուրարտուի Արգիշտի I արքայի՝ Երևան քաղաքի հիմնադրման մասին թողած սեպագիր արձանագրություն՝ մ.թ.ա. 782 թ.
փոխադրամիջոցների պատմության հնագույն վկայությունների. Լճաշենից պեղված փայտյա կառքեր և նրանց բրոնզե մանրակերտեր՝ մ.թ.ա. 15-14-րդ դդ.
հայկական դրամների հարուստ հավաքածուի՝ բաղկացած Ծոփքի, Արտաշեսյան, Կյուրիկյան և Կիլիկիայի հայկական թագավորությունների, ինչպես նաև տարբեր ժամանակաշրջաններում Հայաստանում գործող դրամահատարանների (Դվին, Անի, Երևան և այլն) օտար թողարկումներից
ցուցադրում է Հայաստանում հելլենիստական մշակույթի ինքնատիպ փոխակերպման բարձրարժեք նմուշներ՝ քանդակ, ճարտարապետական մանրամասեր, ոսկերչական իրեր, խեցեղեն՝ պեղված Գառնի, Արտաշատ, Օշական հնավայրերից
ներկայացնում է Հայաստանի քրիստոնեական մշակույթը 4-15-րդ դդ.՝ ճարտարապետական, քանդակագործական, խեցեգործական եզակի գտածոներ՝ պեղված Դվին, Անի քաղաքներից, Ամբերդ ամրոցից
իրականացնում է կոնսերվացման և վերականգման աշխատանքներ
հրատարակել է՝ 1948 թվականից ի վեր, հայկական ճարտարապետությանը, հնագիտությանը, ազգագրությանը, հայոց պատմությանը նվիրված աշխատություններ, մատենաշարեր, հնագիտական պեղումների զեկույցներՍելևկյան պետություն, Հռոմ, Բյուզանդիա) մշակութային փոխառնչությունների հազվագյուտ հետքերը։

Թանգարանում են գտնվում

Մ.թ.ա. 3-2-րդ հազարամյակների բրոնզե նմուշների մեծաքանակ և բացառիկ հավաքածուի, որ մտնում է համաշխարհային գլուխգործոցների գանձարանը
Հին Արևելքի հայկական հզոր պետության՝ Ուրարտուի պատմամշակութային շքեղ ժառանգության. բացառիկ սեպագիր արձանագրություններ, բրոնզե արձանիկներ, որմնանկարներ, գունազարդ խեցեղեն, քանդակազարդ սպառազեն, ոսկյա, արծաթյա, ոսկրե եզակի նմուշներ՝ պեղված Կարմիր Բլուրից, Արին Բերդից, Արգիշտիխինիլիից
Ուրարտուի Արգիշտի I արքայի՝ Երևան քաղաքի հիմնադրման մասին թողած սեպագիր արձանագրություն՝ մ.թ.ա. 782 թ.
փոխադրամիջոցների պատմության հնագույն վկայությունների. Լճաշենից պեղված փայտյա կառքեր և նրանց բրոնզե մանրակերտեր՝ մ.թ.ա. 15-14-րդ դդ.
հայկական դրամների հարուստ հավաքածուի՝ բաղկացած Ծոփքի, Արտաշեսյան, Կյուրիկյան և Կիլիկիայի հայկական թագավորությունների, ինչպես նաև տարբեր ժամանակաշրջաններում Հայաստանում գործող դրամահատարանների (Դվին, Անի, Երևան և այլն) օտար թողարկումներից
ցուցադրում է Հայաստանում հելլենիստական մշակույթի ինքնատիպ փոխակերպման բարձրարժեք նմուշներ՝ քանդակ, ճարտարապետական մանրամասեր, ոսկերչական իրեր, խեցեղեն՝ պեղված Գառնի, Արտաշատ, Օշական հնավայրերից
ներկայացնում է Հայաստանի քրիստոնեական մշակույթը 4-15-րդ դդ.՝ ճարտարապետական, քանդակագործական, խեցեգործական եզակի գտածոներ՝ պեղված Դվին, Անի քաղաքներից, Ամբերդ ամրոցից
իրականացնում է կոնսերվացման և վերականգման աշխատանքներ
հրատարակել է՝ 1948 թվականից ի վեր, հայկական ճարտարապետությանը, հնագիտությանը, ազգագրությանը, հայոց պատմությանը նվիրված աշխատություններ, մատենաշարեր, հնագիտական պեղումների զեկույցներ։

Posted in Հունվարյան ճամբար-2023թ

Ճամբարի հինգերորդ օրվա ամփոփում

Մեր օրը այսօր սկսեց ֆուտբոլի լեգենդների մասին պատմելով, վերհիշում էինք նրանց խաղերը և խաղում ֆուտբոլային վիկտորինա, իսկ հետո գնացինք երգի։ Երգից հետո խաղացինք վիկտորինա ուրիշ ջոկատի հետ և հաղթելով գնացինք ֆիզկուլտուրայի։ Ֆիզկուլտուրայից հետո գրեցինք մեր ամփոփումները և ավարտեցինք մեր օրը։

Posted in Հունվարյան ճամբար-2023թ

Ճամբարային երրորդ օրվա ամփոփում

Այսօր մեզ մոտ առաջին ժամը, պար էր, և մենք սովորում էինք ազգագրական պարեր, դրանից հետո մեր դասերը եղել են ինտելեկտուալ`շատերը խաղեր էին խաղում, և շատերն էլ աշխատում սցենարի վրա, որով պետք է ներկայացմանը մասնակցեն։ Խաղացել ենք ֆուտբոլ և այդպիսով ավարտել մեր օրը ճամբարում։

Posted in Հունվարյան ճամբար-2023թ

Ճամբարային երկրորդ օրվա ամփոփում

Այսօրվա մեր օրը սկսեց շատ հետաքրքիր։ Բացատրում էինք, թե ինչ է շախմատը, և սովորեցնում խաղալ, նաև խաղում  ենք ֆուտբոլ։Ստեղծում ենք մեր QR-cod-երը, որոնք օգնում են, ինչ որ բան սեփականացնել, գնում ենք նկարչության, խաղում ենք վիկտորինա, և այդպիսով ավարտում մեր հետաքրքիր օրը։

Posted in Հունվարյան ճամբար-2023թ

Ճամբարային առաջին օրվա ամփոփում

Այսօր առաջին օրն է, և սովորողները մեծ հետաքրքրությամբ և սիրով հաճախել են դպրոց։ Ամեն մի սովորող ընտրել է իր ուսուցչի ջոկատը, իր առանձին հետաքրքիր նախագծերով և ճամփորդություններով։ Մեզ մոտ նույնպես ամեն ինչ շատ հետաքրքիր է անցում, և հուսով եմ, որ մինչև ճամբարի վերջ այդպես հետաքրքիր է մնալու։
Առաջին օրվա ամփոփում
Առաջին ժամ- Քննարկում ենք Հանրակրթական Դիջիթեքը, ընտրելով ուսումնասիրելու համար illustrator-ծրագիրը (Որը նախատեսված է գրաֆիկական դիզայնի համար ) և մեր հետագա անելիքները։
Երկրորդ ժամ-Քննարկում ենք շատ հետաքրքիր և ուսուցողական առակ, որի իմաստը կայանում է այն ամենում, որ մարդուն պետք է օգնես անկախ ամեն ինչ, և ինչ ցանես այն էլ կհնձես։
Երրորդ ժամ-շարունակում ենք քննարկումը, իրականացնում ենք պատումներ ուսումնական բլոգներում։
Չորրորդ ժամ- տեխնոլոգիա, պատրաստում ենք ազգագրական աղամաններ։
Հինգերորդը ժամ-խաղում ենք ինտելեկտուալ խաղ՝ դրոշակապոլիս։ Հետաքրքիր պայքար էր ընթանում խմբերի միչև։
Այսպիսով , ավարտեցինք մեր առաջին ճամբարային օրը։

Posted in Հունվարյան ճամբար-2023թ

Illustrator

Illustrator-ը գրաֆիկական դիզայնի հավելված է։ Գրաֆիկական դիզայներներն օգտագործում են Illustrator՝ վեկտորային գրաֆիկա ստեղծելու համար։ Վեկտորային պատկերները և գրաֆիկան կազմված են կետերից, գծերից, ձևերից և կորերից՝ հիմնված մաթեմատիկական բանաձևերի վրա, այլ ոչ թե պիքսելների որոշակի քանակի վրա, և, հետևաբար, կարող են մեծացվել կամ փոքրացվել՝ պահպանելով պատկերի որակը: Այսպիսով, վեկտորային արվեստի գործերը կարող են տեղավորվել տարբեր չափերի՝ ավելի մեծ կամ փոքր, առանց որևէ մանրուք կորցնելու։