Posted in Մայրենի

Ողջույն գարուն ես սպասում էի քեզ

Տարվա եղանակներից ամենից շատ ես սիրում եմ գարունը: Գարնանն են ծաղկում ծառերը,գարնանն են թռչունները վերադառնում մեզ մոտ: Բնությունը զարթոնք է ապրում: Գետերը վարարում են կյանք տալիս դաշտերին և անտառներին: Օդը լցվում է անուշաբույր ծաղիկների բույրով: Արագիլը իր բույնն է շինում բարդու բարձր կատարին: Այգիները և պուրակները լցվում են երեխաների ուրախ ճիչերով: Կարծես գարնան ամեն ինչ վերածնվում է:

Posted in Բնագիտություն

Բնագիտություն

Բնագիտական ուսումնասիրության համար մեծ նշանակություն ունեն չափումները: Դրա համար օգտագործվում են մեծությունները և դրանց միավորները:

Հաճախ ենք լսում հետևյալ արտահայտությունները. Եթե մրսել ես, տաք թեյ խմիր․ կամ էլ՝ ամռանը եղանակները ավելի տաք են, քան ձմռանը: Երկու դեպքում էլ խոսքը  մեծության՝ ջերմաստիճանի մասին է: Մի դեպքում խոսքը հեղուկի (թեյի), մյուս դեպքում օդի ջերմաստիճանի մասին է։

Երբ խոսում ես առարկայի ձգվածության կամ երկու առարկաների միջև եղած հեռավորության մասին, օգտագործում ես քեզ հայտնի մեկ այլ մեծություն՝ երկարությունը:

Երբ կշեռքով կշռում ես խնձորները, ապա իմանում ես նրանց զանգ­վածը, որը նույնպես մեծություն է: Մեծություն է նաև ժամանակը, որի միջոցով որոշվում է որևէ գործընթացի կամ երևույթի տևողությունը: Յուրաքանչյուր մեծություն մեզ որոշակի պատկերացում է տալիս մարմնի կամ երևույթի այս կամ այն հատկության մասին: Ցանկացած մեծություն (երկարություն, ժամանակ, զանգված, ջերմաստիճան) կա­րելի է չափել, դրա համար օգտագործվում են չափման միավորներ: Իսկ ի՞նչ է չափման միավորը: Պատկերացրու, որ երկու աշակերտի, որոնցից մեկը բարձրահասակ է, մյուսը՝ կարճահասակ, հանձնարարվել է քայլերով չափել դպրոցի խաղահրապարակի երկարությունը: Երկու աշակերտները միևնույն տեղից և միևնույն գծով քայլերով չափեցին խաղահրապարակի երկարությունը: Բարձրահասակ աշակերտի քայ­լերի թիվը կազմեց 90. իսկ ցածրահասակինը’ 100: Տվյալ դեպքում քայլը երկարության չափման միավորն է: Սակայն նշված օրինակից ակնհայտ է դառնում, որ յուրաքանչյուր մարդ ունի իր քայլի երկա­րությունը: Նման ձևով երկարություն չափելու դեպքում կառաջանա խառնաշփոթ, որից անհնար կլինի գլուխ հանել:

Գիտնականները հարմարության համար սահմանել են չափման միա­վորների միասնական համակարգ: Օրինակ՝ ինչպես արդեն գիտես, ջեր­մաստիճանը չափվում է աստիճաններով, երկարությունը՝ մետրերով, զանգվածը՝ գրամներով, կիլոգրամներով և այլն, ժամանակը՝ ժամերով, րոպեներով, վայրկյաններով:

Քանոնի կամ չափման գործիքի յուրաքանչյուր բաժանում համապատասխանում է որոշակի չափման միավորի: Նրանք բոլորը ունեն մի ընդհանուր հատկանիշ բաժանումներով սանդղակներ։ Օրինակ՝ քանոնի վրա կարելի է գտնել բաժանումեր, որոնք համապատասխանում են մեկ սանտիմետրին և մեկ միլիմետրին, կշեռքի վրա՝ համապատասխան գրամին և կիլոգրամին, իսկ ժամացույցի վրա էլ՝ համապատասխան րոպեին և ժամին:

Հայաստանում օգտագործված չափման միավորներ

Հայաստանի չափման միավորներ

Չափում թիզով

Առաջադրանքներ՝

Չափում․ Առաջադրանքներ

1. Քանոնով չափիր տետրի երկարությունը՝ արտահայտ­ված սանտիմետրերով և միլիմետրերով: Ստացված տվյալները գրանցիր տետրում:

Տետրի երկարություն-20 սմ 

Տետրի լայնություն-17 սմ

  1. Չափիր քո քայլի երկարությունը: Այնուհետև քայլերով չափիր քո դասարանի, դպրոցի միջանցքի երկարու­թյունը: Ստացված տվյալները արտահայտիր մետրե­րով և սանտիմետրերով:

Ոտնաչափ- 30սմ=300 մմ

Դպրոի միջանցքի երկարություն- 25 մ

Լայնություն-3 մ

Դասարանի երկարություն-5 մ

Լայնություն-4 մ

  1. Տանը բացիր պայուսակդ և որոշիր տվյալ պահին դրա­նում եղած առարկաների զանգվածները: Ստացված տվյալներն արտահայտիր կիլոգրամներով և գրամնե­րով:

Նոթբուքի պայուսակ-700 գր

Նոթբուք- 2 կգ=2000 գր

Դպրոցական պայուսակ-800 գր

Գրքեր Ռուսերեն և Անգլերեն-750 գր

Գրչատուփ-100 գր

Posted in Մայրենի

Մայրենի

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Գիտե՞քոր գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞քոր գարուն է արդեն։
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց
Գիտե՞քոր գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։

Առաջադրանքներ․

1․Բանաստեղծությունից դուրս գրեք 7 գոյական։

 Գարուն, փողոց, սիրտ,կրակ, բոց, շուրթ, վարդ։

2․Բանաստեղծությունից դուրս գրեք գաղտնավանկ ունեցող 4 բառ։

զնգոց, սրտեր, լսում, շրթեր:

3․ Բանաստեղծությունը մի քանի անգամ կարդացեք և գրեք՝ ի՞նչ ձայներ եք լսում, ի՞նչ գույներ եք տեսնում, ի՞նչ եք զգում։

Իմ կարծիքով շատ գեղեցիկ բանաստեղծություն է, և իր մեջ գարնան բոլոր գույրերն է պարունակում: Այստեղ երևում է,  կապույտը  վարդագույնը կարմիրը կանաչը և դեղինը: Բանաստեղծության մեջ լսվում է բարձր և ուրախ ձայներ, քանի որ գարուն է: 

4․ Բանաստեղծությունը սովորեք անգիր, ձայնագրեք, տեղադրեք բլոգում։