Posted in Տեխնոլոգիա

Գոմաղբ և պարարտանյութներ

Պարարտանյութեր, օրգանական, անօրգանական (հանքային) և կենսաբանական (հիմնականում բակտերիալ) նյութեր են, որոնք օգտագործվում են հողի հատկությունները և բույսերի սննդառությունը բարելավելու ու բերքատվությունը բարձրացնելու նպատակով։ Պարարտանյութերը բարձրացնում են հողի բերրիությունը, բարելավում սննդային, ջրային, ջերմային և օդային ռեժիմները, ֆիզիկական, քիմիական ու կենսաբանական հատկությունները, բարձրացնում մշակաբույսերի բերքատվությունը և լավացնում բերքի որակը։ Պարարտանյութերի արդյունավետությունը կախված է մշակաբույսերի կենսաբանական առանձնահատկություններից, հողում սննդատարրերի պարունակությունից, խոնավությունից, հողի լուծույթի ռեակցիայից և այլն։

Գոմաղբը երկարատև ազդեցության (հողի մեջ մտցնելուց հետո 3-5 տարվա ընթացքում) պարարտանյութ է։ Պարունակում է ազոտ, ֆոսֆոր, կալիում, կալցիում և միկրոտարրեր։ Բարելավում է հողի կառուցվածքը՝ դարձնելով այն օդա և ջրաթափանց։ Գոմաղբով պարարտացվում է այգեբանջարանոցային բույսերի համար նախատեսված հողը՝ աշնանը կամ գարնանը։

Թռչնաղբը հեշտ յուրացվող հիմնական սննդատարրերի բարձր պարունակությամբ, արագ ներգործող պարարտանյութ է։ Օգտագործում են հիմնականում պարարտացման (բնական վիճակում), օժանդակ սնուցման (հեղուկ վիճակում) նպատակով։

Գոմաղբ, օրգանական պարարտանյութ՝ կազմված կենդանիների արտաթորանքից։ Օգտադործվում է որպես պարարտանյութ և վառելանյութ։ Չնայած հանքային պարարտանյութերի արտադրության ավելացմանը, գոմաղբը ներկայումս լայնորեն կիրառվում է դաշտավարությունում, զգալի չափով օգտագործվում է ջերմոցային տնտեսություններում։ Պարունակում է ազոտային միացություններ, բույսերի համար անհրաժեշտ հանքային նյութեր։ Չոր նյութերի հիմնական մասը բարելավում է հողի կառուցվածքը, ջրային և օդային ռեժիմը, ֆիզիկաքիմիական կազմը։ Կալցիումը և մագնեզիումը նվազեցնում են հողի թթվայնությունը, իսկ մանրէները մեծացնում են կենսաբանական ակտիվությունը։ Գոմաղբը CO2-ի աղբյուր է, որն ուժեղացնում է օրգանական նյութերի սինթեզը բույսերում։

Գոմաղբի ազդեցությունը հողի վրա շարունակվում է մի քանի տարի։ Լինում են ցամքարով և առանց ցամքարի։ Ցամքարային գոմաղբի արդյունավետությունը կախված է հասունացման աստիճանից, պահպանումից, պատրաստման ձևերից։ Առանց ցամքարի գոմաղբը ստանում են խոշոր անասնապահական տնտեսություններում։ Այդպիսով գոմաղբը օգտագործում են գլխավորապես դեկորատիվ այգեգործության մեջ։

Բուսահող ստանում են գոմաղբի և տարբեր բուսական մնացորդների (տերև, խոտ և այլն) քայքայումից։ Բուսանողը մյուս պարարտանյութերից տարբերվում է յուրացվող սննդանյութերի բարձր պարունակությամբ։

Գոմաղբահեղուկն արագ ներգործող, հիմնականում ազոտակալիումական պարարտանյութ է։ Բույսերի լրացուցիչ սնուցման համար օգտագործում են 1։5 հարաբերությամբ նոսրացված գոմաղբահեղուկ։

Թռչնաղբ

Թռչնաղբը հեշտ յուրացվող հիմնական սննդատարրերի բարձր պարունակությամբ, արագ ներգործող պարարտանյութ է։ Օգտագործում են հիմնականում պարարտացման (բնական վիճակում), օժանդակ սնուցման (հեղուկ վիճակում) նպատակով։

Leave a comment