Posted in Քիմիա 7

Քիմիական Տարրերի Պարբերական Համակարգը։Ատոմի Կառուցվածքը։

Սովորել էջ`84-86

Պարբերական համակարգը պարբերական օրենքի պատկերումն է
Պարբերական համակարգում, յուրաքանչյուր տարրի հատկացված են խիստ որոշակի համարով առանձին վանդակ՝ «բնակարաններ», որտեղ գրվում են տվյալ տարրը բնութագրող մեծությունները:
Օրինակ
N ՝արտաքին էլեկտրոնային շերտում էլեկտրոնների թիվը (վերջի երկու մեծությունների հետ կծանոթանաք հաջորդ թեմայում): 2s22p3 էլեկտրոնների բաշխումը ատոմում ըստ էներգիական մակարդակների, 5 և 2՝ հարաբերական ատոմային զանգվածը, 14,006՝ատոմային համարը (կարգաթիվը), 7՝ անվանումը, ազոտ` ազոտ տարրի քիմիական նշանն է,


Պարբերական համակարգը կազմված է յոթ հորիզոնական և ութ ուղղաձիգ շարքերից: Տարրերի հորիզոնական շարքը, որոնցում դիտվում է հատկությունների հետզհետե փոփոխություն` մինչև շարքի առաջին տարրի հատկությունների կրկնվելը, Մենդելեևն անվանեց պարբերություն: 1 -ին պարբերությունը անվանում են հատուկ, 2 -րդ և 3 -րդը՝ փոքր, 4 — 6 պարբերությունները՝ մեծ, իսկ 7 -ը՝ անավարտ: Պարբերությունները, բացառությամբ առաջինի, սկսվում են ալկալիական մետաղով և վերջանում իներտ գազով:

Ուղղաձիգ շարքերում՝ խմբերում նման հատկություններով տարրերն են իրար տակ տեղադրված: Խմբերը բաժանվում են երկու ենթախմբերի՝ գլխավոր (A) և երկրորդական (B): A -ում ընդգրկված են և՛փոքր, և՛մեծ պարբերությունների տարրեր, իսկ B -ում ՝ միայն մեծ պարբերությունների տարրեր:

Մենդելեևն ստեղծեց պարբերական համակարգ, որի կարճ ձևը բերված է ստորև.



Պարբերական համակարգը բացահայտում է մի շարք օրինաչափություններ` տարրերի հատկությունների վերաբերյալ: Այդ համակարգում պարբերությունների և խմբերի համարները չափազանց կարևոր տեղեկություններ են տալիս տարրերի ատոմների կառուցվածքի, հետևաբար նաև քիմիական հատկությունների մասին:

Leave a comment