Posted in Ֆիզիկա 8

Լաբ. աշխատանք, մարմինների փոխազդեցությունները

Աշխատանքի նպատակը.

Փորձի միջոցով տեսնել մարմինների փոխազդեցությունը

Անհրաժեշտ սարքեր և նյութեր.

Երկու սայլակներ՝ որոնցից մեկի դիմաց առաձգական թիթեղ է ամրացված, լուցկի, մկրատ, թել և մի քանի բեռներ:

Փորձ 1

Փորձի ընթացքը

Այժմ վերցնում եմ սայլակը, որի վրա ամրացված է առաձգկան թիթեղ, որը ճգում եմ և կապում թելով: Հետո լուցկով այրում եմ թելը:

Եզրակացություն.

Թելը այրելուց հետո առաձգական թիթեղը ուղղվեց, իսկ սայլակը մնաց սեղանի նկատմամբ դադարի վիճակում: Հետևություն՝ Միայնակ մարմինը, եթե նրա վրա այլ մարմիններ չեն ազդում, մնում է տվյալ հաշվարկման մարմնի նկատմամբ դադարի վիճակում:

Ի՞նչ վիճակում է գտնվում սայլակը սեղանի նկատմամբ:

Դադարի

Ի՞նչ տեղի կունենա սայլակի հետ , եթե թելը այրես:

Կարծում էի, որ այդ այրումից հետո այն կշարժվեր, սակայն սեղանի նկատմամբ մնաց դադարի վիճակում:

Փորձ 2

Նույն սայլակի թիթեղը նորից ձգում եմ և կապում թելով: Այդ վիճակով նրան մոտեցրեցի պատին, հետո թելը այրեցի և տեսա, որ առաձգական թիթեղը ուղղվելու ընթացքում հարվածեց պատին և հետ փախավ: Արդյունքում՝ սայլակը հարվածեց պատին և փախավ: Որպսիզի պարզ լինի ինչու սայլակը պատից հետ փախավ կատարենք 3-րդ փորձը:

Փորձ 3

Նույն սայլակի թիթեղը նորից ճգում եմ և կապում թելով. նրան մոտեցնում եմ նույնատիպ երկրորդ սայլակը և թելը այրեցի:

Եզրակացություն

Այրումից հետո սայլակը որի վրա ամրացված էր առաձգական թելը, ուղղվեց և հարվածեց մյուս սայլակին՝ արդյուքնում տեղի ունեցավ փոխազդեցություն:

Leave a comment