Posted in Հայոց Լեզու

Գործնական քերականություն

1․ Ստուգի՛ր տրված բառաշարքերի բոլո՞ր բառերն են ճիշտ գրված, և սխալներն ուղղի՛ր:

Ա. Արդար, դրդել, զվարդ, արդյոք, որդի, արդյոք, բրդել, կարդալ, երդում, արդյունք, արդնանալ, վաղորդյան, շքերդ, օրիորդ :

Բ. Ընդամենը, խնդիր, շանդահարել, ընդունել, կենդանի, ընդհանուր,դադար, օդանցք, անօդևան, բացօդյա:

2․ Ա և Բ խմբերի բառերի գրությունը համեմատի՛ր: Ինչո՞ւ են Բ խմբի բառերը ն-ով գրվում:

     ԱԱմբիոն, ամբարտավան, ամբար, ամբողջ, զամբյուղ, ըմբիշ, ամպ,    ամփոփ, ամփոփում, համբերել, ճամպրուկ, ճամփա, փամփուշտ:

     Բ. Անբուժելի, անբարյացկամ, անպարտ, անպայման,անպատրաստ, անփոխարինելի, անփույթ:

Բ-ում բոլոր բառերը ժխտական են

3․ Ընդգծված բառերի և բառակապակցությունների փոխարեն գրի՛ր տրված հոմանիշները:

Հայտնվի, պարզապես, գահավիժում էր, զմրուխտ, դեգերում են, վայրը, անցնելու, անընդհատ,կտրվի, կաթիլ, վառվում են, գնալ, սքանչացել էին:

Մի  անգամ Սահարայի բեդվին ցեղերի մի քանի առաջնորդներ Փարիզի մոտ մեծ ջրվեժ տեսան:Սովորական ջրվեժ էր, որ բյուրեղապակե կոթողի նման գահավիժում էր ցած:

Բայց բեդվինները սքանչացել էին:

Անապատում մարդիկ քանի՜ օր են դեգերում ջրհորին հասնելու համար: Քանի՜ ժամ են փորում անընդհատ փլչող ավազը, մինչև որ փոսի հատակին ջրիկ ցեխ հայտնվի:

Ջրի ամենափոքրիկ կաթիլներից անգամ հողի վրա վառվում են  

խոտի զմրուխտե կայծերը: Երբ մի տեղ անձրև է գալիս, ամբողջ Սահարայից մարդիկ շտապում են տեսնելու այդ տեղը:  Բեդվինները պատրաստ են հարյուրավոր կիլոմետրեր կտրել, որպեսզի տեսնեն, թե խոտն ինչպե՞ս է աճում:

Բեդվինները պարզապես չէին կարողանում այդտեղից հեռանալ: Նրանք խնդրեցին շտապեցնող հյուրընկալին.

-Սպասենք, մինչև ջուրը կտրվի:

4. Բառաշարքում առանձնացնել հոմանիշ բառերի վեց զույգ:
ա) Գոտեմարտիկ, բերկրանք, կողով, ատելություն, ուժ, երաշխիք, հրճվանք, ըմբիշ, զորություն, հակակրանք, զամբյուղ, գրավական:

Գոտեմարտիկ-ըմբիշ

բերկրանք-հրճվանք

Կողով-զամբյուղ

ատելություն-հակակրանք

զորություն-ուժ

երաշխիք-գրավական
բ) Արահետ, թագավոր, անուրջ, հարգանք, դրախտ, երեկո, գահակալ, մթնշաղ, երազանք, կածան, եդեմ, ակնածանք:

Արահետ-կածան

Եդեմ-դրախտ

Թագավոր-գահակալ

մթնշաղ-երեկո

անուրջ-երազանք

հարգանք-ակնածանք
գ) Ագահ, ապերախտ, երկչոտ, դյութական, խարտյաշ, արդարացի, անկուշտ, կախարդական,  երախտամոռ, շիտակ, անհամարձակ, ոսկեգույն:

Ագահ-անկուշտ

Ապերախտ-երախատմոռ

Երկչոտ-անհամարձակ

Դյութական-կախարդական

Խարտյաշ-ոսկեգույն

Արդարացի-շիտակ
դ) Բերկրանք, կարեկցանք, դեզ, խանդավառություն, իրիկնամուտ, պատնեշ,  խինդ,  կույտ, պարիսպ, խիղճ,  եռանդ, վերջալույս:

Բերկրանք-խինդ

կարեկցանք-խիղճ

Դեզ-կույտ

իրիկնամուտ-վերջալույս

պատնեշ-պարիսպ

Խանդավառություն-եռանդ
ե) Ծածուկ, համեստ, կայուն,  հիասքանչ, անմիտ, գաղտնի, խոժոռ, ամուր,  խոնարհ, ապուշ, զմայլելի, մռայլ:

Ծածուկ-գաղտնի

Համեստ-խոնարհ

Կայուն-ամուր

Հիասքանչ-զմայլելի

խոժոռ-մռայլ

անմիտ-ապուշ

5. Ստեղծագործական աշխատանք

  • Առաջին ձյունը

Այս օրերի ընթացքում վերջապես ձյուն եկավ, ձյունը բերում է իր հետ ուրախություն, խինդ և ծիծախ : Վերջապես կարող ենք ձնագնդիկ խաղալ, այս անգամ ձյունը ուշացումով եկավ և կարելի է նաև ասել, որ ամանորը ուշ սկսվեց, որովհետև ինչ ամանոր առանց ձյան: Ձյունը ունենալով լավ կողմեր ունի նաև իր վատ կողմերը, օրինակներից մեկը՝ ճանապարհների խցանումն է, ձյան սառելու դեպքում սառույց դառնալը, որը խոչնդոտում է մարդկանց անցու դարձը, և ճանապարհների սառելը: Այսպիսով ես եկա այն եզրակացությանը, որ ձյունը ունի և իր լավ կողմերը և վատ:

Leave a comment